Սկիզբ » Միջոցառում » Ամառային Web Դիզայն Դպրոց [13-18 տարեկանների համար]

Ամառային Web Դիզայն Դպրոց [13-18 տարեկանների համար]

Ժամը և վայրը

ՍկիզբՀունիս 6, 2016 12:00 am
Գրանցման վեջնաժամկետՀունիս 3, 2016 12:00 am
ՀասցեՀայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոն

Հասցե` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և Մեխանիկայի Ֆակուլտետ
Հեռ.` +374 10/93 55 68 10
Էլ. փոստ` info@armindia.am
Վեբ-կայք` www.armindia.am քարտեզ

Մասնակցության պայմանները

Անհրաժեշտ նախնական գիտելիքներՀարկավոր չեն:
Մասնակցության արժեքը49 000 ՀՀ դրամ (ամբողջ 5 շաբաթվա, 26 օրվա, 75 ժամվա համար) դ․

Կապ

Մանրամասն

Summer Web Design School'16

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը սիրով հայտարարում է Վեբ Դիզայնի Ամառային Դպրոցի ծրագիրը` 13-17 տարեկանների համար, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով: Մեր Կենտրոնի դերն է կողմնորոշել և ուղղորդել ծրագրի մասնակիցներին ՏՏ ոլորտում` մասնավորապես վեբ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտության ընտրության հարցում:

Տեխնոլոգիա և Հմտություններ՝ HTML, CSS, Գրաֆիկա և Դիզայն, Կարողությունների Զարգացում

Տարիք՝ 13-18

Մակարդակ՝ Սկսնակ

Սեկնարկ / ավարտ՝ Հունիս 6-Հուլիս 11

Օրեր /Ժամեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ, ժ. ` 12:00-15:15

Տևողություն՝ 5 շաբաթ / 75 ժամ / 26 օր

Արժեք՝ 49 000 ՀՀ դրամ (ամբողջ ծրագրի արժեքը` ԱԱՀ-ն ներառյալ)

Ինֆո օր՝ Հունիս 2, ժ.՝ 18:00-ին [մուտքն ազատ]

ՆԿԱՐԱԳԻՐ

Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակիցներից բաղկացած խմբեր, ովքեր մենթորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա (օր.՝ օնլայն կինոթատրոն, գրադարան և այլն): 5 շաբաթվա ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի և դիզայնի վրա, ինչպես նաև կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին և առանցքային քայլը կլինի HTML և CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը և կառուցումը:  Այս ընթացքում մասնակիցներին կտրվեն անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղություն մերօրյա շուկայի պահանջներին համապատասխան վեբկայք մշակելու համար: Թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` կինոդիտման և խաղերի տեսքով:

ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ

Կարող եք ստորև ծանոթանալ Ամառային Դպրոցի ծրագրի բաղկացուցիչ մասերի հետ`

  • Web Ծրագրավորում
  • Գրաֆիկա և Դիզայն
  • Կարողությունների Զարգացում
  • Փորձի Փոխանակման սեմինարներ
  • Ժամանց

ԱՐԴՅՈՒՆՔ

Թիմերի վերջնական արդյունքները կներկայացվեն Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում` Power Point Presentation-ի միջոցով: Ծնողները և հետաքրքրված անձինք կարող են ներկա գտնվել վեբկայքի վերջնական ներկայացմանը: Ներկայացման օրը մասնակիցները կստանան վկայականներ և վեբ ծրագրավորմանն առնչվող գրքեր:  Ծրագրի վերաբերյալ էլ ավելի մանրամասը տեղեկանալու համար այցելեք մեր վեբկայք:

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մեր հիմնական թիրախային խումբը 13-17 տարեկաններն են, ովքեր հետաքրքրված են վեբ ծրագրավորմամբ և դիզայնով: Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն:

Գրանցվելու համար սեղմեք այստեղ և լրացրեք մասնակցության հայտը online մինչև ս.թ-ի Հունիսի 3-ը [ներառյալ]:

Սկսի՛ր վեբ ծրագրավորումը այս դասընթացով:

Ոչ միայն այցելիր վեբկայքեր, այլ նաև կառուցիր !

 Շնորհակալություն և հաջողություն քեզ!

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010/93 556810 կամ ՊԱՐԶԱՊԵՍ այցելե`ք մեզ:

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/10 (0 votes cast)
209