site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հունվար 6, 2016  |  By noch In

կրկին ապակենտրոնացման մասին

ապակենտրոնացումը ահաւոր կարեւոր է նոյնիսկ սովորական օգտուողի համար․ շատ յոգնեցնող եւ ուժերն անիմաստ սպառող է պահել եւ «սինք» անել մի քանի ինքնութիւն՝ այս կայքում — այս մարդկանց համար, այս կայքում՝ այս ընկերների խմբի համար։ ոնց որ մէկ գլոբալ ցանցի մաս չենք, այլ տարբեր, իրար հետ կապ չունեցող աշխարհներում։

մենք պէտք է հասկանայինք, ինչ կարող է համացանցը դառնալ հէնց սկզբից․ յօրինել առ֊էս֊էսն ու օփենայդին շատ աւելի վաղ․ դրանք պէտք է համացանցի հիմքը լինէին, այնպէս, ինչպէս էս֊էմ֊թի֊փի֊ն էր։

նոյնիսկ եթէ մարդն ընտրում է լուսանկարներ պահելու ծառայութիւն, նա կարող էր ընտրել որեւէ մէկը, եւ հետեւել ընկերներին ով պահում են նկարներ այլ ծառայութիւններում, որովհետեւ բոլոր սերուիսները կունենային տուեալների փոխանակման համար ընդհանուր ինտերֆեյսներ։ այդպէս մենք կունենայինք իրական մրցակցութիւն՝ որտեղ ամէն ծառայութիւնն ունի հաւասար հնարաւորութիւններ, իսկ ինչպէս է այդ հնարաւորութիւններն օգտագործելու, արդէն իր խնդիրն է՝ պէտք է ջանայ աւելի լաւ սերուիս մատուցել։

քանի որ եթէ սերուիսը դուրդ չի գալիս՝ կը վերցնես փասափուսեդ եւ կը տեղափոխուես այլ տեղ, ուր աւելի տաք է եւ լուսաւոր։

հիմա կարծես թէ մենք սա կորցրել ենք։ գուցէ ինչ֊որ նոր տեխնոլոգիա, առ֊էս֊էսի եւ օփենայդիի փոխարէն, կամ այն յաւելելով, ունակ կը լինի լուծել խնդիրը, կրկին մի գլոբալ ցանց դարձնել ինտերնետը։

գրառման բնօրինակը

#համացանց #ինտերնետ #օփենայդի #առէսէս #ինքնութիւն #ծառայութիւն #հոստինգ #հնարաւորութիւններ #մրցակցութիւն

ազատ մրցակցութիւն առէսէս ինտերնետ ինքնութիւն ծառայութիւն համացանց հնարաւորութիւններ հոստինգ մրցակցութիւն Վերլուծություն ՏՏ + x ՏՏ և փիլիսոփայություն օփենայդի
Previous Storyմէջբերում ադա֊ի մասին
Next Story[գիրք] PASCAL ծրագրավորում․ մեթոդական ցուցումներ և ստուգողական առաջադրանքներ

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved