Սկիզբ » Ուսումնական նյութեր » Համակարգերի կառավարում (System Administration) » FreeNAS – Բաց կոդով ցանցային պահոց (տեղադրում)

FreeNAS – Բաց կոդով ցանցային պահոց (տեղադրում)

| Մարտ 22, 2015 | Մեկնաբանված չէ |

FreeNAS-ը հանդիսանում է բաց կոդով ինձ հանդիպած ցանցային պահոցներից ամենաստաբիլը։
FreeNAS-ը կարելի է տեղադրել կոշտ սկավառակի, կամ այլ հիշողության սարքերի վրա, նույնիսկ խորհուրդ է տրվում տեղադրել USB ֆլեշի վրա, ընդ որում FreeNAS-ը զբաղեցնելու է տվյալ կրիչի ամբողջ ծավալը, կարևոր չի կտեղադրեք 4GB USB ֆլեշ թե 500GB կոշտ սկավառակ։ Այնպես որ ֆինանսապես նպատակահարմար է օգտագործել USB ֆլեշ։

Գրառմանս ընթացքում կնկարագրեմ FreeNAS-ի տեղադրման գործընթացը։ Գրառումս անելու պահին վերջին տարբերակը հանդիսացել է 9.3-ը։Եւ այսպես առաջին իսկ քայլով մտնում են բեռնումների էջը և քաշում ենք վերջին ստաբիլ տարբերակը և քաշած *.iso ֆայլը գրում ենք CD-ի վրա։Բեռնվելով CD-ից կբացվի հետևյալ գործողությունների ցանկը՝

Որից հետո կտեսնենք՝

Ընտրելով առաջին տարբերակը կհաստատենք FreeNAS-ի տեղադրումը մեր համակարգի վրա։ Այնուհետև ընտրում ենք կրիչը որի վրա պետք է տեղադրվի FreeNAS-ը

Պատասխանում ենք [Yes] որով համաձայնվում ենք մաքրել տվյալները տվյալ կրիչի վրայից։

Ընտրում ենք գաղտնաբառ root օգտվողի համար

..և շնորհավորում եմ, սկզբնական տեղադրումը ավարտված է

Սեղմելով [OK] համակարգիչը (սերվերը) կվերսկսի (ռեստարտ)։

Սկզնբաղբյուր

FreeNAS - Բաց կոդով ցանցային պահոց (տեղադրում), 10.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր:

Բաժին: Համակարգերի կառավարում (System Administration)

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

211