Սկիզբ » Էլ.գրքեր և ընթերցիչներ » SONY PRS-T1 էլեկտրոնային գրքի ընթերցիչ. հայաֆիկացման ուղեցույց

SONY PRS-T1 էլեկտրոնային գրքի ընթերցիչ. հայաֆիկացման ուղեցույց

| Հուլիս 31, 2012 | Մեկնաբանված չէ |
sony reader

sony reader

Նախորդ գրառումներիցս մեկում արդեն գրել էի, թե ինչու եմ նախընտրում էլեկտրոնային գրքերի ընթերցիչները սովորական գրքերից: Մոտ մի տարի է, մոտս է SONY READER PRS-T1 ընթերցիչը, որը շուկայում առկա ընթերցիչներից թերևս լավագույնն է, մի շարք պատճառներով (գին, որակ, քաշ, հարմարություն), որոնցից մեկն էլ այն է, որ սա android օպերացիոն համակարգի վրա է: Նշանակում է՝ կարելի է ռութել, ավելացնել նոր ծրագրեր և, ի վերջո, հայերեն սիստեմային տառատեսակներ, ինչը կլուծի հիմնական խնդիրը, այն է՝

ա) ամրակցված (embedded) տառատեսակներ չունեցող հայերեն epub գրքերում և հայերեն fb2, mobi գրքերում (վերջինները ևս կարդացվում են ռութելուց ու համապատասխան book reader ծրագիր ավելացնելուց հետո) հայերեն տառերը տեսնելը

բ) նկարագրված, ինչպես նաև հայերեն ամրակցված տառատեսակներ ունեցող epub գրքերում հայերեն վերնագրեր և բովանդակություններ կարդալը: Վերջինս հատկապես կարևոր է, քանի որ ստիպված ես լինում գուշակելով ընտրել անհրաժեշտ վերնագիրը, կամ հարյուրավոր էջեր թերթել, մինչև նախընտրածին հասնելը:

ՌՈՒԹԵԼԸ

Ենթադրվում է, որ ընթերցիչը նախօրոք ռութած/ծրագիրը փոխած չի եղել: Ենթադրվում է, որ ընթերցիչում գործում է այս տողերը գրելու պահին վերջնական համարվող օպերացիոն համակարգը՝1.0.04.12210 համարով: Հակառակ դեպքում առաջարկում եմ.

ա) թարմացնել ընթերցչը՝ մինչև 1.0.04.12210 տարբերակը,
բ) կարդալ ֆորումներում, մասնավորապես այստեղ՝ որոնելով ավելի թարմ լուծումներ,
գ) օգտվելով ներքևում նկարագրված ընթերցիչի վերականգնման ուղեցույցից՝ ընթերցչը downgrade անել մինչը պահանջվող օպերացիոն համակարգ:

Մանրամասներն էստեղ:

1. Էստեղից քաշում ենք անհրաժեշտ ֆայլերի փաթեթը, բացում համակարգչի որևէ պանակում:

2. ՀԱՆՈՒՄ ենք SDCARD-ը (եթե կա),

3. Անջատում windows-ի UAC-ը (ուղեցույց windows 7-ի համար, մնացածը կարող եք գուգլել):

4. Ընթերցիչը միացնում ենք համակարգչին: Անջատում ավելորդ ծրագրերը: Մտնում file transfer mode:

5. Նախօրոք ներբեռնած և unzip արած PRS-T1_flasher պանակից աշխատեցնում RunMe.exe ֆայլը:

6. voilà: Մի քանի րոպեից կունենանք ռութած ընթերցիչ, որտեղ ավելացել են Root Explorer, Superuser, Cool Reader ծրագրեը: Վերջինիս միջոցով կարելի է epub-ից բացի կարդալ նաև այլ ֆորմատների գրքեր՝ .fb2, .fb2.zip, .txt, .rtf, .doc, .epub, .chm, .pdb, .prc, .mobi !!!!!

7. Էստեղից կարելի է ավելացնել terminal emulator ծրագիրը: Սա անհրաժեշտ է հետագա քայլերի համար: Դրա համար term.apk ֆայլը տեղափոխում ենք ընթերցիչ, սրանում արդեն եղած root explorerծրագրով գտնել այն, աշխատեցնում, ինչն էլ հենց install կանի այս ծրագիրը: Կարելի է ներբեռնել նաև այլ նախընտրելի ծրագրերի apk տարբերակները, որոնք կավելացնեն ընթերցիչի ֆունկցիոնալությունը: Ես, օրինակ, նախընտրել եմ կիրառել Moon Reader Pro ծրագիրը, ES File Explorer-ը, որի ինտերֆեյսը Root Explorer-ից հարմար է և այլն: Կարելի է փորձել տեղադրել նաև googl play store-ի vending.apk-ն, բայց այս դեպքում պետք է root explorer-ի միջոցով այն տեսադրել ու աշխատեցել system/app պանակից՝ նախօրոք փոփոխելով մուտքի թույլտվությունները: Ինչևէ, սա արդեն ուրիշ պատմություն է:

ՀԱՅԱՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՍԸ․

1. Ներբեռնում ենք այս ֆայլը, տեղադրում ընթերցիչի հիմնական հիշողության մեջ (ոչ external sd-ում, կամ settings դրայվում), այլ նրանում, որը միանում է READER անվանմամբ, երբ ընթերցիցիչ միացնում ենք data transfer վիճակը:

2. Ընթերցիչի settings-ներում մտնում General Settings, ակտիվացնում United States keyboard-ը (ռութելուց հետո սա ավտոմատ ռուսերենն է ակտիվանում):

3. Ընթերցիչում բացում ենք արդեն տեղադրված terminal emulator ծրագիրը, գրում

su

եթե առաջին անգամն է, superuser ծրագիրը կպահանջի հաստատել սուպերյուզերի իրավունքները: Հաստատում ենք: կերևա հետևյալը.

$


4. Հավաքում ենք հետևյալ կոդը՝

dd if=/mnt/sdcard/mmcblk2p5.img of=/dev/block/mmcblk2p5 bs=1024<strong> </strong>

 

5. Վերբեռնում ենք ընթերցիչն ու ստուգում: Հայերեն գրքերի անվանումները կամ դրքերի բովանդակությունն այժմ պետք է երևան հայատառ՝ հարցականներով քառակուսիների փոխարեն:

ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Եթե ինչ որ բան էնպես չգնա, ապա ընթերցիչի վերականգնումը գործարանային վիճակի արվում է հետևյալ կերպ.

1. Նախ համոզվում եք, որ ընթերցիչի մարտկոցը (մոտավորապես) 100 տոկոս լիցքավորված է (հոսանքին միացնելիս միսցման կոճակի կողքը վառվող կարմիր լույսը չպետք է վառվի):

2. Ներքևի հղումներից ընտրում եք այն գործարանային տարբերակը, որին կուզենայիք գնալ: Քաշում, անզիփ անում ընթերցիչի external sd card-ում (ընթերցիչի կենդանության նշույլներ չցուցաբերելու դեպքում անհրաժեշտ է ուղղակի հանել SD Card-ը, այլ սարքի․ որինակ՝ հեռախոսի, կամ microSD-USB փախանցիչի միջոցով միացնել համակարգչին), տեղադրոմ եք համապատասխան OS firmwareպանակը:

1.0.04.12210

1.0.03.11140

1.0.02.10280

3. Սնջատում ենք ընթերցիչը (եթե չի անջատվում, գրիչի ծայրով մի քանի վայրկյան սեղմած պահում reset կոճակը):

4. Երկու մատուվ սեղմում և սեղմած պահում HOME և MENU կոճակները, առանց դրանք բաց թողնելու սեղմում, մի քանի վայրկյան պահում ու բաց թողնում միացման կոճակը, որից հետո պետք է էկրանին գրվի “opening book”:

5. Սպասում եք, մինչև loading-ի սանդղակն ամբողջությամբ լցվի ու ևս մի քանի վայրկյան, այնուհետև բաց թողնում երկու սեղմած կոճակները:

6. Էկրանին ոչինչ չի փոխվի, իսկ միացման կոճակի վրա գտնվող լուսյը կսկսի թարթել (եթե ամեն ինչ ճիշտ եք արել): Էդպես կանցնի մոտ 10 րոպե, որից հետո կամ ընթերցիչն ինքնուրույն կվերամիանա, կամ loading-ի սանդղակը կմաքրվի: Վերջին դեպքում անհրաժեշտ է նորից մի քանի վայրկյան սեղմել reset կոճակը, հետո միացնել ընթերցիչը:

7. Ընթերցիչը կմիանա այն գործարանային վիճակին, որը նախընտրել էիք: Համենայն դեպս իմ դեպքում մի քանի անգամ սա օգնել է:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Վերոնշյալ գործողությունները կարող են վնասել ընթերցիչը, զրկել այն երաշխիքից և այլն և այլն։ Իմ մեղքն էստեղ չկա, քանի որ ընդամենը նկարագրեցի իմ դեպքում աշխատած գործողությունները: Խնդրում եմ կատարեք այս գործողությունները ձեր անձնական ռիկսով և պատասխանատվությամբ:

Վերահիշյալ գործողությունները հիմնված են REALexMSG-ի և giosa-ի համապատասխան ուղեցույցներից, որոնց երախտապարտ եմ մանրամասն ուղեցույցների և օգտակար աշխատաքնի համար:

1. PRS-T1 – Русификация и установка дополнительных приложений (amutin)

2.Guide to change system fonts on PRS T1 (giosa)

Հայաֆիկացման մասում տառատեսակների՝ հայերենով փոխարինման մասը նկարագրելու փոխարեն ուղղակի տրամադրել եմ իմ կողմից այդ պրոցեդուրային համապատասխան ստեղծված image ֆայլը: Նշեմ, որ giosa-ի համապատասխան ֆորումում նկարագրված ավելի քիչ ռիսկային և ավելի ճկուն տարբերակը (այլընտրանքային տառատեսակների պանակ ստեղծելու լուծման կիրառմամբ) իմ մոտ չաշխատեց:

Ի դեպ, արդյունքում բրաուզերով կարելի է կարդալ նաև հայերեն կայքերը :Ճ

Հուսով եմ որևէ մեկին սա պետք կգա:

ՍկզբնԱղբյուր

SONY PRS-T1 էլեկտրոնային գրքի ընթերցիչ. հայաֆիկացման ուղեցույց, 10.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , , , , , , ,

Բաժին: Էլ.գրքեր և ընթերցիչներ, Ժեշտ, Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

307