site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Նոյեմբեր 29, 2018  |  By Տիգրան In

Ինչպե՞ս գտնել ասեղը դեզի մեջ

Օրերից մի օր պետք եկավ հին մեռելներին հիշել, իսկ դա մեր պարագայում նշանակում էր 370 ելքային և 78 մուտքային նամակների մեջ փնտրել կոնկրետ ինֆորմացիա: Նամակ ասածս էլ միջինում 8-10 էջանոց արձանագրություններ են ու սրանց մեջ պետք ա գտնվի մի հինգ տարբերակի արտահայտություններից մեկը: 448 հատ ֆայլ բացել մեջ փնտրելը իհարկե տարբերակ չէր, փորձեցինք մի շարք տարբերակներ՝ սկսած գուգլ դրայվից մինչև վորդի համար պլագիններ: Բայց ես կպատմեմ էտ տարբերակներից երկուսի մասին, քանզի մնացած տարբերակները մեզ չգոհացրին, իսկ սրանք արեցին էն ինչ պետք էր:

  • File Merger

Անունը արդեն ասում ա թե ինչ ա անում ինքը: Շատ պարզ ծրագիր ա, իրա մեջ լցնում էս ֆայլերը ու ասում միացնի իրար: Ինքնել խելոք հերթով բացում ա առաջինը կողքից երկրորդը ու երկրորդի մեջի պարունակությունը քոփի ա անում առաջինի մեջ: Գործողությունից հետո փակում ա երկրորդը, բացում երրորդը, քոփի անում առաջինում ու սենց հերթով տեղափոխում ա առաջինի մեջ: Վերջում ստացանք մի հատ ֆայլ, իսկ սրա մեջ դասական վորդի գործիքներով գտանք մեզ անհրաժեշտ ինֆոն: Հա մոռացա ասեմ, ամեն հաջորդ ֆայլը նախորդից առանձնացնում ա որոշակի տեղեկատվությամբ ֆայլի մասին:

  • Text Replacer

Իսկ էս մեկին տվեցինք մի թղթապանակի մեջ մեր բոլոր ֆայլերը ու ասինք փնտրի մեր ուզած արտահայտությունը, որ ֆայլերում գտավ ցուցակով տվեց անունները: Իհարկե ինքը ունի հնարավորություն բացի գտնելը նաև փոխարինի կոնկրետ տեքստը մեկ այլով: Ունի նաև մի փոքր կարգավորումների բաժին՝ կոդավորումների ու ռեգիստրից կախումների հետ կապված:

Էս էլ ծրագրերը, եթե մեկին պետք լինի:

Text Replacer

File Merger

Ինչպե՞ս գտնել ասեղը դեզի մեջ, 10.0 out of 10 based on 1 rating
File Merger MS Word Text Replacer txt Թեյնիկներին Օֆիսային ծրագրեր
Previous StoryՆույնը կրկնել զլացողներին
Next StoryJavaScript լեզու, Ֆունկցիաներ ֊ մաս #1

Comments: 4 replies added

  1. Hayk Jomardyan Նոյեմբեր 30, 2018 Մեկնաբանել

    Կարելիա ուղղակի օգտվել Windows Indexer-ից ...

    • Տիգրան Նոյեմբեր 30, 2018 Մեկնաբանել

      Իրան էլ ենք փորձել: Խնդիրը նրանու է, որ Windows Indexer-ը անմիջական կախում ունի ռեստրից և հենց մեր դեպքում պարզվեց, երկու բառի մեջ ունեինք 2 հատ բացարկ որի պատճառով չէր գտնում: Իսկ մի բառով փնտրելուց էնքան տարբերակներ էր բերում որ դու ասես լավ ա :)

  2. Hayk Jomardyan Նոյեմբեր 30, 2018 Մեկնաբանել

    Իսկ եթե PDF-ա կարելիա օգտվել iFilter ից https://supportdownloads.adobe.com/thankyou.jsp?ftpID=5542&fileID=5550

    • Տիգրան Նոյեմբեր 30, 2018 Մեկնաբանել

      PDF-ի դեպքում drive.google.com-ն էլ ա լավ տարբերակ: Իմ խնդրի դեպքում սա չաշխատեց որովհետև ֆայլերի մի մասը *.doc էր, որի մեջ գուգլը չի կարում փնտրել, իսկ նույն *.docx-ի մեջ կարում ա փնտրել:

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved