Հեղինակներին
Հայ-it.org կայքը լինելով ագրեգատոր, հայկական ցանցից հավաքում է տեղեկատվական տեխնոլոգիաներին, համակարգիչներին և հարակից թեմաներին վերաբերվող հայալեզու նյութեր:
Քանի որ, ցանկացած աղբյուր-կայքում հրապարակված է նյութերի օգտագործման կանոնները, մենք կվերահրապարակենք նյութը աղբյուր կայքի կանոններին համապատասխան:
Ցանկացած դեպքում մենք տալիս ենք հետադարձ հղում դեպի նյութի սկզբնաղբյուրը:
Եթե ձեր կայքի նյութերը արդեն հայտնվել են մեզ մոտ, դա նշանակում է , որ մեր համակարգում ձեզ համար ստեղծված է օգտանուն: Եթե դուք ցանկանում եք ինքնուրույն հրապարակել ձեր նյութերը, գրեք մեզ և մենք կուղարկենք ձեզ ձեր գաղտնաբառը: Մեր ցուցակում ձեր կայքի առկայությունը կարող եք ստուգել այցելելով «Հեղինակներ» էջը:
Եթե ձեր կայքը առկա չէ մեր ցուցակում, ավելացրեք նյութ ու դուք անմիջապես կհայտնվեք ուշադրության կենտրոնում, մենք կհետևենք ձեզ և կհրապարակենք ձեր նոր հոդվածները:
Եթե դուք չունեք կայք կամ բլոգ, սակայն ունեք ասելիք, կարող եք գրանցվել մեզ մոտ ու դառնալ հեղինակ:
Ի՞նչ օգուտ կստանաք hy-it.org-ում հրապարակվելիս
- դուք կցուցադրեք ձեր գիտելիքները, ինչը կօգնի ձեզ ներկայանալ աշխարհին որպես ՏՏ մասնագետ
- դուք կստանաք նոր լսարան
- այդ լսարանը կլինի ավելի հետաքրքրված, որովհետև այլ բան է երբ բազմաբովանդակ բլոգում կարդում են ՏՏ նյութ, ու այլ բան երբ ՏՏ նյութը կարդում են միայն ՏՏ-ին նվիրված կայքում
- դուք կստանաք ավելի կոմպետենտ մեկնաբանություններ, որովհետև մենք ձգտում ենք նաև ստեղծել համայնք
- դուք կստանաք հղումներ դեպի ձեր կայքը, ինչը կօգնի ձեր կայքի առաջխաղացմանը
Հետադարձ հղումներ
Կայքերի որոնողական առաջխաղացման տեսանկյունից բալանսը պահելու նպատակով մենք տեղադրում ենք երկու տեսակի հղումներ
- Եթե մենք հրապարակել ենք հոդվածը ամբողջությամբ դուք կստանաք dofollow հղում
- Եթե մենք հրապարակել ենք միայն ձեր հոդվածի նախաբանը , ապա հետադարձ հղումը կլինի nofollow
Խմբագրում
Մենք չենք խմբագրում ձեր նյութերը, դա նշանակում է որ ՝
- մենք չենք փոխում ձեր մտքերը
- մենք չենք ուղղում ուղղագրական սխալները
- մենք չենք փոխում ոճաբանություն
- մենք հրապարակում ենք ձեր նյութը ինչպես որ կան
Սակայն մենք փոխում ենք նյութը տեխնիկապես
- մենք փոխում ենք արտաքին հղումները դրանք դարձնելով target=”_blank” և rel=”nofollow”
- մենք փոխում ենք ձեր նյութում հրապարակված պատկերների չափերը, դրանք համապատասխանեցնելով մեր կայքի արտաքին տեսքին և ոճին
- մենք փոխում ենք սորս կոդերի արտապատկերումը(syntax highlighting), դրանք բերելով ընդհանուր ստանդարտի
- և այլն…
Վարկանիշային համակարգ
Մեր կայքում գործում է նաև վարկանիշային համակարգ, մանրամասն տեղեկությունների համար այցելեք հետևյալ էջերը:






Մեկնաբանություններ