Սկիզբ » Ժեշտ » APM 2.6 Թռիչքի կոնտրոլլեր

APM 2.6 Թռիչքի կոնտրոլլեր

| Հուլիս 15, 2015 | Մեկնաբանված չէ |

apm2.6

Բարեհաջող հավաքելով հինգ անօդաչու թռչող ապարատներ հիմնված APM 2.6 թռիչքի կոնտրոլլերի հիման վրա որոշեցի մի փոքր հոդված գրեմ։ Ուղղակի հիացած եմ տվյալ սարքի ֆունկցիոնալով և այն հանգամանքի վրա, որ այն հանդիսանում է բաց կոդով։ Կոնտրոլլերը ինքն իրանով շատ հասանելի է գնային առումով՝ ընդամենը 35$-ով կարելի է ձեռք բերել այն։ Այն կարող է ղեկավարել ինչպես անօդաչու սարքերը (ինքնաթիռ, ուղղաթիռ, բազմաշարժիչային ուղղաթիռ) այնպես էլ ավտոմեքենա և հետևաբար նավեր։ Ես կանրադառնամ միայն բազմաշարժիչային ուղղաթիռներին, այսուհետ՝ քուադկոպտեր։

Հիմնական առավելությունները իրեն մրցակցող այլ կոնտրոլլերների նկատմամբ.

  • Ցածր գին
  • Լիարժեք ղեկավարում առանց օդաչուի
  • Թռիչք ըստ տրված կետերի (մաքսիմում՝ 166)
  • Անլար կարգավորման հնարավորություն
  • Բաց կոդ
  • Տվյալների փոխանակման բաց կոդ
  • Քուադկոպտերների տարբեր կմախքների հնարավորությամբ

Comparison-Chart

Հնարավորությունները.

  • Եռաչափ գիրոսկոպ
  • Ստաբիլիզացման համակարգ
  • Օդային ակրոբատիկայի հնարքներ
  • Ինտրակարմիր սենսորի ավելացման հնարավորություն խոչընդոտներին շրջանցելու համար
  • Ռադիոկապի հնարավորություն (տելեմետրիա-433/915mhz), ղեկավարման վահանակ2.5Ghz)
  • GPS-ի տեղադրման գտնվելու վայրի հաղորդման հնարավորություն (google maps-ի օգնությամբ)
  • 16MB հիշողություն (լոգերի և այլ տվյալների պահպանման համար)
  • Ներկառուցմած կողմնացույց
  • Ակսելերոմետր
  • Ծրագրային ապահովման թարմացման հնարավորություն

Ի սկզբանե միտքը եղել է թռչնի թռիչքի բարձրությունից արված նկարներ/վիդեոներ ստանալու համար։ Պահպանելով գին/որակ հարաբերությունը կներկայացնեմ ձեռ բերված սարքերի ցանկը։

  1. Թռիչքի կոնտրոլլեր + ամորտիզատոր x1
  2. Շարժիչներ x4
  3. Շարժիչների արագության կոնտրոլլերներ x4
  4. Ղեկավարման վահանակ (տրանսմիտեր) Devo 10 + ընդունիչ RX1002 x1
  5. Տելեմետրիա x1
  6. Կմախք x1
  7. Պրոպելլերներ x4
  8. Մարտկոց x1
  9. Լիցքավորման սարք x1
  10. Հոսանքի ստաբիլիզատոր x1
  11. GPS սարք x1
  12. Հոսանքի բաշխիչ x1

ws

Աղբյուրը՝ http://arajin-angam.blogspot.com/2015/07/apm-26.html

APM 2.6 Թռիչքի կոնտրոլլեր, 10.0 out of 10 based on 5 ratings

Բաժին: Ժեշտ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (5 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

233