Սկիզբ » Ինֆորմացիոն Անվտանգություն » ասք ձեզ նկարելու մասին

ասք ձեզ նկարելու մասին

| Փետրվար 8, 2015 | Մեկնաբանված չէ |

ուրեմն ընկերոջս cyanogenmod եմ տեղադրել, պարզւում է իր մէջ privacy guard անունով ծրագիր կայ, ու կարելի է ըստ ծրագրի իրաւունքներ կարգաւորել։

ասենք այսպէս՝

Screenshot_2014-12-08-16-59-27

այսպիսի հնարաւորութիւն, ի դէպ կայ եւ հասարակ գնու/լինուքս համակարգերում, ասենք այսպէս ափ արմորի օգնութեամբ կարելի է սահմանափակել սքայփի վարքագիծը։

իսկ ինչն է վախենալու, դա այն, որ վայբերը, պարզւում է, երբ պատահի, պարբերաբար, անկապ տեղը խցիկին է դիմում՝

Screenshot_2014-12-08-17-08-49_

այսինքն կամերային դիմելու ոչ մի պատճառ չունի, զանգ չկայ, ոչ մի բան։ վայբերին չես բզում, մէկ էլ անկապ դիմում է։

ինչն է նաեւ հետաքրքիր, այն է, որ ըստ պաշտօնական կայքի, վայբերը չնայած պահանջում է, բայց չի օգտագործում կատարուած զանգերի մատեանին դիմելու լիազօրութիւնը։

viber-permissions

viber-inactivepermissions

բայց տեսնում ենք, որ այն զանգերի ցանկը բացում է։ անկախ նրանից ինչ է ասում։

ու տենց

ասք ձեզ նկարելու մասին, 10.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , , , ,

Բաժին: Ինֆորմացիոն Անվտանգություն, Խելախոսներ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

226