Երևի շատերդ, ում մոտ տեղադրված է Adobe ընկերության որևէ ծրագիր, նկատել եք, որ Adobe Updater-ը ձեզանից անկախ սկսում է թարմացումներ քաշել: Հնարավոր է, որ այդ թարմացումներն ընդհանրապես ձեզ պետք չեն (օրինակ՝ դանդաղ կապի դեպքում ):
Ինչպե՞ս այն անջատել՝ կգրեմ այստեղ:
Նախնական գրառումն՝ e-How կայքում:
PC համակարգիչների համար
- Բացեք “My Computer”-ը, Windows 7-ում՝ սովորաբար Start-ով: Բացեք այն սկավառակը, որի վրա տեղադրված է Adobe-ի համապատասխան ծրագիրը կամ ծրագրային փաթեթը (օրինակ՝ C:):
- Բացեք “Program Files” ֆոլդերը, նրա միջից՝ “Common Files”-ը:
- Գտեք և բացեք “Adobe” ֆոլդերը, հետո՝ թարմացման ծրագրինը. անունը կլինի “Updater”+տարբերակի թիվը (իմ մոտ, օրինակ, ֆոլդերի անունն է՝ “Updater6”):
- Ֆոլդերի միջից բացեք “Adobe Updater” ծրագրային ֆայլը, ցանկալի է՝ ադմինիստրատորի ռեժիմում: Ծրագիրը կսկսի ստուգել, թարմացումներ կան, թե ոչ, ինչը որոշ ժամանակ կտևի:
- Փնտրելուց հետո կբացի պատուհան, որով կառաջարկի քաշել ու տեղադրել թարմացումները: Սեղմեք “Preferences”: Հանեք “Automatically check for Adobe updates” տարբերակը: Սեղմեք “OK”: Այժմ կարող եք փակել պատուհանը:
MAC համակարգիչների համար
- Էկրանի վրայից բացեք հարդը, սեղմեք “Applications” ֆոլդերը ձախակողմյա “Places” մենյուից (կարող եք նաև բացել այն “Finder” մենյուի “Go” ենթամենյուից):
- Պատուհանի աջ կողմում գտեք “Utilities”, բացեք այն: Մեջը գտեք ու բացեք “Adobe Utilities” ֆոլդերը:
- Բացեք Adobe Updater ծրագիրը: Երբ ծրագիրն ավարտի թարմացումների փնտրումն, ընտրեք “Preferences” կոճակը: Անջատեք “Automatically check for Adobe updates” տարբերակն ու սեղմեք “OK”:
- Այժմ Adobe Updater-ն անջատված է: Եթե ցանկանաք թարմացումներ տեղադրել, պետք է դա ինքնուրույն անեք:
Comments: no replies