Սկիզբ » Չդասակարգված » պատրաստում ենք քինդլի համար բառարան

պատրաստում ենք քինդլի համար բառարան

| Ապրիլ 24, 2016 | Մեկնաբանված չէ |

այսօր Մարատի հետ էի հանդիպել, խօսեցինք մասնաւորապէս քինդլի համար հայերէն բառարանների մասին, ու մտածեցի, իսկ ինչպէ՞ս կոնուերտել բառարանային տաբ նիշքը քինդլի համար մոբի նիշքի։ կարդացի ու ահա թէ ինչ ստացուեց։

վերցնում ենք ասենք armdicto.tab նիշքը այստեղից՝ http://norayr.am/armdicto/armdicto.zip

մեզ պէտք է

* tab2opf.py փայթըն սկրիպտը(https://github.com/apeyser/tab2opf
* mobigen ծրագիրը(http://www.mobipocket.com/soft/prcgen/mobigen.zip

լցնում ենք բոլորը նոյն պանակի մէջ․

փայթըն սկրիպտը թեստաւորել եմ փայթըն երեքով՝

python tab2opf.py armdicto.tab

—————————–

noch@hactar:~/freearmdicto/test$ python tab2opf.py armdicto.tab 
Reading keys
Writing keys
Writing opf
noch@hactar:~/freearmdicto/test$ ls
armdicto0.html  armdicto2.html  armdicto.opf  tab2opf.py
armdicto1.html  armdicto3.html  armdicto.tab

—————————————————

խմբագրում ենք ստացուած armdicto.opf֊ը։

այսպիսի տող կայ, երեւի պէտք է պահել, քանի որ լեզուն անգլերէնն է՝


<dc:Language>EN</dc:Language>

իսկ սա փոխել այսպէս՝

<DictionaryInLanguage>en</DictionaryInLanguage>
<DictionaryOutLanguage>hy</DictionaryOutLanguage>

հիմա պատրաստում ենք մոբի նիշքը

——————————————-

noch@hactar:~/freearmdicto/test$ wine mobigen.exe armdicto.opf 
Application tried to create a window, but no driver could be loaded.
Make sure that your X server is running and that $DISPLAY is set correctly.
err:systray:initialize_systray Could not create tray window

*****************************************
* Mobipocket mobigen.exe V6.2 build 43  *
* A command line e-book compiler        *
* Copyright Mobipocket.com 2003-2008    *
*****************************************

opt version: try to minimize (default)
Info(prcgen): Added metadata dc:Title        "armdicto"
Info(prcgen): Parsing files  0000004
Info(prcgen): Resolving hyperlinks
Warning(prcgen): Cover not specified
Info(prcgen): Computing UNICODE ranges used in the book
Info(prcgen): Found UNICODE range: Basic Latin [20..7E]
Info(prcgen): Found UNICODE range: Armenian [530..58F]
Info(prcgen): Found UNICODE range: Latin-1 Supplement [A0..FF]
Info(prcgen): Building MOBI file, record count:   0000477
Info(prcgen): Final stats - text compressed to (in % of original size):  042.32%
Info(prcgen): The document identifier is: "armdicto"
Info(prcgen): The file format version is V7
Info(prcgen): Saving MOBI file
Info(prcgen): MOBI File generated with WARNINGS!

—————————————–

զգուշացումներն այն պատճառով են, որ պէտք էր cover նիշք աւելացնել։
ահա ստացանք մոբի նիշքը՝

———————————

noch@hactar:~/freearmdicto/test$ ls -al
total 9584
drwxr-xr-x 2 noch noch    4096 Ապր 24 02:37 .
drwxr-xr-x 5 noch noch    4096 Ապր 24 02:34 ..
-rw-r--r-- 1 noch noch 2028791 Ապր 24 02:34 armdicto0.html
-rw-r--r-- 1 noch noch 2081851 Ապր 24 02:34 armdicto1.html
-rw-r--r-- 1 noch noch 1206973 Ապր 24 02:34 armdicto2.html
-rw-r--r-- 1 noch noch     546 Ապր 24 02:34 armdicto3.html
-rw-r--r-- 1 noch noch 1265328 Ապր 24 02:37 armdicto.mobi
-rw-r--r-- 1 noch noch    1511 Ապր 24 02:36 armdicto.opf
-rw-r--r-- 1 noch noch 1675096 Ապր 24 02:34 armdicto.tab
-rw-r--r-- 1 noch noch 1519616 Ապր 24 02:35 mobigen.exe
-r-------- 1 noch noch    9966 Ապր 24 02:34 tab2opf.py

————————————

լցրի քինդլի մէջ, documents պանակի մէջ ստեղծեծի եւս մի պանակ, ու այնտեղ, յետոյ անջատեցի քինդլը համակարգչից, սեղմեցի

սենդուիչի կոճակը գլխաւոր ցանկի աջից
Einstellungen (հաւանաբար Settings, ինձ մօտ գերմաներէն է միջերեսը)
Geräteoptionen (սարքի յատկութիւնները)
Sprache und Wörterbücher (լեզուն ու բառարանը)
Wörterbücher (բառարանը)

այստեղ կայ ցանկ, ու կարելի է ընտրել նոր ստացուած armdicto֊ի նիշքը։

ու ապա թեստ՝

իսկ ահա, որ ինքներդ չգեներացնէք, պատրաստի ․մոբի նիշք՝ dictionaries.arnet.am/armdicto.mobi

հ․ գ․ տեսականօրէն, կայ մոբիգեն ծրագրի լինուքս վարկած (https://disposed.de/pub/mobigen_linux.tar.gz) բայց այն իմ մօտ չաշխատեց, պահանջում է հին լիբսի, հիմնականում այդ պատճառով։ սակայն ուայնով ուին֊ի վարկածը բաւական էր։

պատրաստում ենք քինդլի համար բառարան, 10.0 out of 10 based on 4 ratings

Նշագրեր: , , , , , ,

Բաժին: Չդասակարգված

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (4 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

200