Ինձ թվում է, որ բոլորդ էլ գոնե մեկ անգամ լսած կլինեք “տորենտ” բառը: Շատերը գիտեն թե դա ինչ է, սակայն կան նաև մարդիկ, ովքեր տեղյակ չեն: Այս նյութը գրում եմ նրանց համար ովքեր չգիտեն տորենտների մասին ոչինչ ու նչանց համար, ով չի զլանում կարդա ևս մեկ նյութ, նոր, ավելի խորը ուսումնասիրություն կատարելու համար:
Սկսենք.
Սովորաբար ֆայլերը, որոնք մենք հաճախակի բեռնում ենք համացանցից, գտնվում են ֆայլ-սերվերների վրա: Շատ դեպքերում դրանք բեռնելու համար պահանջվում է ինչ-որ գումարներ վճարել: Այդպիսի ֆայլ-սերվերներից են՝ http://rapidshare.com, http://depositfiles.com, http://megaupload.com և այլն: Այդ պատճառով ստեղծվեց տորենտ գաղափարը, որը կապում է համացանցում գտնվող միլիոնավոր անձնական համակարգիչներ մի ընդհանուր ցանցի մեջ և նրանք ինչ-որ պարագայում իրենց դրսևորում են ինչպես մեկ ընդհանուր ֆայլ-սերվեր (ուղղակի անվճար բեռնելու իրավունքով):
1. Առաջին հերթին տորենտ քաշելու համար մեզ անհրաժեշտ է ունենալ ծրագիր, որի միջոցով հնարավոր կլինի բացել տորենտ ֆայլերը:
գնում ենք http://utorrent.com, այստեղ տեղադրված է uTorrent ծրագիրը, որը բացառձակ անվճար է (ես առաջարկում եմ այս ծրագիրը, որովհետև ես ինքս եմ օգտագործում հենց սա, Դուք կարող եք բեռնել այլ ծրագրեր՝ ըստ Ձեր հայեցողության):
սեղմում ենք Free Download կոճակին, որպեսզի բեռնենք ծրագիրը:
երբ ծրագիրը բեռնված է, անհրաժեշտ է այն տեղադրել համակարգչի մեջ (ինստալյացիա անել). Աշխատացնում ենք utorrent.exe ֆայլը.
սեղմում ենք Next.
նորից Next.
համաձայնվում ենք լիցենզիայի հետ կապված պայմանների հետ՝ սեղմում ենք I Agree.
ընտրում ենք վայրը, որտեղ պետք է տեղադրվի ծրագիրը (ես նախընտրում եմ այս դաշտը թողնել անփոփոխ) և սեղմում Next.
եթե Ձեր համակարգչի վրա տեղադրված է բրանդմաուեր (firewall), ապա պետք է անպայման համաձայնվել, այս կետի հետ, որը կհարմարացնի Ձեր համակարգի վրա տեղադրված բրադմաուերի կարգավորումները uTorrent ծրագրի պահանջներին: Սեղմում ենք Next.
այս պատուհանում ես հանում եմ բոլոր 3 կետերը (նրանք փոփոխություններ են կատարում բրաուզերների կարգավորումների մեջ, որը ինձ դուր չի գալիս): Սեղմում ենք Install:
Եվ այսպես, ծրագիրը արդեն տեղադրված է համակարգի մեջ՝ Դուք կարող եք ազատ օգտվել նրա հնարավորություններից:
Առաջին հերթին Ձեզ հուշեմ մի քանի կայք, որտեղից կարող եք բեռնել տորենտ ֆայլեր (նյութը գրելու պահին բոլոր հղումները աշխատում էին: Չի բացառվում, որ մի օր տեղադրածս հղումների մի մասը չեն աշխատի):
1. http://rutracker.org
2. http://piratebay.org
3. http://free-torrents.org
4. http://pirat.ca
5. http://kinozal.tv
6. http://noname-club.ru
…………………………………
և այլն:
Մենք կօգտվենք 1. http://rutracker.org կայքի բարիքներից:
Գնում ենք տվյալ կայք.
Օգտվելով կայքի կենտրոնական մասում տեղադրված փնտրման համակարգից՝ գրում ենք այն ֆայլի անունը, որը պետք է բեռնվի համացանցից: Այսօր կբեռնենք Սովետական ժամանակների բոլորիս սիրած մուլտֆիլմերից մեկը՝ “Ну Погоди !”-ն”: Գրում ենք փնտրվող արտահայտությոնը “поиск …” բառի փոխարեն և սեղմում “»” .
Նշեմ, որ նախապես կարելի է ընտրել կատեգորիան, թե որտեղ, ինչ բնագավառում կարելի է գտնել Ձեր նախընտրած ֆայլը: Այս դեպքում կարիք չկար ընտրելու կատեգորիան.
Փնտրման արդյունքները մեզ տվեցին բավականին շատ պատասխաններ: Ես նախընտրում եմ ներքևում բերված ցուցակը դասավորել ըստ ծավալի աճման կամ նվազման կարգի (դրա համար անհրաժեշտ է միայն սեղմել Размер բառի վրա):
Ընտրում ենք Ну, погоди! Выпуски 1-16 (Геннадий Сокольский, Вячеслав Котеночкин) [1969-1986 гг., Мультфильм, DVDRip-AVC] полная реставрация 3.37Gb ծավալով:
բացվում է տվյալ նյութի անհատական էջը, որտեղ զետեղված են շատ կարևոր ինֆորմացիա՝ բեռնվող նյութի վերաբերյալ: Էջի վերևի հատվածում նկարագրվում է նյութը՝ եթե ֆիլմ է, ապա ֆայլի ֆորմատը, ֆայլի ծավալը, որակը, թարգմանությունների առկայությունն ու որակը, ֆիլմի ստեղծման տարեթիվը, հեղինակը screenshot-երը և այլն (կախված նրանից, թե ով է դրել նյութը թրեքերում, այն կարող է լինել ինֆորմացիայով շատ հարուստ կամ սին):
ինֆորմացիայի անմիջապես ներքևում կա մի փոքրիկ աղյուսակ, որ բնութագրում է հենց տորենտ ֆայլը՝ տվյալ դեպքում.
Торрент:Зарегистрирован [ 14-Ноя-10 18:32 ]
Статус: √ проверено
.torrent скачан:2130 раз
Размер: 3.37 GB
իհարկե բոլորս հասկանում ենք թե սա ինչ ինֆորմացիա է (չմանրանամ):
այդ աղյուսակի այ կոմում տեղադրված է հղումը(Скачать .torrent), որի միջոցով մենք կբեռնենք տորենտ ֆայլը, ներքևում՝ список файлов կոճակն է, որ սեղմելով կտեսնենք բեռնվելիք տորենտի բաղադրիչ ֆայլերի ցուցակը, նրանց անուններով ու ծավալներով:
Սեղմում ենք
սեղմելով Ok կոճակը, կտեսնենք մեր առաջին բեռնվող տորենտը:
Եթե տորենտ ֆայլերի բեռնման ժամանակ խնդիր է առաջաում ինտերնետի կամ համակարգի հետ, մի մտահոգվեք, Դուք ամեն դեպքում կարող եք շարունակել բեռնումը, խափանումները վերացնելուց հետո:
սեղմելով տորենտի վրա, մենք ներքևի մասում կտեսնենք բեռնվող տորենտի մասին ինֆորմացիան:
Trackers բաժնում մենք կգտնենք այն բոլոր տորենտ թրեքերները, որտեղ գրանցված է բեռնվող տորենտը:
Peers բաժնում կգտնենք բոլոր այն անձնական համակարգիչները, որոնցից բեռնվում է ֆայլը: Ցուցակում նշված է համակարգիչների IP հասցեները, նրանցից բեռնելու արագությունը, այն ծրագիրը, որ միջոցով նրանք մեզ են տալիս տվյալ տորենտը, տորենտի՝ արդեն բեռնված մասի ծավալը և այլն:
Pieces բաժնում կհանդիպենք բեռնվող տորենտի բաղկացուցիչ ֆայլերի կտորների բեռնման ընթացքին՝ այսինքն թե որ ֆայլի որ կտորից ինչքան է արդեն բեռնվել, կամ ոչ:
Files բաժինը նման է Pieces բաժնին, սակայն տարբերությունը այն է, որ այստեղ ֆայլերի կտորների փոխարեն ներկայացած են հենց ֆայլերը:
հաջորդը դա Speed բաժինն է, որը ներկայացնում է տվյալ պահին Ձեր ինտերնետի հետ կապի ակտիվությունը՝ մասնավորապես բեռնման պարագայում:
եթե ցուցակում ունենք մի քանի բեռնվող տորենտ ֆայլեր, ապա պետք է իմանաք, որ սովորաբար բեռնվող ֆայլի դիմաց դրվում է սլաք դեպի ներքև, բեռնվածի դիմաց՝ թռչնակ, իսկ վերբեռնվող ֆայլերի դիմաց (սա այն ֆայլերն են, որոնք ուրիշները բեռնում են Ձեր համակարգչի մեջից)՝ սլաք դեպի վերև:
ցանկացած բեռնվող տորենտի դիմաց գրվում է նչրա մասին որոշակի ինֆորմացիա. օր.՝ բեռնման արագությունը, վերբեռնման արագությունը, ցուցակում ավելացնելու ամսաթիվը, բեռնմանը մնացած ժամանակը և այլն.
պատուհանի վերևի մասում կան 3 կոճակներ՝ Stop, Pause և Play: Սրանց միջոցով հնարավոր է դադարեցնել(Stop) տորենտի բեռնումը, սպասեցնել(Pause) և նորից վերսկսել(Play).
ցանկացած պահի կարելի է արգելափակել տորենտի ներբեռնման և վերբեռնման արագությունների վերին լիմիտները.
և վերջապես կարելի է ջնջել տորենտը թե առանձին և թե միաժամանակ բեռնված ֆայլի հետ միասին:
Ձեզ բարի Տորենտաքաշություններ :))))
Շնորհավորում եմ օգտակար ու ստացված փոսթի համար: Ու ուզում եմ հաց տալ տորենտի հետ կապված: Տորենտ վաղուց ունեմ բայց նոր հայտնվել ա մի պրոբլեմ: Ծրագիրը միացնելուց հետո երբ անջատում եմ windows task manager-ում դեռ ցույց ա տալիս uTorrent.exe-ի աշխատելը, որը end process անլուց էլ չի դուրս գալիս, մինչև համակարգիչս restart չեմ անում: Ու ծանրացնում ա աշխատանքը: Նախապես շնորհակալ եմ: Իմ կարծիքով մարդիկ կլինեն որոնց մոտ նույն բանը եղած կլինի
Դավիթ ջան շնորհակալ եմ հոդվածը կարդալու և մեկնաբանելու համար: Իրականում Ձեր խնդիրը մինչև այս պահը դրսևորվել է բազմաթիվ օգտատերերի մոտ: Կան լուծումներ, սական միչ լուծման մեթոդներին անցնելը անհրաժեշտ է իմանալ թե. 1. Ի՞նչ օպերացիոն համակարգ ունեք: 2. Ի՞նչ uTorrent-ի տարբերակ է տեղադրված Ձեր համակարգչի վրա: 3. Ինչպե՞ս եք պաշտպանում Ձեր համակարգը (Antivirus, Internet Security, Firewall etc.) Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար.
Ես տորենտը անինստալ-ինստալ անելով վերացրի խնդիրը: Տորենտը նորացված էր մինչև վերջին տարբերակը: Ես իմ օպերացիոն համակարգը դրել էի norton ghost- ի իմիջի միջոցով, ոչ ֆորմատ անելով: Ենթադրում եմ որ կարող էր դրա հետ կապված լիներ: Ամեն դեպքում իմ խնդիրն ունեցողները թող ինձ նման հանեն ծրագիրը, մաքրեն ռեգիստրները ու նորից գցեն: Հգ Համակարգս XP ա
Դավիթ ջան, չեմ կարծում, որ պատկերից համակարգ դնելը ի՞նչ-որ կերպ կազդի հենց uTorrent ծրագրի աշխատանքի վրա, դա ավելի շատ կապված է հենց իրենց բացթողումների հետ: Օրինակ շատերի մետ խնդիր էր առաջանում հենց հրեպատի(Firewall) հետ: Մի քանիսի մոտ տեղադրված էր ZoneAlarm ծրագիրը, որը uTorrent-ի ի՞նչ-որ տարբերակի հետ նույն խնդիրն էր տալիս, ինչ քեզ մոտ էր: Լուծումը բնավ uTorrent-ի նոր տարբերակի տեղադրումն է(նախօրոք մաքրելով ամբողջ համակարգը նախկին տարբերակից) կամ հրեպատի անջատումը: Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ գտար լուծումը: