Ցուցակները Tcl լեզվում կառուցվում են list պրոցեդուրայով։ Այն ստանում է արգումենտների ցուցակ, հաշվարկում է դրանք և արդյունքներից կառուցվում է նոր ցուցակ։ Օրինակ, set a [list [expr 1 + 2] 7 [expr 34 * 2]] պրոցեդուրայի կատարումը a փոփոխականին կվերագրի {3 7 68} ցուցակը։ Հաստատուններից ցուցակ կարելի է կառուցել դրանք պարզապես թվարկելով “{” և “}” փախագծերի […]
Հաշվարկիչից դեպի լեզվի ինտերպրետատոր
«Հաշվարկիչ կամ արտահայտությունների ինտերպրետատոր» հոդվածով ես սկսեցի պատմել, թե ինչպես կարելի է գրել մեծ ամբողջ թվերի հետ թվաբանական գործողություններ կատարող մի պարզ հաշվարկիչ՝ կալկուլյատոր։ Այդ հաշվարկիչը օգտագործողի հետ շփվում է երկխոսության ռեժիմում՝ հերթականությամբ հարցնելով արտահայտության տեքստը, հաշվարկելով այն և արտածելով հաշվարկման արդյունքները։ Երկրորդ հոդվածում, որ կոչվում է «Հաշվարկիչ վերագրման և արտածման հրամաններով», ես ընդլայնեցի հաշվարկիչն […]
Մեկ օրինակ հինգ լեզուներով
Այս հոդվածի համար ես ընտրել եմ պատկերի մակերեսի հաշվման թվային մի եղանակ, որ ավելի հայտնի է “Մոնտե-Կառլոյի մեթոդ” անվանբ։ C, Java, Go, Common Lisp և C++11 լեզուներով ես կներկայացնեմ թվային ինտեգրման այս եղանակի իրականացումը։