CSS… դա լուրջ ա.. լուրջ արվեստ
փաստորեն լավ CSS գրելը դա արվեստ ա… ու շատ ավելի բարդ քան բուն կայքի ծրագիրը..
դա վերջերս գրածս front-end-ից հասկացա.. քանի որ ժամանակ ունեի սեփական govnokod-ը վերանայելու, դզել-փչելու ու լավ պրակտիկաները կիրառելու:
իսկ լավ CSS նշանակում ա
1. REUSABLE classes
2. minimum classes,
3. layout and color distinction
4. ability of application of different color schemes..
5. NO ID selectors like #something
էս թեմայով
Breaking Good Habits (Harry Roberts) – Video
սա էլ նորաթուխների համար
HTML5 & CSS3 Fundamentals: Development for Absolute Beginners
Կարդացեք ավելին
Բաժին: Վեբ
Այ 5-րդ կետը չհասկացա, թե խի…
Դե թեմայով ել հա, օպտիմալ CSS գրելը հեչ հեշտ գործ չի )))
Ու աստված չանի հանկարծ IE6ի տակ էլ քրոսբրաուզերության պահանջ լինի…
5-րդ կետը բխում ա 1-ին կետից:
բացի դա, ID-ները CSS-ում գրելով, մենք արդեն իսկ սահմանափակումներ ենք առաջացնում JavaScript-ի համար:
իսկ եթե JavaScript-ի նպատակահարմարությունից ելնելով, պահի տակ պետք եղավ ինչ-որ էլեմենտի ID փոխել … ??
և առհասարակ, պետք ա առանձնացնել տեսքը բովանդակությունից, գունային ինֆորմացիան layout-ից..
Էդգար ջան, բայց ասենք ունենք մի հատ DIV օրինակ #header, ի՞նչ իմաստ ունի իրա CSS-ը հայտարարել կլասսով, եթե այդ էլեմենտը ունիկալա ու հետագայում անհավանականա որ JS օվ պետք լինի իրա ID-ն փոխել:
էս հարցին կարելիլ ա մյուս կողմից էլ նայել.. իսկ ինչ առավելություն ա տալիս #header-ը .header-ի նկատմամբ ?
ոչ մի :Ճ
երկրորդ. հարցին նայում ենք html5-ի կոնտեքստում, որտեղ կան header, article, … և այլ սեմանտիկ թագեր.
այսինքն տվյալ դեպքում էլեմենտին կարելի ա տալ style.
Հենց նոր CSS էի բզբզում ու ID ի մի հատ վատ կողմ կար իմ համար, որ եթե ID օվ ենք ինչ որ style տալիս, հետո կլասսի style օվ ինքը overwrite չի լինւմ…
Փաստորեն իսկապես կլասսներով CSS ի վիզուալ մասը արժի իրականացնել Class-ներով, իսկ ID ները օգտագործել JS ի համար 🙂
ինչ-որ բան են չես արել… նման սահմանափակում չկա:
մինիմումի հասցնել կլասների քանակը այդքան էլ միանշանակ չէ իմ համար, օրինակ
արդյոք այս դեպքում ավելո՞րդ է li -ին տված կլասը, չէ որ եթե չտանք՝ ապա եթե ցանկանաք li-ին տալ որևէ հատկություն պետք է գրենք.
առանց կլասս՝
.navigation li{
display:inline-block;
}
կլասսով՝
.item{
display:inline-block;
}
կլասս տալով հեշտացնում ենք բրաուզերի գործը, չէ որ այն կարդում է ցսս կոդը աջից ձախ. գտնում է li հետո ման է գալիս դրա ծնողին, իսկ կլասս տալով ուղղակի արագացնում ենք գործընթացը:
Ինքս ժամանակին շատ ժլատ էի կլասսների հարցում, աշխատում էի քիչ տալ, իսկ հետո հասկացա, որ ուղղակի ինքս ինձ ու բրաուզերին տանջում եմ: ID-իների պահի հետ, լրիվ համամիտ եմ, դրանք արժե թողնել սկրիպտների համար:
պարսերը կերավ հտմլ-ը
<!–
–>
մի խոսքով չի ստացվում դնել հտմլ օրինակի ռազմետկեն
Կոդը կարող եք գրել pre թագերի մեջ, այդ դեպքում չի փարսերը չի ուտի կոդը