Սկիզբ » Ուսումնական նյութեր » Թեյնիկներին » GNU/Linux կամ բացարձակ անվճար օպերացիոն համակարգ

GNU/Linux կամ բացարձակ անվճար օպերացիոն համակարգ

Մենք բոլորս քիչ թե շատ օգտվում ենք համակարգիչներից։ Մեկիս համար այն զվարճանքի առարկա է, մյուսի համար՝ աշխատանքային գործիք, իսկ ոմանց համար էլ՝ «դե, օջախ ա, թող էս ել ըլնի»․․․ Բայց, ինչ նպատակով էլ որ մենք օգտագործում ենք համակարգիչը, մեկ է, մեզ պետք են գալիս օպերացիոն համակարգեր, ծրագրեր, ուտիլիտներ և այլն։ Հիմնականում մեզ հանդիպում է Windows օպերացիոն համակարգը, որը վճարովի է, և ստիպված ենք լինում կա՛մ վճարել, կա՛մ էլ ինչ-ինչ ճանապարհներով գտնել այն, այսպես ասած, «կոտրելու» տարբերակներ։ Մի խոսքով, ավելորդ գլխացավանք, ժամանակի վատնում, արդյունքում՝ ոչ լիարժեք ծրագրային ապահովում։
Նույնը վերաբերվում է «վինդոուսական» ծրագրերի գրեթե 80 տոկոսին։

Մայքրասոֆթ

Մայքրասոֆթ

Հենց այսպես էլ հարստանում է Բիլլ Գեյթսը։
«Բա մեզ սազո՞ւմ ա, որ մեր հաշվին ոմանք միլլիարդներ դիզեն»

1983 Ռիչարդ Ստոլլման (Richard Stallman) անունով մի ծրագրավորող հեռացավ Մասաչուսեթսի համալսարանից և սկիզբ դրեց բաց կոդով ծրագրերին` ստեղծելով GNU Project” – ը։ Ստոլլմանի նպատակերն էին անվճար և բաց ծրագրերի զարգացումն ու տարածումը։
Նրան հետևեցին տասնյակ հազարավոր ծրագրավորողներ։ Արդյունքում՝ մենք հնարավորություն ունենք 99 տոկոսով օգտվել համակարգիչներից։ Բացարձակ անվճար։ Իհարկե, եթե օգտվում ես Linux օպերացիոն համակարգից։
Շատերը Լինուքս անունը լսելիս պատկերացնում են «սև էկրան, սպիտակ տառեր»։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Գրեթե կես միլլիոն կամավոր-ծրագրավորողներ աշխատում են մի ուղղությամբ՝ Լինուքսը հասցնել կատարելության և դարձնել հանրամատչելի։
Գոյություն ունեն Լինուքսի տասնյակից ավելի դիստրիբյուտիվներ, մի քանի գրաֆիկական միջավայրեր (ի դեպ՝ Վինդոուսից հազար անգամ գեղեցիկ և մատչելի) և հազարավոր անվճար ծրագրեր, որոնք բավարարում են համակարգչից օգտվողների պահանջների 99 տոկոսը։

Ամենատարածված և օգտագործողների լայն շրջանակ ունեցող դիստրիբյուտիվները․
debian, fedora, gentoo, knoppix, mandriva, mepis (wikipedia),novell, redhat, slackware (wikipedia), suse, ubuntu, xandros (wikipedia)

Գնու/Լինուքս դիստրիբյուտիվներ

Գնու/Լինուքս դիստրիբյուտիվներ

Հուսով եմ, որոշ չափով հետաքրքրություն առաջացավ Լինուքսի և ընդհանրապես բաց կոդով, այսինքն՝ անվճար ծրագրերի հանդեպ։
Հաջորդ գրառումներիցս մի քանիսը կնվիրեմ Լինուքսին։
Ձեզ հուզող հարցերը կարող եք գրել քոմենթների տեսքով, կամ նամակ ուղարկել miksentmail@gmail.com հասցեին։ Հաճույքով կպատասխանեմ։

ՍկզբնԱղբյուր

GNU/Linux կամ բացարձակ անվճար օպերացիոն համակարգ, 4.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , , , , , ,

Բաժին: Թեյնիկներին, Օպերացիոն համակարգեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 4.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

262