Նիշքակառավարիչներ և նիշքերի որոնում Նիշքակառավարիչով (file manager) ենք «կառավարում» մեր համակարգչում առկա նիշքերը, այսինքն՝ տեսնում դրանք, տեղափոխում, ջնջում, պատճենում, ստեղծում կառավարիչում նոր պանակներ և այլն, և այլն։ Եթե գործածում եք Ուբունտու բաշխումը, ապա անշուշտ արդեն գիտեք Nautilus անունը։ Սա Ուբունտուում լռելյայն տեղակայված նիշքակառավարիչն է։ Սակայն Լինուքսի համար ստեղծված նիշքակառավարիչները շատ-շատ են և միևնույն բաշխման […]
Ծանոթագրություններով և բազմագլուխ գրքի պատրաստման հնարքներ տեքստային խմբագրիչում
Եթե գրում կամ թարգմանում եք գիրք կամ աշխատություն, որն ունի մեկից ավել գլուխներ, ունի բազմաթիվ ծանոթագրություններ ու գործածում է փաստաթղթի ներսում եղած հղումներ, այնուհետև ուզում եք այդ գիրքը ճիշտ ձևավորմամբ և ցանկային հղումներով pdf-ի վերածել, ապա այս մի քանի հուշումը Ձեզ համար է։
Ինչ կարելի է անել pdf-ի հետ Լինուքսում և ինչպես
Թեև Adobe Acrobat ծրագիրը Լինուքսում գործածել չենք կարող, սակայն կարող ենք բազմաթիվ գործողություններ կատարել pdf նիշքերի հետ մի շարք ծրագրերի կամ ծրագրային գործիքների միջոցով։ Դրանցից կառանձնացնենք հետևյալները՝ cups-pdf, okular, pdftk, ghostscript, poppler-utils, qpdf, imagemagick, pdfmod, pdfsam, xournal։ Նաև կբացատրենք, թե որն ինչի համար է հարմար գործածել և ինչպես։