Սկիզբ » Ուսումնական նյութեր » Թեյնիկներին » Ինչպե՞ս քաշել ֆիլմ(կինո)

Ինչպե՞ս քաշել ֆիլմ(կինո)

| Օգոստոս 9, 2012 | 2 Մեկնաբանություններ |
Անընդհատ ուզում էի գրել մի նյութ թե ինչպես կարելի է քաշել ֆիլմ ինտերնետից, գոնե մենակ նրա համար, որ ազատվեմ ծանոթներիս անընդհատ նույն բանը սովորացնելուց: Ասածս մի քիչ էգոիստիկ էր, բայց խելացի մարդը ինձ կհասկանա: Այնուամենայնիվ ես գտա ժամանակ և նստեցի համակարգչի առաջ.
Գնաց …
Ուրեմն
Ֆիլմը(կինոն) ինքը իրենից ներկայացնում է վիդեո ֆայլ կամ վիդեո ֆայլերի և ուղեկցող ֆայլերի խումբ(DVD): Վիդեո ֆայլերը լինում են տարբեր ֆորմատների AVIMPG3GP և այլնԱյսինքն եթե մենք ասում ենք, որ անհրաժեշտ է ինտերնետից քաշել որևէ ֆիլմ(կինո), ապա մենք ի նկատի ունենք, որ պետք է ինտերնետից քաշել վերը նշված ֆայլերից մեկը, որը պարունակում է տվյալ ֆիլմը(կինոն):

Ի՞նչ է իրենից ներկայացնում  DVD-ն …

Ինչպես գիտենք ֆիլմերը վաճառվում են DVD սկավառակների տեսքով իսկ նրանց ծավալը 4.37Gb է DVD-5(ենթադրում եմ, որ դուք գիտեք թէ ինչ է նշանակում սկավառակի ծավալ, այլապես խնդրում եմ կարծիքների մեջ գրեք բոլոր առաջացած հարցերը), այսպես ուրեմն եթե մենք ցանկանում ենք ինտերնետից քաշել DVD սկավառակի մեջ պարունակվող ֆիլմի որակի ֆիլմ, ապա մեր քաշածը պետք է լինի մոտավորապես այդ ծավալի սահմաններում (իմ փորձից ասեմ. այդ ծավալը տատանվում է 3.4Գբ-ից մինչև 4.3Գբ): Ի դեպ DVD սկավառակը պարունակում է 2 ֆոլդեր AUDIO_TS և VIDEO_TS անուններով: VIDEO_TS ֆոլդերը պարունակում է մի քանի տեսակի ֆայլեր, որոնք անհրաժեշտ են, որ ձեր DVD նվագարկիչը կարողանա նորմալ ցույց տա նրա մեջի ֆիլմը այդ ֆայլերի ֆորմատներն են *.IFO*.BUP և *.VOB: DVD սկավառակի պարունակությունը համակարգչի վրա նայելու համար ձեզ բավական է ունենալ *.VOB ֆայլերը, քանի որ սրանք կոչվում են վիդեո կոնտեյներներ (այսինքն այն պարունակում է վիդեո ֆորմատներից որևէ մեկը պարունակող ֆայլ և կոդեկներ):

Ի դեպ կան նաև 8.5Գբ ծավալով DVD սկավառակներ(DVD-9), նրանք կոչվում են DUAL-LAYER DVD սկավառակներ(երկշերտանի): Այս սկավառակների պարունակության ծավալը ինտերնետում տատանվում է 5.9Գբ-ից մինչև 8.3Գբ:

Հարց է առաջանում, բայց մենք մեր դանդաղ ինտերնետով ինչքա՞ն ժամանակում կարող ենք քաշել այդքան մեծ ծավալը: Ավելի լավ կլինի գնել ֆիլմը:

Այստեղ նորից լուծում կա, այն կոչվում է RIP: Վերցնում են 4.37Գբ ծավալով սկավառակը և RIP են անում նրա վրայի ֆիլմը, արդյունքում ստացվում է ավելի փոքր ծավալով մի ֆայլ օր. AVI: RIP ֆայլերը լինում են կամ 700Մբ-ի կարգի մեծություն կամ 1.2Գբ-ից մինչև 1.4Գբ(կախված ֆիլմի որակից): Այսինքն կարճ ասած սկավառակի վրայի ֆիլմը ճզմում են: Դուրս եկավ, որ մենք արդեն ոչ թե պետքա ինտերնետից քաշենք 4.3Գբ այլ 1.4Գբ(կայֆա չէ՞):

Մի հատ ամփոփենք: Փաստորեն ինտերնետից ֆիլմ քաշելու համար պետք է փնտրել կամ 4.3Գբ ծավալով ֆայլերի հավաքածու(ինչպես ցուցադրված է նկարում) կամ AVI ֆայլ, որի ծավալը 700Մբ-ից մինչև 1.4Գբ է:

_________________________________________________________________
Ըհըըըըն գիծը քաշեցինք ու անցանք բուն թեմային
Ինչպե՞ս ինտերնետից քաշել ֆիլմ (կինո)

Ինտերնետից ֆիլմ քաշելու բավականին շատ կայքեր կան: Պետք է սկզբում կողմնորոշվել թե ինչ ֆիլմ եք ուզում քաշեք: Եթե արդեն կողմնորոշվել եք ապա անցնենք առաջ: Ֆիլմեր քաշելու համար կան տորրենտ թրեքերներ օր.
այսինքն կարելի է ֆիլմ քաշել տորրենտներից: Թե ինչպես կարելի է քաշել տորրենտ թրեքերից, կարող եք կարդալ այստեղ: Ֆիլմեր կարելի է քաշել նաև այլ ֆայլ-սերվերներից, օր.
Թե ինչպես կարելի է քաշել ֆիլմեր(կինոներ) ֆայլ-սերվերներից կարող եք իմանալ հենց իրենց կայքերից:
Մենք այսօր կխոսենք ամենահեշտ տարբերակի մասին: Ինչպես քաշել ֆիլմեր(կինոներ) տորրենտ թրեքերներից:
Ես նախընտրում եմ ֆիլմեր(կինոներ) քաշել http://kinozal.tv/ կայքից: Առաջին հերթին այստեղ ֆիլմերի տեսականին բաականին մեծ է, պարունակում է բավականին մեծ քանակությամբ լավ որակի ֆիլմեր (որը իմ համար առաջնայինն է ֆիլմ դիտելիս) և ամենակարևորը այստեղ բեռնելու արագությունը շատ մեծ է:
միջանկյալ
Ենթադրենք մենք փնտրում ենք ֆիլմ, որի մասին լսել ենք ընկերներից, սակայն չգիտենք թե ինչպե՞ս է նրա վերնագիրը, միայն գիտենք, որ գլլխավոր դերում նկարահանվել Անջելինա ՋոլինԳնացինք ամենամեծ ֆիլմերի բազաներից մեկը … կամ երկուսը:
http://www.kinopoisk.ru/ (ռուսալեզու)
http://www.imdb.com/ (անգլալեզու)
չէ ՎսՅօտակի մեկը http://www.kinopoisk.ru/
ամենավերևում՝ փնտրման տողում գրում ենք Անջելինա Ջոլիի անունը(բնականաբար ռուսերենով=Анджелина Джоли) և սեղմում Искать! կոճակը:
բերում է փնտրման արդյունքները, որտեղ առաջին տողում հայտնվում է մեր հերոսուհու նկարը: Սեղմելով նրա անվան վրա, գնում ենք http://www.kinopoisk.ru/-ի Անջելինա Ջոլիի էջ,
որտեղ մանրամասն ներկայացված է նրա կարիերայի ընթացքում տեղի ունեցած գրեթե բոլոր իրադարձությունները:
Եթե լավ տնտղեք այս էջը կտեսնեք, որ այստեղ՝ կենտրոնական մասում գրված է նրա մասին որոշակի  անձնական ինֆորմացիա՝
  1. ցննդյան թիվը, կարիերայի բնագավառը, ծննդվայրը, ֆիլմերի քանակը, որոնք կապ ունեն նրա հետ և ամենավերջին ֆիլմը և այլն
  2. աջ անկյունում ներկայացված են նրա լավագույն ֆիլմերի ցուցակը
  3. իսկ անմիջապես նկարի ներքևի հատվածում կարելի է նայել նրա հետ կապված պաշտոնական կայքերը, նրա նկարները, կապերը և ստացած մրցանակները:
Մի քիչ ավելի ներքև իջնելով կտեսնենք այս դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերի ամբողջական ցուցակը:
Այստեղ՝ ցուցակում բերված են այն ֆիլմերը, որտեղ նկարահանվել է Անջելինա Ջոլին: Սկզբում բերված է նրա ամենավերջի ֆիլմը, այնուհետև դրանից ավելի վաղուցվա և այդպես շարունակ: Կնկատեք, որ ֆիլմերի անունների դիմաց գրված է նկարահանման տարեթիվը: Պետք է ուշադիր լինել, քանի որ գրված տարեթիվը դեռ չի նշանակում, որ ֆիլմի նկարահանումները ավարտված են: Այդ իսկ պատճառով մենք կընտրենք ոչ թե 2011 թվականի ֆիլմեր (քանի որ դժվար թե մեկ ամսվա ընթացքում հասցնեին նկարահանել ֆիլմ), այլ 2010 թվականի: 2010 թվականի նկարահանված կա 3 ֆիլմ: Բնականաբար մենք կընտրենք ամենանոր ֆիլմը, այս դեպքում մեր ցուցակում ամենանոր 2010 թվականի ֆիլմը դա Турист – The Tourist ֆիլմն է:
ահա պարզեցինք ֆիլմի վերնագիրը:
Հիմա անցնենք այն բեռնելուն(քաշելուն):
Գնում ենք http://kinozal.tv/ կայք: Գնացինք …
Այստեղ ամեն ինչ շատ խառն է թվում, բայց իրականում այնքան էլ խառը չէ: Առաջին հերթին դուք պետք է գրանցվեք այս կայքում (ենթադրում եմ, որ եթե փնտրման ինչ-որ համակարգի միջոցով կամ ֆեյսբուքի միջոցով հասել եք իմ բլոգին, ապա դուք տիրապետում եք ինչ-որ կայքում գրացվելու մինիմալ գիտելիքներին … կարճ ասած օդնոից ու Ֆեյսից էլ հեշտ է գրանցվելը, փորձեք), այնուհետև՝ գրանցվելուց հետո սեղմում ենք Раздачи կոճակը.
բացվում է թրեքերի բաժանվող տորրենտների ցուցակը և փնտրման տողը: Մենք մուտք ենք անում ֆիլմի վերնագիրը այդ տողում և հարևանությամբ գտնվող ֆիլտրերով փորձում ենք ավելի սեղմել փնտրման օղակը: Այստեղ կա մի քանի տարբերակ՝
Выбор раздела – բաժնի ընտրություն
Формат – ֆորմատ
Год – տարեթիվ
Тип раздачи – տրման տեսակը
Сортировка результата – արդյունքների դասավորվածություն

Выбор раздела – բաժնի ընտրություն
եթե մենք գիտենք թե որ բաժնում է գտնվում փնտրվող ֆիլմը(կինոն)՝ սերիալ, կոմեդիա, մարտաֆիլմ, սարսափ ֆիլմ, դրամա և այլն, ապա կարող ենք բաժինը ընտրել այստեղից:
Формат – ֆորմատ
այստեղից ընտրում ենք ֆիլմի ֆորմատը՝ DVDRip, DVD5, DVD9, SATRip և այլն:
DVDRip – 700Մբ կամ 1.4Գբ
DVD5 – 4.3Գբ
DVD9 – 8.3Գբ
SATRip – այս և մնացած ֆորմատների մասին կարող եք կարդալ այստեղ:
Մեր դեպքում մենք կընտրենք DVDRip:
Год – տարեթիվ
ինձ թվում է, որ պարզ է թե սա ինչ ֆիլտր է: Մեր դեպքում մենք կօգտվենք այս ֆիլտրից և կընտրենք 2010, որպեսզի նմանատիպ վերնագրով ավելի հին ֆիլմեր չերևան մեր արդյունքների մեջ:
Тип раздачи – տրման տեսակը
այն լինում է 2 տեսակի золото-ոսկի և серебро-արծաթ: Ոսկին դա փայլուն որակի ֆիլմերն են, իսկ արծաթը դա փայլուն որակին մի քիչ զիջողները:
Сортировка результата – արդյունքների դասավորվածություն
փնտրման արդյունքները կարելի է դասավորել այնպես, ինչպես, որ մենք ենք ցանկանում:
այսպիսով մենք փնտրման տողում գրում ենք ֆիլմի վերնագիրը(Турист), ընտրում ենք ֆիլտրերից ֆորմատը(DVDRip) և տարեթիվը(2010) ու սեղմում Поиск раздач կոճակը:
ստանում ենք արդյունքը՝ 2 արդյունք.
Комм. Залит  Размер Скач. Сидов Пиров Раздает
Турист / The Tourist / 2010 / ДБ / DVDRip (AVC) – FireBit 265 26 января 2011
в 07:24
1.73
ГБ
15807 3417 116  RusFan
Турист / The Tourist / 2010 / ДБ / DVDRip – ELEKTRI4KA 1848 25 января 2011
в 23:00
1.37
ГБ
102162 23877 618  fokinura
այստեղ ձախից-աջ նայելով, կտեսնենք
Раздел սյունը – բաժիննէ, որին պատկանում է ֆիլմը,
Название սյունը – ֆիլմի անվանումն է,
Комм.(Комменты) սյունը – այս սյունը ֆիլմի մասին արձագանքներն են տարբեր ինտերնետ օգտվողների կողմից: Խորհուրդ է տրվում նախքան ֆայլը բեռնելը անպայման կարդալ աստեղի ինֆորմացիան:
Залит սյունը – այստեղ երևում է թե ո՞ր ամսաթվին է տորրենտ ֆայլը վերբեռնվել դեպի թրեքեր:
Размер սյունը – ներբեռնվող ֆիլմի ծավալն է: Մեր դեպքում 1.37Գբ
Скачивание սյունը – սա տվյալ ֆայլը բեռնողների թիվն է: Որքան շատ են ֆայլը բեռնողները, հետևաբար այնքան շատ են այն վերբեռնողները՝ տվողները:
Сидов սյունը  ամենակարևոր սյունը այստեղ դա ՍԻԴ-երի սյունն է: ՍԻԴ-երը դա այն անձինք են,որոնք ամբողջովին բեռնել են ֆայլը և պատրաստ են տալու՝ վերբեռնելու:

Сидов սյունը – դա ՓԻՐ-երի սյունն է: ՓԻՐ-երը դա այն անձինք են, որոնք համ ներբեռնում են ֆայլը, համ վերբեռնում
Раздает սյունը – դա տորենտ ֆայլը թրեքեր դնող անձն է:

 

ես նախընտրում եմ Турист / The Tourist / 2010 / ДБ / DVDRip – ELEKTRI4KA, որովհետև արդեն ծանոթ եմ ELEKTRI4KA-ի ֆիլմերին՝ նրանք որակով են: Սեղմում ենք արդյունքի վրա.
բացվում է տորրենտի էջը, որտեղ կարող ենք գտնել ֆիլմի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները.
1. Այստեղ կարող ենք տեսնել վիդեոյի որակը, չափերը, ձայնի որակը, ծավալը, տևողությունը, թարգմանությունը(սա կարևոր է),տիտրերը:
2. Այստեղ կարող եք տեսնել տվյալ ֆայլը քաշողների և տվողների մասին ամբողջ համալիր ինֆորմացիան:
3. Այստեղից կարող եք ներբեռնել ձեր համակարգչի մեջ ֆիլմից մի փոքր հատված, որպեսզի նախքան մեծ ֆայլ բեռնելը կարողանաք ծանոթանալ նրա տեխնիկական տվյալների հետ. պատկերի որակ, ձայնի որակ և այլն:
4. Այստեղ կարող եք տեսնել ամենահեղինակավոր կայքերում ֆիլմի ռեյտինգները:
5. Այստեղ կարող եք գտնել ֆիլմի սքրինշոթները (ֆիլմից կադրեր, որոնք ցույց են տալիս ֆիլմի պատկերի որակը):
6. Սեղմելով СКАЧАТЬ РАЗДАЧУ կոճակը, դուք կբեռնեք տորրենտ ֆայլը: Իսկ թե ինչպես բեռնել ֆայլը ամբողջությամբ՝ կարդացեք այս նյութը:
Շնորհակալություն նյութը կարդալու համար:
Ինչպե՞ս քաշել ֆիլմ(կինո), 9.3 out of 10 based on 4 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , ,

Բաժին: Թեյնիկներին, Ծրագրեր, Ուսումնական նյութեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.3/10 (4 votes cast)

Մեկնաբանություններ (2)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. davit says:

    Ես կարամ իմ կողմից ավելացնեմ, թե ոնց եմ ես քաշում ֆիլմ:
    Օգտագործում եմ Mozilla Firefox, որը հնարավորություն ունի https://addons.mozilla.org/ru/firefox/addon/video-downloadhelper/
    ավելացման(սա յութուբանման սայտերից օնում ա բան քաշես)
    Բացում եմ http://filmix.net/ սայտը, որոնում, գտնում ուզածս (ի դեպ լավ պլեյեր ունի կարելի է առցանց էլ նայել :)Հետո սպասում եմ Firefox ի վերևի ձախ անկյունում գնդակները պտտվեն(դա մեր ավելացրած downloadhelperն ա ;)կողքը կտտացնում եմ ու flv ֆորմատով քշում մոտ 150 մբ կինոն:
    Որակն էնքան բարձր չի որ ՀՑ նայես, բայց կոմպին կհերիքի + դրա գրանցվել պետք չի գալիս:

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

351