Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Օվանիտասյան նվեր մաքպուքատեր ազնվազարմ յասարակութեանը. ANSI – UNICODE փոխարկիչներ մաքպուքերուն համար

Օվանիտասյան նվեր մաքպուքատեր ազնվազարմ յասարակութեանը. ANSI – UNICODE փոխարկիչներ մաքպուքերուն համար

| Հուլիս 31, 2012 | Մեկնաբանված չէ |

Այդ ու՞ր Մաքինթոշ, այնտեղ խորն է
«Թանկարժեք տղան» ֆիլմից

Հե՜յ, մակինտոշատերեր, հե՜յ կծած խնձորի ջոբսահպատակ ասպետներ, հե՜յ մաքբուքասերեր, էս պոստը ձե՜ր համար է, ձե՜ր…

Ահավոր յամեստ եմ ես և մեծ են գործերն իմ, զի յայտնաբերեցի, որ ANSI-UNICODE փոխակերպմանմակրոսքս կաշխատեն նաև կծախնձորյան (մաքինթոշաց) նոթպուքներուն և մաքպուքներուն վրայ:

Ինստրուկցիյա կ էքսպլուատացիի

1. Սիրելի մաքբուքատեր, մի պահ մոռացիր ի վերուստ տրված մաքբուքի տնօրինման, տիրակալման և տիրապետման վեհ առաքելությունդ, և հաղորդակից դարձիր ճղճիմ մայքրոսոֆթցու էս բարբաջանքներիս, քանզի եթե ճակատագրի բերումով զորավոր մաքպուքիդ մեջ անարժան «օֆֆիս ֆոր մաք» ես դրել ու նաև տառապում ես հնամենի գրերի, իմա՝ ANSI ֆորմատի հայերենի, որ միայն Արիալ Արմենիանոտ տառատեսակներով կկարդացվի, վերծանման անհրաժեշտությամբ,

ապա այս գիրս ՔՈ համար է:

2. Առաջին կետի թեստն անցնելուց հետո ներբեռնի՛ր խոնարհաբար մակրոսներս, որ գիշերները քուն չունենալով, արտասուքով լվանալով կերտեցի և սիրահոժար ու ձրի դրեցի գուգլադոքներումս: Հղումն ահավասիք:  Ներբեռնելուց յիշիր միայն, որ գուգլաց տոքումենթներից է ներբոռնումդ, հետևաբար հղումը բացելիս նրբորեն կտտացրու «ֆայլ» սաքսոնատառ գրի վրա և սեղմիր «Տաունլոաթ օրիժինալ» գիրը: Գրանցիր այն մաքպուքիդ սրբատեղիներից մեկում:

Չզարմանաս, օ՜վ փառահեղ մաքպուքի ասպետ/լեդի, որ տաունլոտած ֆայլը ՌԱՌ զազրելի էքստենսիոնն ունի. այն, այնուամենայնիվ, ԲԱՍ էքստենսիոնից պակաս զազրելի է և հեշտորեն ՌԱՌազրկիր նրան, օգտագործելով նվաստիս նիքը որպես գաղտնաբառ՝ ovanitas (իրավամբ, փառասիրությունը մեծ մեղք է):

3. Converter.bas գեղջկական անվանմամբ ֆայլն ի հայտ կգա, որ պիտի այժմ մտցնես ուորդիդ միջումը: Մի հայհոյիր, օ՜վ մեծ, փրոքթոլոգյան ուշունց չեմ տալիս այլ նրբորեն ցուցում եմ «օֆֆիս ֆոր մաքիդ» ուորդ ծրագիրը, որը եթե օգտագործելիս չլինեիր, մինչև սույն տողերիս հասնելը պլոգս փակած պիտի ունենայիր:

4. Ներմուծելու համար պիտի ազնվազարմ մկնովդ կամ էլ ավելի ազնվազարն մատներովդ սուր սլաքը քո մաքպուքաէկրանյան տեղադրես «թուլզ», հետո՝ «մաքրո» ու այնուհետև՝ «վիժուըլ պեյսիք էդիթըր» բառակապացություններուն վրայ: Էնտեղ էլ պիտի «իմփըրթ» ընես ճղճիմ ֆայլս, որ հենց նոր քաշեցար ինտերնետեն: Սրա մայքրոսոֆթյան ճղճիմ ուղեցույցն էստեղ է՝http://ovanitas.livejournal.com/2493.html:

5. Այնուհետև մակրոսներուդ մեջ, օ՜վ զարմանք, կհայտնվեն՝
Armenian_Convert_to_ASCII(),
Armenian_Convert_to_UNICODE(),

Russian_Convert_to_UNICODE(),
Russian_Convert_to_ASCII()
, ինչպես նաև, ուշադրություն՝
Armenian_Hyphenate_UNICODE() մաքրոսները, որոնք պիտի համապատասխան գործողություններն ընեն ուորդումդ: Վերջին մաքրոսը, ինչպես հասկըցար, տողադարձերուն կործիք մըն է, որու քոդին հեղինակը ես չեմ, այլ ոմն Լևոն (շնորհակալություն իրեն), և ես ընդամենը հարմարցուցած եմ իր՝ ANSII-ին համար ըստեղծած քոդն յունիքոդ հայերենին համար: Դրա մասին ևս մանրամասն այստեղ՝http://ovanitas.livejournal.com/2493.html:

Դե ինչ, ազնվազարմ մաքպուքատեր ճենթըլմեններ և լեդիներ, ֆրենդեսցեք և փառաբանեսցեք զիս, զի, մեկ էլ տեսար, ես էլ մոտալուտ ժամանակներում մաքպուքի անցնեմ (ու, էդպիսով, մաքրքգործվեմ), զի հետաքրքրասիրությունս բզբզում է ինձ և իմ մոլագար ուղեղի համար նոր օսում բացահայտումներ կատարելու չելլընջներ է տալիս:

ՍկզբնԱղբյուր

Օվանիտասյան նվեր մաքպուքատեր ազնվազարմ յասարակութեանը. ANSI - UNICODE փոխարկիչներ մաքպուքերուն համար, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , , ,

Բաժին: Ծրագրեր, Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

302