Ինչպե՞ս պահպանել (rend անել) տեսանյութը, Ո՞ր ընդլայնումներն են ավելի հարմար

Հարց ու Պատասխան (ՀուՊ)Ինչպե՞ս պահպանել (rend անել) տեսանյութը, Ո՞ր ընդլայնումներն են ավելի հարմար
Արամ Վարդանյան Staff asked 3 years ago

Ի՞նչ ֆորմատներով պահպանել տեսանյութը, ինչով է տարբերվում ասենք mp4-ը avi-ից, կամ wmv-ից: Ինչի համար է օգտագործվում avi ֆորմատը եթե ասենք mp4-ով տեսանյութը պահպանելը ավելի հարմար է, կամ հակառակը: Կուզենաի ստանալ այս հարցին եզրափակիչ պատասխան տվող մատչելի հայերեն պատասխան:

1 Answers
Best Answer
Բայանդուր Պողոսյան Staff answered 3 years ago

Տեսանյութ պահելուց երկու բան պիտի հաշվի առնես՝ կոնտեյներն ու կոդեկը: Վիդեոյիդ որակը որոշվելու է կոդեկի ընտրությամբ ու կարգավորումների միջոցով, ու դրանով կոդեկը ավելի կարևոր է, քան կոնտեյները: avi-ն, mkv-ն և այլն ընդամենը կոնտեյներներ են: Նկարագրեմ կոդեկի ու կոնտեյների տարբերությունը. կոնտեյները ֆորմատ է, որը պարունակում է քո ամբողջ վիդեոինֆորմացիան: Կոդեկն ալգորիթմն է, որով քո ինֆորմացիան կոդավորվում/ապակոդավորվում է:
 
Երբեմն կոնտեյներները սահմանափակում են իրենց հետ օգտագործվող կոդեկները:
 
MP4-ն օրինակ MPEG-4 Part 14 կոնտեյներ է, այն օգտագործում է MPEG մուլտիմեդիա ֆորմատի չորրորդ շերտը: Այն հարմար է streaming անել, կարող է պարունակել տեսաինֆորմացիա, ձայնային ինֆորմացիա, սուբտիտրեր, id2v3 թեգեր և այլն: AVI-ն ավելի պարզ կոնտեյներ է, բայց համատեղելիության ավելի քիչ խնդիրներ ունի: AVI-ն առանձնապես հարմար է uncompressed վիդեոյի համար: MKV-ն Matroska Video Container-ն է:
 
Այնպես որ, էքսպորտ անելուց դու նախ պիտի ընտրես կոդեկն ու կարգավորումները, որոնք քեզ կտան օպտիմալ որակ (տեխնիկական պրոցես է, որ կախված քո նպատակից տարբեր կարող է լինել): Կոդեկն ընտրելուց հետո կոնտեյներն ես ընտրում՝ առաջնորդվելով հետևյալ չափանիշներով. առաջինը, քո կոնտեյներն ապահովու՞մ է քո կոդեկն ու կարգավորումները: Երկրորդ, քո կոնտեյները համատեղելի՞ է ծրագրային/ապարատային միջոցների հետ, որոնց հետ քո ֆայլը պիտի աշխատի (օրինակներ՝ HDTV-ի վրա բացու՞մ է, եթե պետք է, կամ լինու՞մ է իմպորտ անել Adobe Premiere, streaming ապահովու՞մ է):
 
Ընդհանուր առմամբ, տարբեր կոնտեյներներ տարբեր կիրառումներ ունեն, որոշ հնացածներ էլ պահպանվում են հին ծրագրերի ու սարքերի հետ համատեղելիության նկատառումներով:

Արամ Վարդանյան Staff replied 3 years ago

Հարցս համարենք լուծված: Շնորհակալ եմ սպառիչ պատասխանի համար 🙂

100