Ապահով FTP սերվեր վիրտուալ օգտվողներով
Նկարագրվում է FTP սերվերի ներդրումը վիրտուալ օգտվողներով, որոնք պետք է օգտագործեն SLL ապահով տվյալափոխանակման համար։
OpenCV -ն Բաց կոդով մեքենայական տեսողության գրադարան է, որը պարունակում է մեքենայական տեսողության, պատկերների մշակման և թվային մեթոդների ավելի քան 500 ֆունկցիաներ։ Գրադարանը գրված է C/C++ լեզվով և ակտիվ մշակման փուլում է գտնվում python, java, ruby, Matlab, Lua լեզուների համար տարբերակները։ Գրադարանը կարող է ազատորեն կիրառվել ակադեմիական և կոմերցիոն նպատակների համար և տարածվում է BSD [...]
Հերթի այն տեսակը, որտեղ տարրերը կարող են ավելացվել կամայականորեն, բայց կարող են հեռացվել միայն ըստ նրանց մեջ սահմանված կարգի, կոչվում է նախապատվություններով հերթ։ Օրինակ, եթե որպես հերթի մեջ ավելացվող տարրեր դիտարկվում են թվերը, իսկ թվերի մեջ սահմանված կարգ է հանդիսանում “<” (փոքր է) գործողությունը, ապա ամեն անգամ հերթից որևէ տարր պահանջելով կստանանք այնտեղ եղած տարրերից [...]
Շարունակելով իմ նախորդ գրառման բինար որոնման ծառերի թեման, ուզում եմ նույն այդ օրինակով ցույց տալ, թե ինչպես կարելի է ծրագրեր գրել օգտագործելով միայն չփոփոխվող (immutable) տվյալների կառուցվածքներ։ Այս անգամ բինար որոնման ծառերի վարքը ծրագրավորել եմ Scheme լեզվով (այն Lisp ընտանիքի թերևս ամենահայտնի ներկայացուցիչն է)։ Ծառը ներկայացված է ցուցակի տեսքով, որի առաջին տարրը արմատի արժեքն է, [...]
Ժամանակին ես այս օրինակը պատրաստէլ էի ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնում կարդացվող “Ներդրված համակարգերի նախագծում” դասընթացի համար, որպես ցուցադրական օրինակ։ Նպատակս էր համակուրսեցիներիս ցույց տալ, թե ինչպես եմ ատրաստվում իրականացնել կուրսային աշխատանքի ինձ բաժին հասած հատվածը։ Վերացական մեքենա Որպես ֆոն-Նեյմանի մեքենայի պարզագույն օրինակ դիտարկենք ամբողջ թվերի հետ աշխատող մի վերացական մեքենա։ Այն ունի [...]
85
Մեկնաբանություններ