Սկիզբ » Կայքի մասին

Կայքի մասին

Հայ-IT.org կայքի համեստ նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործին և ՏՏ գրագիտության տարածմանը: Պակաս կարևոր չէ նաև ծրագրավորողների և այլ ՏՏ մասնագետների միջև փորձի փոխանակությունը, որը նույնպես մեր կայքի նպատակներից է:

Հայալեզու բլոգերում և այլ կայքերում բազմաթիվ այլազան նյութերի կողքին հաճախակի հանդիպում են տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված ուսումնական նյութեր, ուղեցույցներ, ձեռնարկներ, ինչպեսներ և ակնարկներ: Այս ամենը ունի հավաքագրման և դասակարգման անհրաժեշտություն: Եվ անհրաժեշտ է մի վայր, որտեղ հավաքված ու դասակարգված կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված բոլոր հայալեզու նյութերը: Հայ-IT.org կայքը կանի այդ գործը:

Հայ-IT.org-ը արգրեգատոր կայք է, սա նշանակում է, որ կայքի նյութերի մեծամասնությունը վերցված են այլ կայքերից:

Այո՛,  մենք գողանում ենք հոդվածները :)

Սակայն դա ոչ մի դեպքում չի նշանակում, որ ՀայIT.org-ը միայն ագրեգատոր է, մենք ունենք նաև էքսկլյուզիվ հոդվածներ:

Եթե դուք հեղինակ եք ու ցանկանում եք իմանալ, թե ի՞նչ սկզբունքներով ենք մենք առաջնորդվում, այցելեք հեղինակների համար նախատեսված էջը

Միացեք մեզ սոցիալական ցանցերում:


76