site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հուլիս 8, 2012  |  By Արտակ Կոլյան In

Վորդպրես – Ինչպե՞ս նվազեցնել տվյալների բազան

wp-logo

 

Ինչպես երևի արդեն գիտեն Վորդպրես օգտագործողները, հրապարակված է Վորդպրեսի հաջորդ թարմացումը։ Ինչպես բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են իրենց կայքի անվտանգությամբ, ես էլ թարմացրեցի կայքի դվիժոկը շարժիչը ։)։ Այն թարմացնելուց առաջ ընդանհարապես խորհուրդ է տրվում բեքափել տվյալների բազան և կայքի ֆայլերը։ Ասված է, արված է։ Հերթական բեքափը արված է, ու ի՞նչ։  Ի՞նչը ինչ, եկավ էքսպերիմենտների ժամանակը։ Մտքովս անցավ բազան մի քիչ թեթեվացնեմ, սկսեցի քրքրել ու գտա երկու բան, որոնք կարելի է անել։

Ստորև նկարագրված գործողությունները իրականացնելուց առաջ անպայման բեքափեք ձեր կայքի տվյալների բազան

ա․ Թեթևացնել wp_posts աղյուսակը։

Այստեղ պահվում են ձեր կայքի հոդվածները, ինչպես նաև մի քանի այլ բան։ Վորդպրեսը ունի հոդվածների հին տարբերակները պահպանելու մեխանիզմ։ Հին տարբերակները կոչվում են ռեվիզիաներ։ Դրանք նույնպես պահպանվում են այս աղյուսակում։

Դրանք տեսնելու համար մտնում եք phpMyAdmin ու կատարում եք sql -ի հետևյալ հարցումը

?
1
2
3
SELECT  *
FROM `wp_posts`
WHERE `post_type` = 'revision'

 

Իսկ եթե ցանկանում եք տեսնել թե ինչ քանակություն են կազմում այդ ռեվիզիաները ընդհանուր գրառումների մեջ, արեք այսպես

?
1
2
3
4
5
6
7
8
SELECT SUM(
          CASE WHEN `post_type` = 'revision'
               THEN 1
               ELSE 0
           END
          ) AS CountRevisions
 ,COUNT( * ) AS CountAll
 FROM `wp_posts`

իմ բազայում մոտ 1200 գրառումներից մոտ 200-ը ռեվիզիաներէին։ Դա մեղմ ասած շատ է, իհարկե ռեվիզիաների մեխանիզմը շատ օգտակար կարող է լինել, բայց ես գտնում եմ, որ ժամանակ առ ժամանակ չի վնասի դրանք մաքրել, պարբերականությունը կախված է նոր նյութերի հայտնվելու հաճախականությունից , ինչպես նաև կայքի ընդհանուր բեռնվածությունից: Որքան ավելի քիչ են wp_posts աղյուսակի գրառումները, այնքան ավելի արագ կախշատի կայքը։ (այս տարբերությունը զգալի է միայն շատ հոդվածներով ու մեծ հաճախելիությամբ կայքերի վրա, որոնք նաև այլ առումներով օպտիմիզացված են)։

Ջնջում եք այսպես

?
1
DELETE FROM `wp_posts` WHERE `post_type` = 'revision'

բ․  Թեթևացնել wp_comments և wp_commentmeta աղյուսակների պարունակությունը

իմ դեպքում akimset փլագինը ամսեկան հարյուրավոր սփամ մեկնաբանություններ է բռնցնում, կարելի է իհարկե akimset -ի կարգավորումների մեջ դնել «Auto-delete spam submitted on posts more than a month old.» բայց դե, այս տարբերակը նույնպես չի խանգարում իմանալ։ Առավել ևս , որ կարելի է միավորել նաև ա․ կետում նկարագրված SQL- հարցումը այս մյուսի հետ ու ունենալ «թեթևացնիչ սքրիփտ»։ Ինչևէ, մաքրում ենք այսպես ՝

սկզբում

?
1
2
3
4
5
6
DELETE FROM `wp_commentmeta`
 WHERE `comment_ID`
 IN ( SELECT `comment_ID`
 FROM `wp_comments`
 WHERE `comment_approved` = 'spam'
 )

ապա

?
1
2
DELETE FROM `wp_comments`
 WHERE `comment_approved` = 'spam'

Այս ամենը ես իրականացրել եմ իմ բլոգի տվյալների բազայի վրա, կայքի աշխատանքի ոչ մի խափանում չի նկատվել, սակայն նորից եմ կրկնում, այս գործողությունները իրակացնելուց առաջ անպայման բեքափեք ձեր կայքի տվյալների բազան։

ՀԳ։ Ռեվիզիաները կարելի է տեսնել նաև Վորդպրեսի ստանդարտ խմբագրիչի միջոցով, դրանք կարելի է նաև ջնջել հատ հատ, բայց ոչ բոլորը միաժամանակ։

ՀԳ։ Այս ամենը կարելի է անել նաև փլագին-մլագինների միջոցով, բայց ինչքան քիչ փլագին այնքան լավ, ինչքան քիչ պատրաստ բան այնքան ավելի հետաքրքիր ու ուսանելի։

Վորդպրես – Ինչպե՞ս նվազեցնել տվյալների բազան, 10.0 out of 10 based on 4 ratings
Վորդպրես
Previous StoryԲարև Աշխարհ
Next Storyասք ցանկեր համեմատելու մասին

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved