Վաղուց ուզում էի գրել այս մասին, բայց առիթ չեր լինում, կամ էլ ժամանակ, չգիտեմ :)) Հիմա գտա ժամանակ գրելու: Դե անցնենք գործի: Այս հոդվածում ես կներկայացնեմ, թե ինչպե՞ս կարելի է ինտերնետում կատարել անվտանգ գնաումներ բանկային քարտերի միջոցով: Ավելի ճիշտ այս հոդվածը միայն անվտանգության կանոնների մասին է ու չի բացառվում, որ կլինեն մեթոդներ, որոնք ինչ-ինչ ծայրահեղ եղանակներով կշրջանցեն այս կանոնները, բայց ցանկացած դեպքում այս կանոնները կներկայացնեն այս պահին եղած ամենաանվտանգ տարբերակները:
Առաջին հերթին նշեմ, որ ինտերնետում բանկային քարտի միջոցով գնումներ կատարելու համար անհրաժեշտ է իմանալ բանկային քարտի վրա զետեղված ընդամենը մի քանի տվյալ.
1. Քարտատիրոջ անուն, ազգանուն (ինչպես, որ գրված է քարտի վրա)
2. Բանկային քարտի համար
3. Բանկային քարտի վավերականության ժամկետ
4. CVV կոդ
- Բանկային քարտի անհրաժեշտ տվյալներ, քարտով գնումներ կատարելիս
Այսինքն, եթե Ձեր քարտի վրայի տվյալները հասանելի լինեն «Ուրիշներին», նրանք կարող են Ձեր անունից գնումներ կամ փոխանցումներ կատարել ինտերնետով:
Առաջին հերթին պետք է ուշադիր լինել, թե ի՞նչ կայքից եք պատրաստվում գնումներ կատարել:
1. Պատահում են դեպքեր, երբ կայք այցելելիս, այն ուղղակի ձեզ տեղափոխում է մեկ այլ հասցեի վրա, բայց ընդհանուր կայքի տեսքը պահում է այնպես, ինչպես, որ դուք սովոր եք տեսնել այն:
Օրինակ՝
* Դուք կարող եք այցելել http://www.mail.ru, սակայն ավտոմատ կերպով տեղափոխվեք օրինակ՝ http://www.meil.ru, որի ընդհանուր տեսքը շատ նման է http://www.mail.ru կայքի ընդհանուր տեսքին, սական դա նույն բանը չէ:
Խորհուրդ՝ եթե պատրաստվում եք գնումներ կատարել կայքից, ապա նախքան գնումներին մասնակցելը, հասցեի տողում անպայման ստուգեք արդյո՞ք դուք գտնվում եք այն հասցեում որն ի սկզբանե այցելել եք:
2. Ես խորհուրդ եմ տալիս կատարել գնումներ միայն այնպիսի կայքերից որոնք Ձեր բանկային տվյալների փոխանցման համար օգտագործում են կրիպտավորման հատուկ ալգորիթմ: (այս տեխնոլոգիայի մասին ես կգրեմ մեկ ուրիշ հոդվածում) Որպեսզի պարզեք արդյո՞ք տվյալ կայքը ունի նման հնարավորություն թե ոչ, պետք է հասցեի տողում ուշադիր լինել ներքևում ցուցադրված պատկերների՝ կարմիրով նշված հատվածներին.
կայքի հասցեի սկզբնամասի http:// նախամասնիկի փոխարեն https:// նախամասնիկ տեսնելով կարող եք վստահ լինել, որ Ձեր համակարգչից դեպի այդ կայք ուղարկվող ամբողջ տեղեկությունը անցնում է ապահով ճանապարհ, այսինքն, չարագործներին չի հաջողվի ընթացքում որևե տեղից Ձեր մասին կարևոր տեղեկությունները գողանալ և վերծանել:
և երկրորդ.
Անհրաժեշտ է նույնականացնել կայքը, որից պատրաստվում եք կատարել գնումներ, այ օրինակ եթե նայեք վերևի պատկերին, ապա կտեսնեք, հասցեի ձախ մասում ամբողջությամբ գրված է google.com, դա նշանակում է, որ Ձեր բրոուզերը ճանաչել է այդ կայքին և նրան նույնականացրել, ինչպես google.com: Եթե սեղմենք այդ բառի վրա, կտեսնենք ամբողջ տեղեկությունը այդ կաքի մասին.
ինչպես տեսնում ենք, բացված պատուհանում, պարզ գրված է, որ մենք միացված ենք google.com կայքին, որը ստուգված է Thawte Cosulting (Pty) Ltd.-ի կողմից: Եվ ամենաներքևում գրված է, որ մեր կապը այս կայքի հետ կրիպտավորված է, որպեսզի զերծ մնանք գաղտնալսումներից: Սա կոչվում է անվտանգության սերտիֆիկատ, որը կայքը ուղարկում է մեզ, որպեսզի հավաստի իր ինքնությունը: Այստեղից հետևություն, եթե կայքը ձեզ ուղարկում է անվտանգության սերտիֆիկատ, դա արդեն հավաստում է այն մասին, որ կայքը անվտանք է: Սակայն լինում են դեպքեր, երբ ինչ-ինչ եղանակներով չարագործները ուղղակի նկար են տեղադրում այդտեղ, այս դեպքում, անհրաժեշտ է ուղղակի ծանոթանալ անվտանգության սերտիֆիկատի մանրամասներին: Սեղմում ենք “More Information …” կոճակը և մեր առջև բացվում է անվտանգության սերտիֆիկատի բոլոր մանրամասները.
Այստեղ կարող ենք գտնել գրառումներ այն մասին, թե մենք քանի անգամ ենք այցելել այս կայք, թե ի՞նչ ալգորիթմով է կրիպտավորվում մեր տվյալները՝ կայքին փոխանցելու ընթացքում, թե երբ է տրամադրվել տվյալ կայքին այս սերտիֆիկատը և մինչև ե՞րբ է այն ուժի մեջ: Մի խոսքով ես խորհուրդ չեմ տա ֆինանսական գործարքնրի կատարել այնպիսի կայքերից, որոնք ունեն անվտանգության սերտիֆիկատ սակայն այդ սերտիֆիկատի գործողության ժամկետն անցել է:
Խորհուրդ չեմ տա համացանցում ֆինանսական գործարքներ կատարել
1. անհայտ սրճարաններում՝ անվճար Wi-Fi կապից օգտելով,
2. բջջային հեռախոսով՝ այն դեպքում, երբ բջջային հեռախոսը SmartPhone է, նրա վրա կան տեղադրված անհայտ ծագման շատ ծրագրեր, խաղեր և չկա տեղադրված նորմալ մարդավարի հակավիրուսային ծրագիր
հատկապես պետք է զգույշ լինեն Անդրոիդ համակարգի օգտատերերը, հատուկ ուշադրություն դարձրեք տարբեր տեսակի ստեղների շարվածքների ծրագրերին, հետևեք, որ նրանք առանց ձեր իմացության տվյալներ չուղարկեն համացանց և այլն.
Comments: no replies