Գրառում QR code-ի մասին

| Հոկտեմբեր 19, 2014 | Մեկնաբանված չէ |

Յաճախ մեզ պէտք է լինում QR Code սարքել ինչ որ բանի համար, ասենք յղում ա, կամ հասցէ ա եւ այլն, ու բռնում ընկնում ենք Ջուջուլի ձեռը, ման ենք գալիս կայքեր որոնք մեզ համար մի հատ պստիկ QR code կը պատրաստեն։

Հիմայ ներկայացնեմ աւելի հետաքրքիր ու անցանց տարբերակ։

Նախ եւ առաջ քաշում ենք հետեւեալ ծրագիրը՝ qrencode, օրը QR code-ի գրադարան է, կարող էք քաշել ձեր package manager-ով, ասենք՝ apt-get install qrencode / yum install qrencode եւ այլն, կամ էլ compile անէք այստեղից՝ libqrencode, իսկ մանրամասերը ծրագրի մասին կարող էք գտնել Գիթհաբում՝ fukuchi/libqrencode

քաշելուց յետոյ կարող էք անել
$ man qrencode
եւ տեսնել ծրագրի հնարաւորութիւնները։

Իսկ ես առանց ցանցի պատրաստեցի այսպիսի բան

$ qrencode "https://spyurk.am/" -o spyurkam.png

որը, ինչպէս գուշակեցիք, ստեղծում է QR code Սփիւռք.ամ հասցէով

spyurkam

սակայն նկարը այդքան էլ յստակ չէ, ճիշտն ասած ես նախընտրում եմ SVG-ով անել, որը վեկտորային գրաֆիկա է ստեղծում, ապա՝

$ qrencode "https://spyurk.am/" -t svg -o spyurkam.svg

spyurkam

իսկ հիմայ ինչքան էլ մեծացնենք նկարը, իր որակը չի ընկնի։

Ասանկ բաներ։

Աղբիւր՝ http://antranig.pingvinashen.am/blog/2014/10/16/գրառում-qr-code-ի-մասին/

Գրառում QR code-ի մասին, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , , ,

Բաժին: *Nix-եր, Լինուքս/Յունիքս հրամաններ, Ուսումնական նյութեր, ՏՏ և հումանիտար աշխարհ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

246