Սկիզբ » Ինֆորմացիոն Անվտանգություն » ինչու չօգտագործել Տելեգրամ

ինչու չօգտագործել Տելեգրամ

| Հոկտեմբեր 21, 2015 | Մեկնաբանված չէ |

Փակցնում եմ մի գրառման թարգմանութիւն՝

Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։

— Կենտրոնացուած համակարգ է։ (ապակենտրոնացուած չէ)
— Միայն կլիենտի ելատեքստն է հրապարակուած, սպասարկչինը՝ ոչ։ Նշանակում է դուք չէք կարող բացել այլընտրանքային սպասարկիչ։
— Լռելեան հաղորդագրութիւնները հասանելի են սպասարկչի տիրոջը, քանի որ օգտագործւում է միայն կլիենտից սպասարկիչ կրիպտաւորում։ Որպէսզի միացնել կլիենտից կլիենտ կրիպտաւորումը անհրաժեշտ է ստեղծել յատուկ «սեքիւր չաթ» սեսիա։ Ըստ որում դրա կրիպտաւորման մոդելը յայտնի չէ։ Պէտք է հասկանալ ելատեքստից ինչպէս է այն աշխատում։ Ինչ եմ հասկացել՝ նախագծողները երբեք չեն օգտագործել «սեքիւր քիյ» բառերը։
— Տելեգրամ չաթը պահանջում է հեռախօսիդ համարը ռեգիստրացիայի համար։ յղում (ռուսերէն)
— Դուրովի սոցիալական ցանցը, «վկոնտակտե»֊ն, մի տարի առաջ արգելափակել է ինձ, պահանջելով հեռախօսի համարս, որպէսզի կարողանալ շարունակել օգտուել դրանից։ Չեմ կարող հեռացնել հաշիւս առանց հեռախօսի համար ներմուծելու։ Սոցիալական ցանցը դարձաւ փակ բոլորի համար, ով չունի բջջային հեռախօս։ յղում (ռուսերէն)

Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։

Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։

Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։

գրառման բնօրինակը

Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։

այս թարգմանութեան բնօրինակը սփիւռքում։

ինչու չօգտագործել Տելեգրամ, 10.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , , , , , , , , , , , , , ,

Բաժին: Ինֆորմացիոն Անվտանգություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

206