Սկիզբ » Նորություններ » Հայկական ՏՏ նորություններ » Գորիսի Պետական Համալսարանը «Ինստիգեյթ»-ի ակնկալիքների կենտրոնում

Գորիսի Պետական Համալսարանը «Ինստիգեյթ»-ի ակնկալիքների կենտրոնում

Սույն թվականի մայիսի 24-ին Գորիսի պետական համալսարանում էր «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է 2005թ. և զբաղվում է էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ, ծրագրավորմամբ և ինտեգրալ սխեմաների մոդելավորմամբ։ Ընկերությունն ունի գործընկերներ, ներկայացուցիչներ և դուստր ձեռնարկություններ ԱՄՆ-ում և Եվրոպայում, որոնց շնորհիվ ապահովում է նախագծման պատվերներ և սպառողներ իր արտադրանքի համար։ 2006-2012թթ. «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն բացել է մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում և Ստեփանակերտում։ Վանաձորի և Արցախի մասնաճյուղերը մասնագիտացած են վեբ-կայքերի և բջջային հեռախոսների ծրագրավորման ոլորտում և համալրված են 2011թ. այնտեղ բացված ուսումնական կենտրոնների շրջանավարտներով։
Ընդլայնելով իր տարածքային գործունեությունը՝ «Ինստիգեյթ»-ը հիմնում է ուսումնական կենտրոն Գորիսում, որը նախապայման կդառնա Գորիսում ևս մասնաճյուղ ստեղծելուն։
Համալսարանում կազմակերպված դասընթացին մասնակցում էին ոչ միայն բնագիտական, այլև հումանիտար ֆակուլտետների շրջանավարտներ և ավարտական կուրսերի ուսանողներ, դասախոսներ: Ընկերության գլխավոր ճարտարագետ Վահագն Պողոսյանը դիմորդների հետ անցկացրած հարցազրույցից հետո նշեց, որ հանդիպումը շատ լավ է անցել, արդյունքը սպասվածից բարձր էր: Թեև Երեւանի համեմատ ընդհանուր գիտելիքների, հմտությունների պակաս կար, բայց այստեղ մարդիկ ավելի բարեկիրթ եւ պարկեշտ էին: Ծրագիրը նախատեսում է չորսից վեց ամսվա դասընթաց, որի երկրորդ մասում ընկերությունը կփորձի մի քանի իրական աշխատանքներ կատարել: Վ.Պողոսյանը վստահություն հայտնեց, որ առնվազն յոթ հոգանոց արդյունավետ աշխատող թիմ կարելի է ունենալ այդ ժամանակահատվածում: Հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենց աշխատանքները շատ տարատեսակ են, և առայժմ դժվար է հստակ ասել, թե Գորիսի թիմը որ տեսակի նախագծերի մեջ կընդգրկվի ի վերջո, բայց նախատեսվում է ուսուցումը սկսել ամենաբարդ եւ ամենաառաջատար ուղղություններից մեկով, որը մինչ այժմ չի փորձարկվել մյուս մասնաճյուղերից որևէ մեկում, և հենց այդ պատճառով է, որ Գորիսի թիմը հաջողության դեպքում առանձնահատուկ դեր կարող է ունենալ իրենց ընկերության մեջ:
Հանդիպման ընթացքում անցկացված հարցազրույցի մասնակից 34 դիմորդներից ընտրվեցին 13-ը` Սամվել Պողոսյան, Անուշ Դավթյան, Նարեկ Եկտուբարյան, Արփինե Դինունց, Նաիրի Մաթևոսյան, Տիգրան Պողոսյան, Հրայր Մեսրոպյան, Տիգրան Ադունց, Արշալույս Կարապետյան, Սոնա Հարությունյան, Սոֆիկ Մարգարյան, Աստղիկ Հարությունյան, Արթուր Արշակյան: Դասընթացներն անվճար են և կանցկացվեն Գորիսի պետական համալսարանի համակարգչային լսարանում: Ուսանողների համար հնարավորություն կստեղծվի դասընթացները և գործնական պարապմունքները համատեղել ուսման հետ։ Տեսական դասընթացը կտևի վեց ամիս, որին կհաջորդի գործնական աշխատանք իրական նախագծերի վրա։

«Գորիսի Պետական Համալսարան» պաշտոնաթերթ

ՍկզբնԱղբյուր

Գորիսի Պետական Համալսարանը «Ինստիգեյթ»-ի ակնկալիքների կենտրոնում, 10.0 out of 10 based on 5 ratings

Նշագրեր:

Բաժին: Հայկական ՏՏ նորություններ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (5 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

243