Սկիզբ » Ուսումնական նյութեր » Վեբ » Կայքի արագագործության օպտիմալացում. Ներածություն

Կայքի արագագործության օպտիմալացում. Ներածություն

Վեբկայքերի արագագործության մոնիտորինգ

Վեբկայքերի արագագործություն

Բարի գալուստ:

Այս բլոգում սա իմ առաջին գրառումն է, և ես կպատմեմ վեբ տեխնոլոգիաների և կայքերի օպտիմալացման մասին:

Կարծում եմ, որ թեման կհետաքրքրի ձեզանից շատերին:

Մի խելացի մարդ ասել է.

ԳԱԶ 2410 ավտոմեքենայի պարագայում պնդօղակների (болт) կշիռն այնքան էլ կարևոր չէ: Բայց, եթե դուք նախագծում եք Airbus A380 ինքնաթիռ, որի մեջ օգտագործվում են շուրջ 700 հազար պնդօղակներ, ապա դրանցից յուրաքանչյուրի քաշը 2 գրամով պակասեցնելով հնարավոր կլինի ինքնաթիռի կշիռը նվազեցնել… շուրջ 1,5 տոննայով:

Նույն այս սկզբունքը գործում է նաև վեբ կայքերի ոլորտում:
Քանի դեռ ձեր կայքն ունի քիչ թվով էջեր և օրական այցելություններն էլ եռանիշ չեն, շատ հնարավոր է, որ դուք չզգաք արագագործության անկում և չունենաք կայքի մատչելի չլինելու հետ կապված խնդիրներ: Սակայն, ժամանակի ընթացքում մեծացող կայքը սկսում է ցույց տալ իր, այսպես ասած, «թաքնված խնդիրները»: Ու կարիք է առաջանում իրականացնել կայքի արագագործության օպտիմալացման ծանր ու դժվար, բայց և՝ հետաքրքիր միջոցառումներ:
Այս մասին էլ կխոսենք՝ նախօրոք ենթադրելով, որ ունենք բազմահազար այցելություններով մեծ կայք, և ամեն մի վայրկյանը մեզ համար կարևոր է:

Ընդունված է համարել, որ կայքն ամբողջապես բեռնվելու տևողությունը չպետք է գերազանցի 2 վայրկյանը: Հիշենք նաև, որ գուգլը այս կամ այն կայքի արագագործությունը դարձրել է այդ կայքի որակի գնահատման հիմնական գործոններից մեկը:

Կայքի արագագործության «անատոմիան»

Համոզված եմ, որ կհամաձայնվեք ինձ հետ. մինչև արագագործության հարցերին անցնելը, արժի վերհիշել, թե ինչից է կազմված վեբ կայքը:
Կայքատերերից ու հատկապես բլոգերներից շատերի համար կայքը նույն վեբ ծրագիրն է կամ սկրիպտը: Իրականում, վեբ կայքը կազմված է մի շարք մակարդակներից կամ բաղադրիչներից:

  • HTTP Web Server. սա HTTP վեբ սպասարկիչներն են՝ Apache, Nginx, IIS և այլն: Այսօր ամենակիրառվողը Apache սերվերներն են:
  • Server Side Scripting. սա վեբ սերվերի տեխնոլոգիա է, որը, որպես սպասարկիչի մակարդակում ինտերպրիտատոր ապահովում է վեբ կայքի ինտերակտիվությունն ու կապը տվյալների բազայի հետ: Բոլորիս հայտնի օրինակներից են՝ PHP, ASP, JSP, Perl և այլն:
  • Data Base, որը սպասարկում է տվյալների բազան՝ MySQL, Oracle, MsSQL, PostgreSQL, SQLite, և այլն: Կայքատերերի ու բլոգերների գերիշխող մեծամասնությունը շփվում է MySQL տվյալների բազայի հետ:
  • HTML և CSS ֆայլեր, որոնցից երկրորդը սահմանում է կայքէջի ձևավորման կանոնները
  • Client Side Scripting, որը դարձյալ ինտերպրիտատոր է, բայց՝ արդեն օգտվողի մակարդակում: Հանրահայտ օրինակներից են՝ JavaScript, Flash, VbScript և այլն:
  • Վերջապես, մեդիա (նկարներ, վիդեոներ) և այլ ֆայլեր:

Ահա և կայքի անատոմիան: Եվ, եթե ցանկանում ենք կարգավորել մեր կայքը, մենք պետք է հաշվի առնենք բոլոր այս վեց օղակները:

Կայքէջի արագագործության օպտիմալացումն իրենից ներկայացնում է համալիր գործողությունների շարք, որի նպատակն է բոլոր մակարդակներում դանդաղության պատճառների բացահայտումը և համապատասխան շտկումներ կատարելը:

Ես ձեզ կներկայացնեմ իմ անձնական փորձը:
Հիմնականում կանգ կառնեմ այն մոտեցումների վրա, որոնց կիրառությունը կարող է զգալի կերպով նվազեցնել կայքի ծանրաբեռնվածությունը, և կբերեմ կոնկրետ օրինակներ Apache-PHP-MySQL-JavaScript-CSS-HTML տեխնոլոգիաներից:
Խնդրում եմ այս գրառումը համարել որպես ներածական հոդված և իմ մուտքը դեպի այս հրաշալի բլոգ:
Կսպասեմ ձեր արձագանքներին: Ուրախ կլինեմ նաև տեղեկանալ, թե կայքէջի արագագործության օպտիմալացման բնագավառից կոնկրետ ի՞նչ հարցեր են Ձեզ հետաքրքրում:

Շարունակելի…
ՍկզբնԱղբյուրը

Կայքի արագագործության օպտիմալացում. Ներածություն, 9.3 out of 10 based on 3 ratings

Բաժին: Վեբ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.3/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

259