site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հուլիս 31, 2012  |  By Shah V . In

Acer Aspire One D255 series Նեթբուքի հովացման համակարգի վերանորոգումը

Գործիքներ

Ինտերնետում բազմաթիվ որոնումները արդյունք չտվեցին:

Հաշվի առնելով այն հանգամանաքը, որ Բիլայնը բավականին շատ “բաժանեց” այս սերիայի նեթբուքներից, կարծում եմ շատերին պետք կգա գրածս և դրա համար կիսվում եմ ձեր հետ:

Հուսով եմ ինֆորմացին oգտակար կլինի. գնացինք:

Շրջում եք նեթբուքը և քանդում թվով 7 պտուտակները:

Նախապես չմոռանալով հանել մարտկոցը: Այնուհետև բացում եք նեթբուքը և հանում ստեղնաշարը

Նեթբուքի քանդման պրոցես 1
Նեթբուքի քանդման պրոցես 1

Կարմիրով պատկերված փոքր ելուստները պտուտակահանով սեղմում ենք հետ և դեպի վեր բարձրացնում սետղնաշարը.
Զգուշացում` ստեղնաշարի անմիջապես տակ գտնվում է միացման շլեյֆը, անզգուշության դեպքում կարելի է պոկել:
Ստեղնաշարի անմիջապես տակ առկա են քանդվող պտուտակներ, քանդում եք դրանք և ուշադիր նայում եք նկարում պատկերված հատվածին.

Նեթբուքի քանդման պրոցես 2
Նեթբուքի քանդման պրոցես 2 (նկարը մեծանում է)

Պտուտակահանը շատ զգույշ մտցնում եք նկարում պատկերված անցքի մեջ և թեթև սեղմում այնպես, որ նեթբուքի ներքևի մասը դուրս գա:
Այդ ամենը միայն պտուտակները քանդելուց հետո:
Արդյունքում ստանում ենք`

Նեթբուքի քանդման պրոցես 3
Նեթբուքի քանդման պրոցես 3

Այնուհետև հանում ենք ստեղնաշարի հիմք հանդիսացող պլաստմասե կափարիչը

Նեթբուքի քանդման պրոցես 4
Նեթբուքի քանդման պրոցես 4

Հիշեցում` կափարիչի տակ է գտնվում այսպեսկոչված թաչփադի շլեյֆը, այն նույնպպես պետք է անջատել շատ զգույշ:
Նկարում պատկերված է շլեյֆը.

Նեթբուքի քանդման պրոցես 4 շլեյֆ
Նեթբուքի քանդման պրոցես 4 շլեյֆ

Այնուհետև հասնում ենք մայր սալիկին

Նեթբուքի քանդման պրոցես 5 մայր սալիկ
Նեթբուքի քանդման պրոցես 5 մայր սալիկ

Օգտագործված գործիքները`

Գործիքներ
Գործիքներ

Ասեմ, որ քուլերի վերանորոգումը այսպեսասած այնքան էլ բարեհաջող չէր, քանզի շատ նուրբ էր և մատներով դրա հետ որևէ գործողություն անելը պրակտիկորեն անհնար է, ուլտրաձայնային վաննայի մեջ լվացել եմ քուլերը, որոշ ժամանակ կաշխատի, բայց արդեն նորը պատվիրելու գործընթացը սկսել եմ:
Բոլոր հարցերին կպատասխանեմ սիրով, կօգնեմ եթե անհասկանալի պահեր լինեն:
Շնորհակալ եմ ուշադրության համար:

ՍկզբնԱղբյուր

Acer Aspire One D255 series Նեթբուքի հովացման համակարգի վերանորոգումը, 9.0 out of 10 based on 1 rating
Acer Aspire One D255 DIY արա ինքդ Ժեշտ նեթբուք քուլեր
Previous StoryGNU/Linux կամ բացարձակ անվճար օպերացիոն համակարգ
Next StoryԻնչպես անջատել Adobe Updater-ը

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved