site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հուլիս 31, 2012  |  By Միքաել Մխիթարյան In

GNU/Linux կամ բացարձակ անվճար օպերացիոն համակարգ

Գնու/Լինուքս դիստրիբյուտիվներ

Մենք բոլորս քիչ թե շատ օգտվում ենք համակարգիչներից։ Մեկիս համար այն զվարճանքի առարկա է, մյուսի համար՝ աշխատանքային գործիք, իսկ ոմանց համար էլ՝ «դե, օջախ ա, թող էս ել ըլնի»․․․ Բայց, ինչ նպատակով էլ որ մենք օգտագործում ենք համակարգիչը, մեկ է, մեզ պետք են գալիս օպերացիոն համակարգեր, ծրագրեր, ուտիլիտներ և այլն։ Հիմնականում մեզ հանդիպում է Windows օպերացիոն համակարգը, որը վճարովի է, և ստիպված ենք լինում կա՛մ վճարել, կա՛մ էլ ինչ-ինչ ճանապարհներով գտնել այն, այսպես ասած, «կոտրելու» տարբերակներ։ Մի խոսքով, ավելորդ գլխացավանք, ժամանակի վատնում, արդյունքում՝ ոչ լիարժեք ծրագրային ապահովում։
Նույնը վերաբերվում է «վինդոուսական» ծրագրերի գրեթե 80 տոկոսին։

Մայքրասոֆթ
Մայքրասոֆթ

Հենց այսպես էլ հարստանում է Բիլլ Գեյթսը։
«Բա մեզ սազո՞ւմ ա, որ մեր հաշվին ոմանք միլլիարդներ դիզեն»

1983 Ռիչարդ Ստոլլման (Richard Stallman) անունով մի ծրագրավորող հեռացավ Մասաչուսեթսի համալսարանից և սկիզբ դրեց բաց կոդով ծրագրերին` ստեղծելով GNU Project” – ը։ Ստոլլմանի նպատակերն էին անվճար և բաց ծրագրերի զարգացումն ու տարածումը։
Նրան հետևեցին տասնյակ հազարավոր ծրագրավորողներ։ Արդյունքում՝ մենք հնարավորություն ունենք 99 տոկոսով օգտվել համակարգիչներից։ Բացարձակ անվճար։ Իհարկե, եթե օգտվում ես Linux օպերացիոն համակարգից։
Շատերը Լինուքս անունը լսելիս պատկերացնում են «սև էկրան, սպիտակ տառեր»։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Գրեթե կես միլլիոն կամավոր-ծրագրավորողներ աշխատում են մի ուղղությամբ՝ Լինուքսը հասցնել կատարելության և դարձնել հանրամատչելի։
Գոյություն ունեն Լինուքսի տասնյակից ավելի դիստրիբյուտիվներ, մի քանի գրաֆիկական միջավայրեր (ի դեպ՝ Վինդոուսից հազար անգամ գեղեցիկ և մատչելի) և հազարավոր անվճար ծրագրեր, որոնք բավարարում են համակարգչից օգտվողների պահանջների 99 տոկոսը։

Ամենատարածված և օգտագործողների լայն շրջանակ ունեցող դիստրիբյուտիվները․
debian, fedora, gentoo, knoppix, mandriva, mepis (wikipedia),novell, redhat, slackware (wikipedia), suse, ubuntu, xandros (wikipedia)

Գնու/Լինուքս դիստրիբյուտիվներ
Գնու/Լինուքս դիստրիբյուտիվներ

Հուսով եմ, որոշ չափով հետաքրքրություն առաջացավ Լինուքսի և ընդհանրապես բաց կոդով, այսինքն՝ անվճար ծրագրերի հանդեպ։
Հաջորդ գրառումներիցս մի քանիսը կնվիրեմ Լինուքսին։
Ձեզ հուզող հարցերը կարող եք գրել քոմենթների տեսքով, կամ նամակ ուղարկել miksentmail@gmail.com հասցեին։ Հաճույքով կպատասխանեմ։

ՍկզբնԱղբյուր

GNU/Linux կամ բացարձակ անվճար օպերացիոն համակարգ, 4.0 out of 10 based on 3 ratings
GNU/Linux opensource ազատ ԾԱ անվճար բացություն ԳՆՈՒ/Լինուքս դիստրոներ Թեյնիկներին ՕՀ Օպերացիոն համակարգեր
Previous StoryԻնչպե՞ս ստանալ նկար համակարգչի էկրանից
Next StoryAcer Aspire One D255 series Նեթբուքի հովացման համակարգի վերանորոգումը

Comments: 2 replies added

  1. Pingback:“VMware”, կամ համակարգիչ համակարգչի մեջ 1 (տեղադրում) : ՀայIT.org

    […] բոլորդս գիտենք, որ յուրաքանչյուր համակարգիչ աշխատու է օպերացիոն համակարգերի շնորհիվ, օր՝ Windows, Linux, MacOS, FreeBSD, եւ այլն: Բայց […]

    Մեկնաբանել
  2. Pingback:“VMware”, կամ համակարգիչ համակարգչի մեջ 1 (տեղադրում) : ՀայIT.org

    […] գիտենք, որ յուրաքանչյուր համակարգիչ աշխատում է օպերացիոն համակարգերի շնորհիվ, օր՝ Windows, Linux, MacOS, FreeBSD, եւ այլն: Բայց […]

    Մեկնաբանել

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved