Սկիզբ » Ինֆորմացիոն Անվտանգություն » Կատաղագիր առ Միխայիլի ու Աբդուլֆաթթալի արու զավակներ կամ քանի՚մ խոսք CarrierIQ-ի մասին

Կատաղագիր առ Միխայիլի ու Աբդուլֆաթթալի արու զավակներ կամ քանի՚մ խոսք CarrierIQ-ի մասին

| Հուլիս 31, 2012 | Մեկնաբանված չէ |

Ես, Օվանիտաս – Օմնիա Վանիտասս, տերն էս բլոգի ու հարակից համանուն սոցէջերի, քաղաքացինՀայաստանի Հանրապետության ու բնակիչը երկիր մոլորակի, սույնով պաշտոնապես իմ կատաղությունն եմ հայտնում առ քե՛զ՝ Միխայիլի տղա Բրին Սերգեյ ու քո անդրոիդ համակարգին և Աբդուլֆաթթալի տղա Ջոբս Սթիվեն քե՛զ (հետմահու) ու քո այՕս համակարգին: Ինչի եմ կատաղա՞ծ: Չգիտե՞ք, այ ղուռումսաղներ (Աբդուլֆաթթալի տղա Ջոբս, դու արդեն պիտի որ իմանաս):

Ուրեմն ես, էն վերոնշյալ Օվանիտասս, էստեղ-էնտեղ իմ ծանր տեղը թեթևացրած անդրոիդ գովաբանեմ, ձեզ կլիենտ ավելացնեմ, դուք ուսիս վերևից սմսներս ու մեյլերս կարդա՞ք։ Բա դա անելու բան ա՞։ Ինչի՞ պիտի, ա՛յ անառողջ հետաքրասիրության կրողներ, մտնեք իմ մատի ու մատանու արանքը։ Ինչի՞ պիտի, ասենք, Վիսկոնսին նահանգում իր օֆիսի աթոռին վեր ընկած ու Յանկիներին  բալետ անող մի պակիստանցի, որի ոչուփուչ հայրենի պետության հետ իսկի դիվանագիտական հարաբերություն չունենք էլ, համբուրգեր ծամելով տեղեկանա, թե Օվանիտասը իրիկուն տուն գնալուց քանի՞ կաթ ու մածուն է առնում, կամ էս պոստը քանի ժամում է գրել յուր բութ մատով։ Բա որ պակիստանցու տեղը ազեռ լինի՞:

Ո՞նց թե «տենց բան չկա»: Ուրեմն ձեր անդրոիդ ու այՕս համակարգերում CIQ (CarrierIQ) ծրագիրը չկա՞ ու չի կարդու՞մ բոլոր զանգերի, մեյլերի ու սմս-ների տվյալները, համարները, հասցեները ու նույնիսկ պարունակությունները: Ստի բալեքը ադրբեջանի տղերքի բաղնիքում լողանալուց սապոնը գցեն գետնին ու կռանան վերցնելու՞: Ուրեմն, ուզում եք ասեք, Չեմմանումում տղա Էքհարթ Թրևորը (Trevor Eckhart) սուտ ա՞ ասում: Ձեր հե՛տ եմ խոսում, աչքերիս մեջ նայե՛ք (Ջոբս, դու կարաս չնայես): Թու՜ ձեր նամուսին (բացի, Ջոբս, քո նամուսից, քանի որ խորթ մերդ հայ էր, համ էլ քո մասին կամ լավը, կամ ոչինչ): Դե գնա ու սրանից հետո մարդկանց վստահի: Լավ, երևի շատ հայհոյեցի, ախր լիքքը լավ բաներ էլ եք արել: Ջղայնացած էի, ներող: Ազա՛տ եք…

Լավ, ինչ եղել, եղել է: Հիմի սրանց կեղտոտածը մաքրելու համար ի՞նչ պիտք է անել: Առաջին հերթին պետք է խուսափել սիրածների հետ սմս-ներով շփվելուց, որովհետև եթե CIQ-ին կարելի ա համահունչ բառ անել, ապա սիրածի սմս-ներ կարդացած կինը (դե, կամ էլ ամուսինը) նույն բանից ձեզ կանի և շատ տեղին, ի դեպ: Սա՝ որպես պրոֆիլակտիկա: Հաջորդ քայլերը անդրոիդատերերի համար էս են. գնում եք էստեղ, քաշում էն ախմախ ազգանուն ունեցող լավ տղի գրած ծրագրի թարմ տարբերակը (apk ֆայլը հեռախոսում ինսթալ անելու ուղեցույցն էստեղ), սրանով իմանում եք, թե որ խուլիգանա-վոյեուրիստական ծրագիրը խելախոսից ինչ է կարդում, հետո, գնում էք էստեղ, մի դոլար փող եք ծախսում ու գնում եք էդ նույն ծրագրի բանալին, քաշում հեռախոսի մեջ, ակտիվացնում, ու էն նախորդ ծրագրով արդեն կարող եք էս CIQ –ին նույնից անել: Իսկ այՕսատերերը թող Ջուջուլին հարցնեն (թարսի պես էդ նույն Բրինինն ա), կասի:

ՆՈ ՊԱՍԱՐԱՆ

ՍկզբնԱղբյուր

Կատաղագիր առ Միխայիլի ու Աբդուլֆաթթալի արու զավակներ կամ քանի՚մ խոսք CarrierIQ-ի մասին, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , , , , ,

Բաժին: Ինֆորմացիոն Անվտանգություն, Խելախոսներ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

277