հեյ հեյ։
առաջարկ ունեմ. կարճ ներկայացում՝ մի մեդիավիկիյով աշխատող կայք, որտեղ մարդիկ կը գրեն յօտուածներ, ասենք ինչպէս նաեւ վիկի գրքեր։
իսկ երկար ներկայացում.
այս ՎորդՊրեսեան համակարգը շատ լաւն է, ընտիր, ՀուՊի մասին էլ խօսք չկայ, բայց մի խնդիր կայ, ասենք եթէ ես մի բան եմ որոնում, ապա պէտք է մտնեմ ու պատասխաններ կարդամ։
հիմայ պատկերացնենք եթէ վիկի լինի, որտեղ մտնում եմ ու կարդում արդէն ուրիշների գրած լուծումները։ ի՞նչ էք կարծում, արժի՞ այդպիսի կայք բացել (ասենք ես բացեմ) կամ ասենք wiki.hy-it.orgում դնել beta տարբերակով, տեսնենք, եթէ ակտիւութիւն լինի, ապա հաստատկան դնենք։ հմմ։
կարծիքնե՞ր (։
Ես նաեւ չգիտեմ թէ այս կայքը ինչպէս է աշխատում, օրինակ կարելի է Jabber server տեղադրել, ու ասենք սենեակներ լինի լայվ չաթի համար, օրինակ programming@conference.hy-it.org, կամ python@conference.hy-it.org եւ այլն։ քանի օր է այն փորձում ենք conference.spyurk.amի վրայ, ու մարդիկ, քիչ, սակայն մտնում են, ու քիչ լինելով աւելի հետաքրքիր հարցեր է լինում քան ասենք ֆեյսբուքի հազարավոր անդամ ունեցող խմբերում։
Շատ լավ կլինի, ինքս Python-ի մասին եմ ուզում գրել ու արդեն բլոգ էլ էի բացել դրա համար 😀 բայց եթե այդ կայքը լինի, հենց էդտեղ էլ կտեղադրեմ հոդվածներս 🙂
Այստեղ ջաբեր դնել չի լինի