Ապահով FTP սերվեր վիրտուալ օգտվողներով
Նկարագրվում է FTP սերվերի ներդրումը վիրտուալ օգտվողներով, որոնք պետք է օգտագործեն SLL ապահով տվյալափոխանակման համար։
Հերթի այն տեսակը, որտեղ տարրերը կարող են ավելացվել կամայականորեն, բայց կարող են հեռացվել միայն ըստ նրանց մեջ սահմանված կարգի, կոչվում է նախապատվություններով հերթ։ Օրինակ, եթե որպես հերթի մեջ ավելացվող տարրեր դիտարկվում են թվերը, իսկ թվերի մեջ սահմանված կարգ է հանդիսանում “<” (փոքր է) գործողությունը, ապա ամեն անգամ հերթից որևէ տարր պահանջելով կստանանք այնտեղ եղած տարրերից [...]
Մի քանի օր առաջ թերթում էի Structure and Interpretation of Computer Programs գիրքը և աչքովս ընկավ մի օրինակ, որտեղ հաշվում էր պարզագույն մաթեմատիկական արտահայտությունների դիֆերենցիալը (2.3.2 Example: Symbolic Differentiation)։ Փորձեցի այն վերարտադրել Tcl լեզվով ու ահա թե ինչ ստացվեց։ Նախապես ասեմ, որ արտահայտություները սահմանափակված են միայն գումարում, հանում, բազմապատկում և բաժանում բինար գործողություններով, իսկ դիֆերենցիալը [...]
Շարունակելով իմ նախորդ գրառման բինար որոնման ծառերի թեման, ուզում եմ նույն այդ օրինակով ցույց տալ, թե ինչպես կարելի է ծրագրեր գրել օգտագործելով միայն չփոփոխվող (immutable) տվյալների կառուցվածքներ։ Այս անգամ բինար որոնման ծառերի վարքը ծրագրավորել եմ Scheme լեզվով (այն Lisp ընտանիքի թերևս ամենահայտնի ներկայացուցիչն է)։ Ծառը ներկայացված է ցուցակի տեսքով, որի առաջին տարրը արմատի արժեքն է, [...]
Այս գրառման մեջ ես ներկայացնում եմ բինար որոնման ծառի (binary search tree, BST) դասի ծրագրավորումը C++11 լեզվով։ Բինար որոնման ծառերն առանձնանում են նրանով, ամեն մի հանգույցի պարունակած արժեքը ավելի փոքր է քան նրա ձախ ենթածառի արժեքները և ավելի մեծ է, քան նրա աջ ենթածառի արժեքները։ Քանի որ բինար ծառի ամեն մի հանգույցը կարող է ունենալ [...]
«N թիվը կոչվում է պարզ, եթե այն բացի մեկից և իրենից այլ բաժանարարներ չունի։» Եթե թվի պարզությունը որոշող ֆունկցիան գրենք ըստ այս սահմանման, ապա պետք է որ ստանանք մոտավորապես հետևյալը․ (defun is-prime-a (num) (loop for k from 2 to (1- num) never (zerop (mod num k)))) Սա իմպերատիվ լուծում է, որտեղ ցիկլի կազմակերպմամբ բացահայտորեն նկարագրված [...]
Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ ցանկություն է առաջանում ծանոթանալ C++ լեզվի C++11 ստանդարտի հնարավորություններին։ Այս գրառման մեջ ես երկկապակցված ցուցակի (doubly linked list) իրականացման օրինակով փորձում եմ ծանոթանալ լեզվի այնպիսի նորամուծություններին, ինչպիսիք են զրոյական ցուցիչի nullptr արժեքը, տիպի դուրսբերման auto եղանակը, արժեքավորող ցուցակով կոնստրուկտորները, մի կոնստրուկտորում մեկ այլ կոնստրուկտորի օգտագործումը, և այլն։ * * * [...]
Մի քանի օր առաջ նորությունների կայքում կարդացի Tcl ծրագրավորման լեզվի 8.6 (Tcl 8.6) տարբերակի թողարկման մասին։ Հաղորդագրության մեջ, ի թիվս այլ կետերի, նշվում էր նաև, որ TclOO փաթեթը արդեն հանդիսանում է լեզվի բաղկացուցիչ մաս՝ որպես օբյեկտներին կողմնորոշված ծրագրավորման հիմնական միջոց։ Փորձեցի մաթեմատիկական արտահայտությունների օրինակով գրել մի կարճ ծրագիր՝ օգտագործելով հենց այդ TclOO ընդլայնումը։ Այս օրինակս ընդհանուր պատկերացում [...]
Այս գրառման մեջ ես առաջարկում եմ ևս մի լուծում իմ նախորդ գրառման մեջ առաջարկված և Tcl լեզվով լուծված խնդրի համար։ Նորից հիշեցնեմ խնդրի ձևակերպումը. Տրված է որևէ գեղարվեստական ստեղծագործության տեքստ։ Կազմել տեքստում հանդիպող բառերի հաճախության բառարան, որտեղ ամեն մի բառին համապատասխանեցված է տեքստում նրա հանդիպելու քանակը։ Հաշվել տեքստի առանձին բառերի քանակի հարաբերությունը բոլոր բառերի քանակին։ [...]
90
Մեկնաբանություններ