Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Օֆիսային ծրագրեր » Խնամախոսելու արվեստը կամ էքսելյան մուտիլովկաներ սքաթթեր գրաֆիկի կառուցման շուրջ

Խնամախոսելու արվեստը կամ էքսելյան մուտիլովկաներ սքաթթեր գրաֆիկի կառուցման շուրջ

| Հուլիս 31, 2012 | Մեկնաբանված չէ |

Իրավիճակ. դուք սիրահարված եք մի անժելաջոլիոտ չքնաղ աղջկա, գնում եք սույնին ուզելու, մեկ էլ հայրը թե. «ես ամեն պատահած գյադա-գյուդի աղջիկ տվող չեմ»… Իսկ, ենթադրենք (խոսում ենք, էլի) էդ ձեր չկայացածաներպապայի մոտ «գյադա-գյուդա» տերմինի գիտական սահմանումը Մայքրոսոֆթաց Էքսելում մի էնպիսի սքաթթեր (հայերենը չիդեմ) աղյուսակ ստանալու անկարողությունն է, որի դեպքում xy արժեքների անվանումները (labels) ավտոմատ աղյուսակում կհայտնվեն` համապատասխան արժեքների կողքին: Էսպիսի իրավիճակ տեսականորեն հնարավոր է՞: Եթե հաշվի առնենք, որ աշխարհում 7 միլիարդից ավել մարդ կա, ուրեմն հավանականության ու անհավանականության բոլոր տեսությունների համաձայն էս նկարագրածիս հավանականությունը բավական մեծ է, համենայն դեպս մի ահագին անգամ ավել, քան, ասենք, որ Հ2-ը մոտակա 3200 տարում նորմալ հեռուստաալիք կդառնա: Ուրեմն մերժում ստանալու ռիսկ կա:

Իսկ եթե կա, ուրեմն պիտի նվազեցնենք էդ ռիսկը: Իսկ ո՞վ, հարցնում եմ, ո՞վ կնվազեցնի էս ռիսկը, եթե ոչ ձեր անշահախնդիր ու խոնարհ ծառան, այսիքնԸս՝ ես։ Դե հո չե՞նք թողնելու առանց էդ էլ ցածր ծնելիությունն էլ ավելի կրճատվի:

Չնայած, իրականում, էնքան էլ ես չէ, այլ մի անծանոթ ֆիրմա լավ ախպեր, որ վեր ա կալել մի մակրոս ու մի էքսելյան «ադդ-ին» պատրաստել, ու, պատրաստել ա հերիք չի, հլա մի հատ էլ շեյռել ա (կներեք) ինտերնետում: Ես էլ ընդամենը պրպտել ու գտել եմ, զի կամրադիս պետք էր:

Ուրեմն, հարգելի հարսնախոս, փեսա, էքսելյան մուտիլովկաների սիրահար անձ, կամ ուղղակի ընթերցող, խնդիրն էս է.

Ունենք աղյուսակ

Բախտ

Խելք

Հայաստան

2

58

Մոնղոլիա

1

2

Գեյդերբեյջան

71

-5

Դիցուք աներպապան պահանջում է կառուցել նշված երեք երկրների բախտ-խելք կախվածության աղյուսակը: Պրոբլեմ չկա, ինչպես կպատասխաներ գրպանը հինգհազարանոց ստացած հիվանդանոցի լիֆտ քշող ծյոծյան «Քիրա, էսօր լիֆտով ահագին տեղ ունենք գնալու, ուրիշ պասաժիր չվերցնես» գործնական առաջարկին: Ոչ քաղաքական մկնով ներկում ենք Բախտ ու Խելք սյունակներն ու ընտրում Scatter տեսակի գրաֆիկ: Սիրվու…, ինչպես ասում են՝ …պլե:

Բաաաա՜յց, աներպապան հարիֆ չի՜: Աներպապան ակնոցի վերևից սևեռուն նայում ա պոտենցիալ հակառակորդին ու ասում. «բա, տղա ջան, ես որտեղի՞ց իմանամ էստեղ որ կետը որ երկրինն ա»:Պիզ…, ինչպես ասում են, …այի աշտարակ:

Ու էստեղ էն հեփփիենդա-հոլիվուդական կինոյի տղու պես, որի կողքին, պորտից մի քիչ ձախ, պառկած տեղից վերջին ուժերը լարելով կրակել է  փիս սրիկան, ինքը արունլվիկ ընկած ա ու յուր սիրելին աղի արտասուք ա թափում, էն մատրիցայապաթոսային գըգըմփ երաժշտության տակ մեկ էլ ու աչքերը բացում ա ու մի էշ կատակ անում՝ ա լյա «էն մազաֆաքքա Ջոնիից մինչև հինգհարյուր բաքսս չառնեմ, մեռնողը չեմ», գալիս եմ ես, ավելի ճիշտ իմ «նավոդկով»՝ մեր էն լավ ֆիրմա ախպերը, յուր մակրոսով, կամ ադդ-ինով: Հրես:

Մակրոսի կիրառման ձևը․ նախ չմոռանաք էքսելում մակրոսների օգտագործումը թույլատրել, հետո պետք է ընդամենը բացել ֆայլը, էս ֆայլում դնել աղյուսակը (մակրոսը տանել հնարավոր չի, քանի որ գաղտնաբառով պաշտպանված է), ALT+F8 (մակրոսների մենյուն), ընտրել AddChart մակրոսն ու սեղմել RUN. Մնացածը տեղնիկայի հարց է:

Ադդ-ինի կիրառման ձևը․ Էքսելում Options\Add-ins, տակը՝ manage Excel Add-ins սեղմելGO կոճակը, հայտված Add-ins patwuhanwum` BROWSE, ցույց ենք տալիս ներբեռնած  ScatterplotWithLabels 2007.xlam ֆայլի տեղն ու սեղմում OK․ Էքսելում հայտնված ADD-INS մենյուում կհայտնվի Scatter-plot with Labels կոճակը, որն էլ կաշխատացնի էս նկարագրված մեխանիզմը բոլոր ֆայլերում:

Էս դեպքում ձեռքի վստահ շարժումով նշում ենք ամբողջ խնդրո առարկա աղյուսակը, տալիս ՕՔ, ու, խնդրեմ: Էն, ինչ պահանջվում էր ստանալ:

Նշեմ, որ տվյալների անվանումների ինտերակտիվությունը, բնականաբար, ապահովված չէ, ու հետևաբար աղյուսակում տվյալ փոխելուց հետո գրաֆիկը հարկ կլինի կառուցել նորից: Բայց սա էդքան էլ էական պրոբլեմ չի:

Երկնքից ընկավ երկու խնձոր ու մի սերկևիլ: Մի խնձորը, որ կծած էր՝ երջանկահիշատակ Սթիվ Ջոբսի քառասունքի սեղանին, մի խնձորը՝ մեր ֆիրմա լավ ախպորը,  սերկևիլն էլ՝ էս անկապ ինտերնետ թրաֆիքի հեղինակին, այսինքն ինձ, քանի որ ես սերկևիլը գերադասում եմ խնձորից, համ էլ դրա կորիզներն, ասում են, բլոգ գրելուն լավ են, լայք են բերում:

 

ՍկզբնԱղբյուր

Խնամախոսելու արվեստը կամ էքսելյան մուտիլովկաներ սքաթթեր գրաֆիկի կառուցման շուրջ, 8.4 out of 10 based on 5 ratings

Նշագրեր: , , , , ,

Բաժին: Օֆիսային ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.4/10 (5 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

252