Սկիզբ » Հեղինակներին » Ինչպե՞ս գրել կատարյալ հոդված (մաս 1)

Ինչպե՞ս գրել կատարյալ հոդված (մաս 1)

Այս էջը նախատեսված է ՀայIT.org կայքի հեղինակների համար: Այն իրենից ներկայացնում է որակյալ հոդվածներ գրելու ուղեցույց , կամ օգտակար խորհուրդների հավաքածու:

Խմբագրման համակարգի հնարավորությունները

Նախ և առաջ համոզվեք, որ համակարգում ձեզ համար տեսանելի են խմբագրման էջի  կարևոր մոդուլները(բլոկները): Դա անելու համար այցելեք նյութ գրելու համար նախատեսված էջը:

Էջի վերևի աջ անկյունում գտեք «Screen Options» մենյուն:

Մենյուն բացեք և համոզվեք, որ ձեզ մոտ նշված են կարմիր շրջանակների մեջ առնված բոլոր կետերը:

Այս մենյուի կարգավորումները տեսանելի են դարձնում ձեր խմբագրիչի բլոկները: Դրանցից ամենակարևորը բաժինների բլոկն է:

Բաժիններ

Նոր հոդվածի համար բաժին ընտրելիս աշխատեք հնարավորինս քիչ բաժիններում այն ներառել: Սա ընթերցողներին հեշտ նավարկման հնարավորություն կընձեռնի:

Եթե նյութի համար հարմար բաժին չեք գտնում, ժամանակավորապես տեղադրեք այն «Չդասակարգված» բաժնում և գրեք կայքի ադմինիստրացիային այն մասին, թե ինչ նոր բաժին եք ցանկանում ունենալ կայքում:

Հոդվածի կրճատ նկարագրություն:

Հաջորդ կարևոր մոդուլը հոդվածի կրճատ նկարագրությունն է: Այն գրվում է «Excerpt» կոչվող պատուհանի մեջ: Նախաբաններ գրելը կարևոր է այն պատճառով, որ կայքի առաջին էջում, ինչպես նաև բաժինների ու որոնման արդյունքների էջերում ընթերցողները առաջին հերթին կտեսնեն նյութի նախաբանը:

Եթե չգրեք նախաբան, ապա մեր կայքի կառավարման համակարգը ավտոմատ կերպով կցուցադրի ձեր նյութի առաջին մի քանի տողերը:

Իմացեք նաև որ նախաբանը այն տեքստն է, որը կերեվա նյութը սոցիալական ցանցերում տարածելիս, հատկապես facebook և google.plus սոցիալական ցանցերում:

Այնպես որ, նախաբանը պիտի պարունակի ձեր հոդվածի լակոնիկ ու գրավիչ նկարագրությունը:

Նշագրեր/Tags

Այստեղ ամեն բան պարզ է, ավելացրեք այնքան նշագրեր, որքան անհրաժեշտ է հոդվածը բանալի բառերով նկարագրելու համար:

Պատկերներ

Հաճախ հոդվածը ավելի հասկանալի կամ նույնիսկ գեղեցիկ դարձնելու համար անհրաժեշտ է լինում օգտագործել պատկերներ: Պատկերների օգտագործման մասին ապագայում կգրենք մեկ այլ ուղեցույց: Այստեղ կխոսենք միայն հոդվածի հիմնական պատկերի տեղադրման մասին:

Հոդվածի հիմնական պատկերը այն պատկերն է, որը ձուցադրվում է կայքի առաջին էջում, բաժինների էջերում , որոնման արդյունքների էջում: Այն կարող է և ներառված չլինել բուն հոդվածի մեջ, սակայն երևա վերոհիշյալ էջերում, որպես հոդվածի իլուստրացիա:

Ուշադրություն: Նույն այս հիմնական պատկերը ցուցադրվում է նաև սոցիալական ցանցերում նյութը տարածելիս:

Հիմնական պատկերը տեղադրելու համար նախատեսված է «Featured Image» բլոկը:

Սեղմեք հղման վրա և կհայտնվի հետևյալ պատուհանը:

«select file» կոճակով ընտրեք և վերբեռնեք պատկերի ֆայլը ձեր համակարգչից: Կամ ընտրեք ֆայլը «media library»-ում եթե արդեն վերբեռնել եք այն:

Կտեսնեք հետևյալ պատուհանը: Այստեղ անհրաժեշտ է միայն անել «use as featured image» և վերջ, վերբեռնված պատկերը կօգտագործվի որպես ձեր հոդվածի հիմնական պատկեր:

Ծրագրային կոդերի ներմուծում:

Եթե ցանկանում եք հոդվածում ցուցադրել ծրագրային կոդ, այն գեղեցիկ և լավ ֆորմատավորված ցուցադրելու համար օգտագործեք կոդերի ներմուծման մեխանիզմը:

Հոդվածում ծրագրային կոդ ներմուծելու համար հոդվածների խմբագրիչում գտեք «pre» և «code» կոճակները: Այս երկու կոճակները իրականում անում են նույն աշխատանքը , այն տարբերությամբ, որ

  • «pre»-ն հոդվածում արդեն գրված ծրագրային կոդն է ֆորմատավորում, իսկ
  • «code»-ը ներմուծում է ֆորմատավորված կոդը հոդվածի մեջ

Այսպես, եթե դուք արդեն ծրագրային կոդը գրել եք հոդվածի մեջ, օգտագործեք «pre»

  1. Ընդգծեք(select արեք) ծրագրային կոդը
  2. Սեղմեք «pre»
  3. Ցուցակից ընտրեք ծրագրավորման լեզուն
  4. Սեղմեք «insert»

Ծրագրային կոդ ներմուծելու մյուս տարբերակը «code»-ի օգտագործումն է

  1. Սեղմեք «code»
  2. Գրեք ծրագրային կոդը
  3. Ընտրեք լեզուն
  4. Սեղմեք insert

Եթե հանկարծ օգտագործվող ծրագրային կոդը գրված է շատ էկզոտիկ որևէ ծրագրավորման լեզվով, ու այդ լեզուն բացակայում է ցուցակում: Ցուցակից ընտրեք plain text-ը:

Տեսանյութեր

տեսանյութերի տեղադրման եղանակը կարող եք տեսնել այս հոդվածում 

Հոդվածների շարքեր

Եթե գրում եք հոդվածների շարքեր, անպայման հղումներով կապեք հոդվածները իրար հետ: Դնելով հոդվածաշարի նախորդ և հաջորդ հոդվածների հղումները:

Հարցերի դեպքում գրեք մեզ hyIT.org [ at ] gmail.com  կամ կապվեք կապի էջի միջոցով:

109