Ցանցերի կազմակերպման համար օգտագործվում են որոշակի պայմանական ստանդարտի համապատասխանող պրոտոկոլներ:
Open Sistem Interconnection-ը` OSI մոդելը (բաց համակապակցված համակարգի մոդելը) ստեղծվել է 80-ականներին և նպաստել է ցանցերի առաջացմանը: OSI մոդելը բաժանվում է 7 մակարդակների՝
- Ֆիզիկական
- Կանալային
- Ցանցային
- Տրանսպորտային
- Սեանսային
- Ներկայացման
- Հավելվածային/Ծրագրային
Ֆիզիկական մակարդակը – իր մեջ է ներառում ֆիզիկական ասպեկտը երկանիշ ինֆորմացիայի փոխանցումը կապուղով, այսինքն պատասխանատու է բիթերի փոխանցման համար:
Կանալային մակարդակը – պատասխանատու է առաջին մակարդակով ինֆորմացիայի (frame – կադրերի) անսխալ փոխանցման համար, կանալային մակարդակի խնդիրներիվ մեկը՝ ստուգել հեռակա հասցեյի հասանելիությունը: Կանալային պրոտոկոլներից են՝ Ethernet, Token Ring, FDDI, 100VG-AnyLAN, LLC
Ցանցային մակարդակը – այս մակարդակում իրականացվում են պակետների երթուղղումը հիմնվելով MAC հասցեների վերափոխումները ցանցային հասցեների: Երրորդ մակարդակը ապահովում է թափանցիկ փոխանցումը դեպի տրանսպորտային մակարդակ: Պետք է նշել նաև, որ երրորդ մակարդակում է որոշվում ցանցի կառուցվածքը: Ցանցային մակարդակի վրա են իրականացվում երթուղիների մասին ինֆորմացիայի փոխանակումները:
Տրանսպորտային մակարդակը – բաժանում է փոխանցվող ինֆորմացիայի հոսքը բավականին մանր մասերի (պակետների) հետագայում ցանցային մակարդակն փոխանցելու համար: Տրանսպորտային մակարդակի ամենատարածված պրոտոկոլներից են՝
– TCP փոխանցման ղեկավարման պրոտոկոլ
– NCP Netware Core Protocol
– SPX պակետների սերիական փոխանակման պրոտոկոլ
– TP4 չորրորդ դասի փոխանցման պրոտոկոլ
Սեանսային մակարդակը – պատասխանատու է վերջնակետային մեքենաների միջև տվյալների փոխանակման սեանսի կազմակերպման համար: Սեանսային մակարդակի պրոտոկոլները հիմնականում հանդիսանում են վերին երեք OSI մակարդակների մի մասը:
Ներկայացման մակարդակը – պատասխանատու է երկու վերջնակետային մեքենաների տարբեր ծրագրերի դիալոգի հնարավորության համար: Ներկայացման մակարդակնը ապահովում է հավելվածային մակարդակի տվյալների վերափոխումը (կոմպրեսացիա, կոդավորում և այլ…) տրանսպորտային մակարդակի ինֆորմացիայի հոսքի:
Հավելվածային մակարդակը – պատասխանատու է ծրագրերի դեպի ցանց մուտքի համար: Հավելվածային մակարդակի խնդիրներից է ֆայլերի տեղափոխումը, փոստային հաղորդագրությունների փոխանցումը և ցանցի ղեկավարմումը: Վերին մակարդակների ամենատարածված պրոտոկոլներից են
– FTP ֆայլերի տեղափոխման պրոտոկոլ
– TFTP ֆայլերի տեղափոխման հեշտացված պրոտոկոլ
– SMTP հասարակ փոստային փոխանցումների պրոտոկոլ
– SNMP ցանցի ղեկավարման հասարակ պրոտոկոլ
– Telnet տերմինալային պրոտոկոլ
– NFS ցանցային ֆայլային համակարգ
Pingback:Ինչ է մարշրուտիզատորը : ՀայIT.org
[…] ստեղծած կանոնների: Մարշրուտիզատորը աշխատում է OSI մոդելի ցանցային երրորդ մակարդակի […]