ինչո՞ւ օգտագործել վկայական հաստատող մարմինների վկայականները եւ ոչ ինքնաստորագրուած վկայականներ

Հարց ու Պատասխան (ՀուՊ)ինչո՞ւ օգտագործել վկայական հաստատող մարմինների վկայականները եւ ոչ ինքնաստորագրուած վկայականներ
antranigv Staff asked 2 years ago

Հարցս գուցէ տարօրինակ թուայ, սակայն երկար ժամանակ է այս հարցը «ուտում» է գլուխս. ինչո՞ւ չ’օգտագործել ինքնաստորագրուած SSL/TLS վկայական, պատճառ կա՞յ բացի զննիչի զգուշացումներից։
ճիշտ է շուտով դուրս է գալու Let’s Encrypt պրոյեկտը, որը տրամադրելու է անվճար SSL/TLS վկայականներ ստորագրուած իրենց կողմից, սակայն մինչեւ այդ, ԵՆԹԱԴՐԵՆՔ ես, պայմանական դնենք Loolge ընկերութիւնից վերցնում եմ SSL/TLS վկայական իմ բանկի համար, վերջում էլ պարզւում է թէ այդ Loolge ընկերութիւնը աշխատում է, պայմանական դնենք Շուեցարիայի իշխանութիւնների հետ եւ հիմայ Շուեցարիայի իշխանութիւնները կարող են տեսնել իմ օգտագործողների թրաֆիքը։ բացի այդ զննիչի զգուշացումներից այլ պատճառ կա՞յ, արժի՞ մենակ այդ կարմիր էկրաննից խուսափելու համար առնել ուրիշի կողմից վկայական։
Եւ ենթադրենք թէ դուրս եկաւ Let’s Encrypt-ը, վերջում էլ պարզուի թէ, ասենք Շուեցարիայի իշխանութեան քրաքերները ջարդել են իրենց սերուերները։
Կանխաւ շնորհակալութիւն։

noch Staff replied 2 years ago

որովհետեւ մի դէպքում դու ես ասում որ դու իրօք դու ես, իսկմիւս դէպքում որեւէ վստահելի մէկն է հաստատում որ դու իրօք դու ես։ ես քեզ չիմանալով քեզ հաւատալու պատճառ աւելի քիչ ունեմ քան նրան ում գիտեմ ու վստահում եմ։

noch Staff replied 2 years ago

startssl.com֊ն էլ է անվճար տալիս։

97