Սկիզբ » Ուսումնական նյութեր » Թեյնիկներին » Ինչպե՞ս բջջային հեռախոսով անվճար զանգեր կատարել Հայաստանում և արտերկրում

Ինչպե՞ս բջջային հեռախոսով անվճար զանգեր կատարել Հայաստանում և արտերկրում

| Օգոստոս 31, 2012 | 10 Մեկնաբանություններ |

Բոլորս էլ ցանկանում ենք տնտեսել գումար, սակայն կա մի խնդիր, որը կոչվում է բջջային հեռախոս: Այսօր շատերը պահում են մի քանի հեռախոս, որպեսզի էժան խոսեն իրենց ընկերների հետ, ես այս հոդվածում կառաջարկեմ այլ տարբերակ՝ Վայբեռ:

Վայբեռ, անվճար խոսենք բջջայինով

Վայբեռը դա մի ծրագիր է, որը աշխատում է iOS, Android, WindowsPhone և BlackBerry օպերացիոն համակարգով խելացի հեռախոսների վրա:

Անդրոիդ ԱյՕՍ Ուինդոուզ Ֆոն Բլեքբերրի 

Տեղադրելով Վայբեռ ծրագիրը Ձեր «խելախոսի» վրա, դուք հնարավորություն կունենաք շփվել Ձեր ընկերների հետ բոլորովին անվճար: Ծրագիրը ունի հետևյալ առավելությունները.

1. Անվճար զանգեր դեպի աշխարհի ցանկացած կետ,

2. Անվճար հաղորդագրություններ դեպի աշխարհի ցանկացած կետ,

3. Ձայնի արտակարգ որակ(չգիտեմ սրանք ի՞նչպես են անում, բայց ձայնի որակը մի քանի անգամ ավելի լավ է քան սովորական GPRS ցանցի ձայնի որակը)

4. Գրանցում չի պահանջում, կատարվում է միայն հեռախոսահամարի նույնականացում կարճ հաղորդագրության միջոցով

5. Ինտեգրվում է հեռախոսի հեռախոսագրքի հետ՝ ըստ ցանկության (կարող է ինտեգրվել նաև Facebook և Twitter սոցիալական ցանցերի ընկերների հետ)

Մի կարևոր բան. ծրագիրը աշխատում է ինտերնետի միջոցով, այսինքն, եթե ձեզ հասանելի է ինտերներ՝ 3G կամ Wi-Fi, ապա դուք կարող եք կատարել զանգեր բոլորովին անվճար: Եթե տեղյակ չեք, ապա տեղեկացնեմ, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում արդեն տեղադրված են անվճար Wi-Fi-ներ: Շուտով բոլոր այգիներում նույնպես պետք է տեղադրվի անվճար Wi-Fi-ներ: Այսինքն, մենք հնարավորություն կունենանք գրեթե կիսել մեր ծախսերը կապված բջջային հեռախոսի հետ: Էլ չեմ ասում, որ գրեթե բոլորիս մոտ արդեն տանը Wi-Fi տեխնոլոգիան կա, ում մոտ էլ որ չկա, խորհուրդ տամ թող տեղադրեն, մի անգամ կծախսեն մի 10000դր., մնացած բոլոր ամիսների ընթացքում, տանը նստած զանգեր կկատարեն անվճար :-ԴԴԴ:

Որպես տեղեկություն կան նաև այլ ծրագրեր վերընշված համակարգերի համար, որոնք կատարում են գրեթե նույն գործողությունները բայց համեմատության համար կարող եմ նշել, որ օրինկ WhatsUP ծրագիրը չունի ձայնային զանգեր կատարելու հնարավորություն, Pinger ծրագրիմիջոցով կարող ես զանգահարել միայն ԱՄՆ տարածքում և այլն:

Այսքանը, հուսով եմ այս հոդվածը Ձեզ կօգնի գումար տնտեսել:

Սկզբնաղբյուր

Ինչպե՞ս բջջային հեռախոսով անվճար զանգեր կատարել Հայաստանում և արտերկրում, 8.8 out of 10 based on 21 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , , , , , , , , , ,

Բաժին: Թեյնիկներին, Խելախոսներ, Ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.8/10 (21 votes cast)

Մեկնաբանություններ (10)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. շնորհակալություն, հրաշալի նյութ է, ու կարծում եմ շատ օգտակար կլինի ընթերցողին

  2. Աաա

    Սրանով Հայաստան էլ ա լինում?

    • Այս ծրագիրը սահմաններ չի ճանաչում, կարող եք անգամ Մադագասկար զանգել, միակ պահանջը՝ 2 ծայրերում wi-fi-ի կամ 3G-ի միջոցով ինտերնետին միացումն է։

    • Ի դեպ կա սրա հայկական տարբերակը, որը իմ կարծիքով ավելի լավ է աշխատում ցածր արագությունների դեպքում http://Www.zangi.am

    • Արևիկ

      Բարև ձեզ. Ինչ որ մեկը կարող է ինձ օգնել?: Ես ցանկանում եմ հեռախոս գնել` համամատաբար ավելի մատչելի` մինչև 120000 դրամ, բայց ցանկանում եմ այդ հեռախոսի միջոցով կարողանամ անվճար զանգեր կատարել արտերկիր: Միանգամից գնելու եմ երկու հեռախոս և չեմ ցանակնում սխալել ու ընտրել այնպիսին, որի միջոցով չեմ կարողանա օգտվել վայբեռ ծրագրից: Խնդրում եմ եթե ինչ որ մեկը կարող է ինձ օգնել` արձագանքեք: Կանխավ շնորհակալ եմ:

      • Բարև Արևիկ,
        Շնորհակալություն նյութը կարդալու համար: Ուրեմն սենց, ես Վայբերը փորձել եմ երեք տեսակ օպերացիոն համակարգերի վրա, դրանք են` Անդրոիդ, Վինդոուզ Ֆոն և այՕՍ: Անդրոիդի և այֆոնների վրա շատ լավ աշխատում է, Windows Phone 7.8-ի վրա նույն բանը չեմ կարող ասել, քանի որ մի տեսակ չէր աշխատում սպասելու ռեժիմը, այսինքն եթե քո մոտ Windows Phone 7.8 է ու նրա վրա տեղադրված Վաբեռ, ապա քեզ կարող էին զանգել վայբեռով միայն այն դեպքում, երբ վայբեռը քո մոտ բաց է, իսկ մնացած երկու տեսակ հեռախոսների վրա նման խնդիր չկա, վայբեռը միշտ միացած մնում է: Չնայած Windows Phone 8 տարբերակում կարծում եմ նման խնդիր չկա(ես փորձել եմ Nokia Lumia 710 մոդելի հեռախոսի վրա): Ամեն դեպքում խորհուրդ կտամ ձեռք բերել որևիցե Անդրոիդ համակարգով HTC հեռախոս, որովհետև իմ կարծքով iPhone-ները անիմաստ տանկ ճոխություն են իսկ Windows Phone համակարգը շուկայում նոր է, և դեռ շատ մաքրագրման կարիք ունի: Խորհուրդս HTC ֆիրմայի Անդրոիդ համակարգով որևէ հեռախոսն է: Ես ինքս օգտագործում եմ հենց էդ ֆիրմայի Sensation մոդելը ու շատ գոհ եմ:

      • Ի դեպ նմանատիպ ծրագրեր էլի կան ու որ ամենակարևորն է հայերի մշակածն է, որը որակովվ չի զիջում Վայբեռին` http://zangi.am/: Այն նույնպես աշխատում է Բոլոր վերընշված համակարգերի վրա:

  3. Louis_Dega Այսoր մի քիչ համացանցը քրքրելիս առանձնացրել եմ Samsung Galaxy Ace S5830 մոդելը : Այն համեմատեցի հենց ձեր առաջարկած մոդելի հնարավորությունների հետ: Կարծես թե էական տարբերություններ չկան: Կներեք, եթե նեղություն եմ տալիս, բայց եթե ժամանակ ունեք կարող եք նայել իմ ուղարկած լինկը` http://yerevanmobile.am/?page=catalog&item=805 … Մի շատ մեծ խնդրանք ևս` կարող եք ասել ինչպես կապ հաստատեմ ձեզ հետ? Եթե հնարավոր է, ուզում եմ, որ ինձ օգնեք ներբեռնել այս ծրագիրը… Մի քիչ մանրամասնություններ կան, որոնք կցանկանայի ճշտել: Շաաատ շնորհակալ եմ անպատասխան չթողնելու համար:

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

309