Սկիզբ » Ուսումնական նյութեր » Օպերացիոն համակարգեր » Mac OS » Հայերեն և ռուսերեն հնչյունային ստեղնաշարեր Mac OS X-ի համար

Հայերեն և ռուսերեն հնչյունային ստեղնաշարեր Mac OS X-ի համար

| Հոկտեմբեր 21, 2014 | 1 Մեկնաբանություն |

Նախորդ գրառմանս մեջ նշել էի, որ Macintosh համակարգին անցնելուցս հետո ամենամեծ խնդիրը հայերենի հետ էր. ոչ հայերեն գրելը, ոչ կարդալը սրտովս չէին։ Երկուսի հարցն էլ հընթացս լուծվեց։ Երկրորդի լուծման եղանակը նույն նախորդ գրառմանս մեջ կա, իսկ գրելու մասով, խոստմանս համաձայն, կիսվում եմ ստորև։

Բուն գործընթացին անցնելուց առաջ, ինչպես միշտ, մի քիչ գլուխներդ տանեմ։ Էսպես ուրեմն, համակարգչումս Mac OS X-ի Mavericks տարբերակն էր (10.9.5)։ Առաջարկեց հայերեն ստեղնաշարերի մի քանի ներկառուցված տարբերակ, որոնցից ոչ մեկն ինձ հարմար չէր. մեքենագրականին, ցավոք, սովոր չեմ, իսկ հնչյունայինը իմ օգտագործածից տարբեր էր։ Հետևաբար հնչյունային նոր ստեղնաշարի կարիք առաջացավ, որի շարվածքը նույնը պիտի լիներ Windows համակարգի համար հարմարեցվածի հետ։

Օգտվել եմ Ukelele ծրագրից։ Եվ այսպես.

Հայերեն հնչյունային յունիքոդ ստեղնաշար

Screen Shot 2014-10-06 at 8.54.15

Screen Shot 2014-10-06 at 8.58.22

Screen Shot 2014-10-06 at 8.59.08

Առանձնահատկությունները.

Համարյա լիովին կրկնում է Windows-ի համար պատրաստված ստեղնաշարիս 1.7 տարբերակը։ Ստորև ներկայացնում եմ կետադրական ու հավելյալ նշանները։ Ձախում ներկայացված է անգլերեն ստեղնաշարի համապատասխան սիմվոլը, դրանից հետո այդ սիմվոլի վրա զետեղված հայերեն նշանը, դրա յունիքոդ կոդը, html կոդը 7 վերջում՝ վերջնական տեսքը։ Եթե վերջինիս փոխարեն քառակուսի եք տեսնում, ուրեմն հայերեն տառատեսակի խնդիր ունեք։

« ; » — հայկական միջակետ (U+2024 | &#8228) — « »
« , » — ստորակետ (U+002c | ,) — « , »
« < » — ձախ չակերտ (U+00ab | &#171;) — « « »
« > » — աջ չակերտ (U+00բb | &#187;) — « » »
« . » — լատինական միջակետ (կետ) (U+002е | &#46;) — « . »
« ? » — հարցական (U+055e | &#1374;) — « ՞ »
« ` » — բութ (U+055d | &#1373;) — « ՝ »
« ~ » — բացականչական նշան (U+055c | &#1372;) — « ՜ »
« 6 » — ձախ փակագիծ (U+0028 | &#40;) — « ( »
« ^ (SHIFT+6) » — աջ փակագիծ (U+0029 | &#41;) — « ) »
« & (SHIFT+7) »— դրամի նշան (U+058f | &#1423;) — « ֏ »
«  » — ենթամնա (U+058a | &#1418;) — « ֊ »
« _ » — երկար գիծ (m-dash) (U+2014 | &#8212;) — « »
OPTION+ « » — գծիկ (U+002d | &#45;) — « »

Ընդհանրապես OPTION կամ COMMAND հավելյալ ստեղների սեղմած վիճակում (տես երրերդ պատկերը) ակտիվանում է լատինական ստեղնաշարը, ինչը թույլ է տալիս ակտիվացնել shortcut key-երին կցված հրամանները և օգտվել հավելյալ նշաններից (գծիկ, հավասարման նշան)։

Ստեղնաշարի նշանի համար որոշեցի հրաժարվել Macnitosh-ի համար ընդունված դրոշից, այլ ուղղակի օգտագործեցի HY կոդը (հայերենն ըստ ISO լեզուների կոդավորման)։ Հետագայում գուցէև սա փոխարինեմ ՀԱՅ կոդով, ինչպես WINDOWS-ում է։

Screen-Shot-2014-10-06-at-9.35

Ստեղնաշարը տեղադրելու համար նախ ներբեռնեք սա. ՀԱՅԵՐԵՆ ՀՆՉՈՅՒՆԱՅԻՆ ՍՏԵՂՆԱՇԱՐ MAC OS X—ի համար։ Extract արեք որևէ պանակում, միջի bundle ֆայլը տեղադրեք “> User > Library > Keyboard layouts” պանակում, եթե օգտվողը միայն կոնկրետ օգտատերն է, կամ /Library/Keyboard Layouts/-ում։ Էնտեղ էլ հասնելու համար սեղմեք SHIFT+COMMAND+C։ Այնուհետև System Preferences->Keyboard->Input Sources մենյուից անհրաժեշտ է ընտրել հայերենը (Mavericks-ում ձախ ներքևի մասում տեղակայված «+» նշանը սեղմելով)՝ Armenian լեզվի միջից ընտրելով HY – Armenian Phonetic Unicode Extended (PVA) ստեղնաշարը։ PVA-ը լատիներեն հապավում է, մի էլ հարցրեք ։) Դրանից հետո՝ log off / log on: Voila:

Ռուսերեն հնչյունային յունիքոդ ստեղնաշար

Քանի որ ռուսերենի դեպքում էլ խնդիր կար (ես, օրինակ, «Ж» տառը սովոր եմ լատինական «V»-ի տակ, իսկ «В»-ն՝ «W»-ի), ներկայացնում եմ հարմարեցված ռուսերեն հնչյունայինը։

Screen Shot 2014-10-06 at 8.59.48

Screen Shot 2014-10-06 at 9.08.48

Screen Shot 2014-10-06 at 9.10.29

Ցուցումները նույնն են, ֆայլը՝ հրես. ՌՈՒՍԵՐԵՆ ՀՆՉՅՈՒՆԱՅԻՆ ՍՏԵՂՆԱՇԱՐ։

Հուսով եմ օգտակար կլինեն։

ԹԱՐՄԱՑՈՒՄ. բոլոր ստեղնաշարերը մեկտեղել եմ այստեղ։

 

Սկզբնաղբյուր http://ovanitas.livejournal.com/82685.html

Հայերեն և ռուսերեն հնչյունային ստեղնաշարեր Mac OS X-ի համար, 10.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , , ,

Բաժին: Mac OS, Ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանություններ (1)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Ապրես դու սիրուն ջան ։Ճ բա Typewriter կա՞յ Հայերէնի համար ։Ճ

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

247