Սկիզբ » Ուսումնական նյութեր » Թեյնիկներին » Ան֊Մուկ․ Համակարգչի ստեղնաշարային կառավարման ինքուսույց

Ան֊Մուկ․ Համակարգչի ստեղնաշարային կառավարման ինքուսույց

| Դեկտեմբեր 28, 2015 | Մեկնաբանված չէ |

Համակարգչային գրագիտությունը ենթադրում է որոշակի հմտություններ, որոնք օգնում են աշխատել ավելի էֆեկտիվ և արագ։ Այդ հմտություններից մեկը օրինակ լավ որոնում անելն է, մյուսը՝ անկասկած ստեղնաշարային կոմբինացիաների օգտագործումն է։

Այս հմտության իմացությունը օգտակար է նույնիսկ սովորական մարդկանց, առավել ևս  տեխնիկական մասնագենտերը պիտի տիրապետեն ստեղնաշարային կոմբինացիաներին։ Տեխնիկական մասնագետներից էլ ծրագրավորողների համար ուղակի պարտադիր հմտություն է, բոլոր երիտասարդ ծրագրավորողները պիտի պարտադիր ուշադրություն դարձնեն այս հարցի վրա։ Սա արագության և էֆեկտիվ աշխատանքի հարց է ․․․ Ես հաճախ տեսել եմ մարդկանց, ովքեր փորձում են սովորել ծրագրավորում, սակայն չգիտեն օրինակ ctrl+s ի մասին, և անընդհատ մկնիկը տանում են save֊ի կոճակի մոտ, ու արդյունքում կորցնում են ահագին ժամանակ ․․․

Մի ինքնուսույցի ստեղծման փորձ եմ արել, որով կարելի է սովորել աշխատել ստեղնաշարային կոմբինացիաներով։ Առաջարկում եմ փորձել ինքուսույցը և եթե կլինեն առաջարկներ, քննադատություն կամ բագ֊ռեփորթներ ասել ինձ։

Ինքուսույցի հասցեն սա է

http://ablog.gratun.am/unmuk/

 

Դբա Լավը ։)

 

 

Նշագրեր: , , , ,

Բաժին: Թեյնիկներին, Հայկական ՏՏ նորություններ, ՏՏ-ն և դպրոցը

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/10 (0 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

252