Ինչպե՞ս ստանալ նկար համակարգչի էկրանից
Մեկ-մեկ հարց է առաջանում, թե ինչպե՞ս կարելի է նկարել համակարգչի էկրանը: Ոմանք դիմում են ֆոտո կամ վիդեո խցիկի օգնությանը իսկ ովքեր գիտեն, օգտվում են իրենց օպերացիոն համակարգի հնարավորություններից:
Ինձ մոտ տեղադրված է Microsoft Windows 7 օպերացիոն համակարգ, սակայն կարող եմ ասել, որ մնացած օպերացիոն համակարգերում (մասնավորապես Linux ընտանիքի) նույնպես կա նույն հնարավորությունը. Մի խոսքով.
Ենթադրենք մեզ հարկավոր է ունենալ ինտերնետային ինչ-որ մի կայքի տեսքը՝ նկարի տեսքով:
1. Մտնում ենք նախընտրած կայք օր. http://howto.gratun.am.
մեր ստեղնաշարի վրա սեղմում ենք PrintScreen կոճակը, այս դեպքում էկրանի ամբողջ պարունակությունը ընկնում է հիշողության մեջ.

Ստեղնաշար
հիմա պետք է հիշողության մեջից մեր էկրանի պատկերը գցենք ինչ-որ խմբագրիչի մեջ՝ օր. mspaint, photoshop, acdsee, msword և այլն:
2. Բացում ենք խմբագրիչը (իմ դեպքում՝ Photoshop CS5)
ստեղծում ենք դատարկ էջ և ստեղնաշարի Ctrl+V(paste) կոճակների միջոցով գցում խմբագրիչի մեջ.

Ֆոտոշոփ
նույն բանը կարելի է անել ցանկացած այլ ծրագրի հետ. Չմոռանամ նշել, որ երբ ցանկանում եք նկարել ոչ թե ամբողջ էկրանը, այլ միայն էկրանին ակտիվ ծրագրի պատուհանը անհրաժեշտ է սեղմել Alt+PrintScreen կոճակները միասին.

Ստեղնաշար
3. Հա ասեցի, ասեցի մինչև վերջ չասեցի իմ մոտ օպերացիոն համակարգը Microsoft Windows 7 է:
MS Windows 7-ը մի շատ լավ գործիք ունի, որի անունն է Snipping Tool. Այս գործիքը կարելի է բացել մտնելով Start->Snipping Tool

Սնիփինգ թուլ
կամ Start->All programs->Accessories->Snipping Tool
այս գործիքի միջոցով կարելի է նկարել էկրանի վրա գտնվող ցանկացած հատված և անմիջապես պահպանել Ձեր ուզած ֆորմատով.
Բարի նկարչություն…
հա … ի դեպ էս 2 գործիքների միջոցով եմ ես այս HowTo-ները սարքում ))
Կարդացեք ավելին
Բաժին: Թեյնիկներին