Սկիզբ » Արխիվ » ԿայքMapԷջ 8

ԿայքMap

Կայքի ժապավենները

Էջեր

Ամսեկան արխիվներ

Բաժիններ

20 ամենաօգտագործված նշագրերը

Բոլոր հոդվածները

Ծրագրավորման խնդիրների ժողովածու

| Մայիս 16, 2014 |
Ծրագրավորման խնդիրների ժողովածու

Ծրագրավորման խնդիրների և վարժությունների հավաքածու․

Կանչում ենք C ֊ական ֆունկցիաներ Assembler ֊ի կոդից:

| Մայիս 4, 2014 |
Կանչում ենք C ֊ական ֆունկցիաներ Assembler ֊ի կոդից:

Բոլորը գիտեն, որ C/C++ ֊ի կոդից կարելի է կանչել ասսեմբլերական հրամաններ inline assembler ֊ի միջոցով։ Պարզվում է, որ հակառակ կանչը ոչ միայն հնարավոր է, այլ նաև օգտագործվում է օպերացիոն համակարգի սկզբնական բեռնիչից (bootloader) միջուկի (kernel) կոդի թողարկման համար (քանի որ որպես կանոն օպերացիոն համակարգի բեռնիչը գրված է assembler֊ով, իսկ միջուկը C֊ով)․ ասսեմբլերի կոդից կարելի է […]

rawtherapee -ի մասին. կամ ինչպես խմբագրել RAW լինուքսի տակ

| Մայիս 2, 2014 |
rawtherapee -ի մասին. կամ ինչպես խմբագրել RAW լինուքսի տակ

RAW կոնվերտացման համար սկզբում օգտագործում էի darktable ծրագիրը ։ Սակայն գնալով ավելի եմ համոզվում, որ այն դեռ պատրաստ չի աշխատանքի համար , շատ հաճախակի կոնվերտացման ժամանակ ծրագրիը  «ընկնում» է։ Հիմա էքսպերիմենտներ եմ անում rawtherapee – ի հետ, սա բավականին բարդ ծրագիր է թվում, մի վագոն տարբեր կարգավորումներով։ Բայց կարծում եմ ժամանակի ընթացքում ամեն ինչ կամաց կամաց կարգի կգա։ […]

ասք կրթական ցուցահանդէսի մասին

| Ապրիլ 20, 2014 |
ասք կրթական ցուցահանդէսի մասին

Շատ կարճ ժամանակով կարողացայ երեկ մտնել կրթական ցուցահանդէս։ Մերգելեանում մինչ այդ չեմ եղել։ Քոչարի արձանը վերջապէս տեսայ։ Անկապ տեղ էր խցկուած։ Ցուցահանդէսի շենքում էսկալատոր կար, բայց միայն մէկ, բարձրացողների համար։ Իջնելը աստիճանով է։ Տաղաւարներն շատ էին, որպէս կանոն տաղտկալի ու ձանձրալի։ Անմիջապէս մտնելիս աչքի էր ընկնում մի ամբոխ Ինսթիգեյթի եւ Արմթաբի տաղաւարի մօտ։ Արմթաբը գրեթէ […]

Գրառում IP-ն արագ իմանալու մասին

| Ապրիլ 18, 2014 |
Գրառում IP-ն արագ իմանալու մասին

Յաճախ մեզ պէտք է լինում իմանալ մեր անձնական համացանցային IP-ն, ու ընդհանրապէս գնում ենք ինչ–որ որոնման կայք, ու գրում ենք What the hell is my ip։ Այսուհետ այն կարող էք անել ՊԱՐԶԱՊԷՍ Տեմինալով, յալլա փորձենք միասին։ Նախ եւ առաջ բացում ենք մի հատ terminal, ու գրում ենք $ nano .bashrc Հիմայ իջնում ենք ամէնաներքեւը, ու […]

հետազոտություն ՏՏ ժողովուրդի հետ

| Ապրիլ 13, 2014 |
հետազոտություն ՏՏ ժողովուրդի հետ

ողջույն մարդիկ ։Ճ սկզբում պաստառը, հետո մեկնաբանություն հետազոտությունը ինչի մասին է – եթե ընդհանուր, ուսումնասիրում է որոշակի գործունեությամբ զբաղվելու ընթացքը ու արդյունավետությունը էս դեպքում դա նայելու ենք խաղով, այսինքն՝ հիմնականում խաղ եք խաղալու, որը, ի դեպ, բավական գլուխ աշխատացնող է ու դժվար,քչերն են կարողանում ։Ճ ու բացի այս մի քանի ուրիշ մեթոդիկաներ էլ, էդ արդեն […]

CSS Լեյաութներ

| Ապրիլ 12, 2014 |
CSS Լեյաութներ

Թարգմանել եմ մի CSS/HTML դասընթաց, որը վերաբերում է լեյաութներին։ Ներկայացնում եմ այն ձեր ուշադրությանը։

[գիրք] Զրույցներ C լեզվի մասին

| Ապրիլ 6, 2014 |
[գիրք] Զրույցներ C լեզվի մասին

Ես նախաձեռնել եմ այս զրույցների շարքը որպես C ծրագրավորման լեզուն ներկայացնող կենդանի գիրք։ Կենդանի այն իմաստով, որ զրույցների պարունակությունը երբեք վերջնական չի լինելու։ Տեքստն անընդհատ թարմացվելու է և լրացվելու է նոր նյութով։ Որպես առաջին քայլ, ես կպատմեմ ամենաանհրաժեշտ, ամենակարևոր նյութը ․․․

Գրառում Firefox–ում Հայերէն ստուգիչի մասին

| Ապրիլ 4, 2014 |
Գրառում Firefox–ում Հայերէն ստուգիչի մասին

Օրեր առաջ Նորայրը գրել էր, թէ ինչպէս աշխատեցնել Հայերէն ստուգիչը փիդջինում, ու իհարկէ ես արեցի իր ասածը, ու որոշեցի Ձեզ հետ կիսուել թէ ինչպէս աւելացնել Հայերէն ստուգիչ Firefox-ում Ե՛ւ դասական, ե՛ւ արդի ուղղագրութեամբ Դասական ուղղագրութեան ստուգիչի համար ներբեռնէք հետեւեալ նիշկը՝ classicalarmenianspellchecker.zip Արդի ուղղագրութեան ստուգիչի համար ներբեռնէք հետեւեալ նիշկը՝ armenianspellchecker.zip Հետեւէք այս տեսայոլովակին Տեսայոլովակ Firefox–ում Հայերէն […]

ասք վիշապին մակում բնակեցնելու մասին

| Մարտ 20, 2014 |
ասք վիշապին մակում բնակեցնելու մասին

ուրեմն, ուզում եմ մի քիչ գրել իմ մակօս֊ական փորձից։ որպէս դեւ, ով առաջին անգամ է այս օհ֊ի հետ աշխատում։ իմ հին ծանօթ աւստրալիացին իր մակի վրայ հաշիւ է բացել, որ կպնեմ, վոկ֊ը պորտ անեմ մակի։ նախ սիլանգից՝ ասեմ, որ այս գործիքն առաջին անգամ եմ փորձում, օգտւողի տեսակէտից ահագին յարմար է թւում։ Ոչ միայն տողն է […]

148