Սկիզբ » Ուսումնական նյութեր » Օպերացիոն համակարգեր » GNU/Linux VS MS Windows (Ազատ, կամ անազատ համակարգիչ)

GNU/Linux VS MS Windows (Ազատ, կամ անազատ համակարգիչ)

Լինուքս vs Վինդոուս

Լինուքս vs Վինդոուս

Համակարգիչս միացնելուց մի քանի վայրկյան հետո ես մի 10 րոպե մտածում եմ, թե որ օպերացիոն համակարգից օգտվեմ այս սեանսի ժամանակ: Թե՛ “Linux” – ը և թե՛ “Windows” – ն ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Աշխարհը ընտելացել է “Microsoft Windows” ՕՀ – ին, քանի որ տարիների ընթացքում հենց այդ օպերացիոն համակարգն է ծրագրային ապահովման շուկայում պնդեցրել իր գերիշխող դիրքը: Համակարգիչ ոգտագործողների 80 տոկոսից ավելին օգտագործում է հենց “Windows” – ը: Դրա հիմնական պատճառը մյուս ՕՀ- երի ոչ պոպուլյար լինելու գործոնն է, այլ ոչ թե հենց “Windows” – ի բացարձակ առավելությունը՝ մյուսների նկատմամբ:

Օպերացիոն համակարգերի ընտրության հարցում օգտագործողը շարժվում է մի քանի հիմնական բնորոշիչներով: Արժեքի, մատչելիության, անվտանգության և ստաբիլության հատկություններն են հենց հիմնական բնորոշիչները:

Արժեքի առումով անհամամեմատելի են համակարգերը, քանի որ “Linux” – ի գրեթե բոլոր դիստրիբյուտիվները բացարձակ անվճար են, իսկ “MS Windowsi” գինը տատանվում է 30.000 դրամից մինչև 70.000 դրամ: Այդ միայն հենց ՕՀ-ին է վերաբերվում: Իսկ համակարգիչն օգտագործելիս մենք կարիք ենք ունենում տասնյակ ծրագրերից, որոնց մեծամասնությունը էլի վճարովի են Windows համակարգում: Իսկ Linux –ը մեզ առաջարկում է 10.000 ից ավելի բացարձակ անվճար ծրագրեր: Օրինակ՝ “Adobe Photoshop” գրաֆիկական խմբագրի արժեքն է մոտավորապես 1000 ամերիկյան դոլլար, իսկ ազատ, բացարձակ անվճար “Gimp” խմբագիրը լիովին բավարարում է լուսանկարիչների հիմնական պահանջները, որոնց համար ուղղակի անիմաստ է 1000 դոլլար վճարել: Օգտագործողների մեծ մասը ստիպված են լինում խախտել օրենքը, որպեսզի կարողանան օգտվել “Photoshop” ից: Այս հարցում “Linux” – ն ունի բացարձակ առավելություն:

Լինուքս ընդդեմ Վինդոուսի

Լինուքս ընդդեմ Վինդոուսի

Մատչելիության տեսակետից “Windows” – ն ընդգծված առավելություն ունի, բայց շուրջ կես միլլիոն մարդ կամավորական հիմունքներով չարչարվում են Linux ին հեշտ օգտագործելի դարձնելու համար: “Linux” ի բաց կոդը ծրագրավորողներին թույլ է տալիս ստեղծել նորանոր գրաֆիկական ծրագրեր, կատարելագործել և հասանելի դարձնել բոլորին: Հայաստանում օրինակ «Ինսթիգեյթ» ծրագրավորողների կենտրոնը թարգմանեց “Gnome” գրաֆիկական միջերեսը, Նորայր Չիլինգարյանը գրեց առաջին Հայկական “Linux” դիստրիբյուտիվը՝ “Arax-OS”- ը: Կարող եմ համարձակորեն պնդել, որ “Linux Ubuntu” – ն Windows 7 – ին գերազանցում է իր մատչելիությամբ, գեղեցկությամբ և ստաբիլությամբ:

Անվտանգության և ստաբիլության հարցում Linux- ը իրեն հավասարը չունի և չի ունենա:

“Windows” ՕՀ ի համար գրված վիրուսային, կամ վնասատու ծրագրերի թիվը դեռ 2007 թվականին “Symantec” ընկերության հաշվարկներով կազմում էր մեկ միլլիոն: Իսկ Linux ի համար գրեթե չեն գրվում այդպիսի ծրագրեր: Նրանց թիվը 500 – 1000 է, բայց քանի որ Linux օրեցօր կատարելագործվում և փոփոխվում է, վնասատու ծրագրերը կորցնում են իրենղց վնասակար հատկությունները: Ստաբիլության առումով օրինակը բերեմ հենց իմ համակարգչի վրա: 3 ամիս առաջ ես նույն օրը տեղակայեցի և՛ “Linux”, և՛ “Windows”: Այդ 3 ամիսների ընթացքում ես 1 անգամ վերաինտալյացիա եմ արել իմ “Windows”- ը, իսկ “Linux” – ի մասին կարող եմ չմտածել առաջիկա 2012 թվականի ընթացքում:

Այս փոքրիկ համեմատությունը ցույց է տալիս, որ “Windows”, օգտագործելու հենց առաջին վայրկյանից մենք խախտում ենք օրենքը, վտանգում ենք համակարգչի աշխատանքը և մեզ նեղություն ենք պատճառում և այլն, մինչդեռ կարող ենք օգտվել “Linux” – ից, լինել ազատ, պաշտպանված և հանգիստ:

ՍկզբնԱղբյուր

GNU/Linux VS MS Windows (Ազատ, կամ անազատ համակարգիչ), 8.3 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , , , , ,

Բաժին: Օպերացիոն համակարգեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.3/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

258