Arduino Programming – Մաս 2

Բարև բոլորին, այս հոդվածում մենք ավելի կխորացնենք մեր գիտելիքները Arduino-ի և նրա ծրագրաորան վերաբերյալ:Եթե չեք ընթերցել նախորդ հոդվածը այն կարող եք գտնել այստեղ:Այս հոդվածում կսովորենք թե ինչպես ինֆորմացիա կարդալ տվիչներից (սենսորներից) և կսովորենք Arduino-ից ինչպես ինֆորմացիա փոխանցել համակարգչին:Տվիչներից են ՝ փոփոխական դիմադրությունը,ջերմաչափը,գույներ տարբերակող,մագնիսական դաշտ զգացող,գազի և այլ սենսորներ:Մենք կկարդանք ինֆորմացիա փոփոխական դիմադրությունից:Այն ունի 3 մուտք որոնցից առաջինին պետք է տալ 5 վոլտ,2-րդին միացնել Arduino-ի անալոգին (օրինակ A0-ին): Տվիչից ինֆորմացիա կարդալու համար օգտագործում ենք analogRead(նշում ենք անալոգի համարը) ՝ մեր դեպքում analogRead(A0):Մենք այս արժեքը կարող ենք պահել որևէ փոփոխականի մեջ  կամ այդ արժեքը ուղարկել համակարգչին:

Հիմա միքիչ կպատմեմ  թե ինչպես ուղարկել ինֆորմացիա համակարգչին USB պորտի օգնությամբ:Arduino-ի  զրո և մեկ Pin-երը կոչվում են RX/TX որոնք UART/USART կապի միոցով ուղարկում են ինֆորմացիան Arduino-ի վրա գտնվող մյուս չիպին որն էլ իր հերթին այդ ինֆորմացիան վերամշակում է և ուղարկում համակարգչին USB պորտով:Այդ չիպին անվանում են FTDI converter:

 

Մեն կգրենք մի ծրագիր որը կկարդա ինֆորմացիան սենսորից և այն կփոխանցի համակարգչին:

int value; //փոփոխական որի մեջ կպահենք սենսորի արժեքը


void setup(){
   Serial.begin(9600); //միացնում ենք Serial port-ը,իսկ 9600 նշանակում է որ Arduin-ոն համակարգչին կփոխանցի 9600 բիթ մեկ վարկյանում
}

void loop(){   
  value  = analogRead(A0); // value փոփոխականին վերագրում ենք սենսորի արժեքը
  Serial.println(value); // USB պորտով ուղարկում ենք սենսորի արժեքը
  delay(100); //սպասում ենք 100 միլիվարկյան
  
  
}




Սենսորի արժեքը համակարգչում տեսնելու համար անհրաժեշտ է բացել Arduino IDE-ի Serial Monitor պատուհանը և կտեսնենք սենսորի արժեքը: Բայց բացի նրանից որ Arduino-ն կարող է ինֆորմացի ուղարկել համակարգչին, նաև համակարգիչը կարող է ինֆորմացիա ուղարկել Arduino-ին: Հիմա մենք կգրենք մի ծրագիր որը համակարգչի ուղարկած ինֆորմացիաի հիման վրա կմիացնի կամ կանջատի լուսադիոդը (LED):

int a; //այստեղ կպահենք համակարգչից եկող արժեքը

void setup(){
  pinMode(13,OUTPUT); 
  Serial.begin(9600);
}

void loop(){
  if(Serial.available()>0){ //եթե պորտից ինֆորմացիա է գալիս
    a = Serial.read(); // a փոփոխականին վերագրում ենք պորտից եկած արժեքը
    if(a == 49){  // եթե պորտից գալիս է 1 ապա միացնում է լուսադիոդը 
      
       digitalWrite(13,HIGH); // միացնում ենք
    }else if(a == 48){  // եթե գալիս է 0 արժեքը
       digitalWrite(13,LOW); // անջատում
    }
  } 
}


Չենք մոռանում որ Arduino-ի վրա 13-րդ Pin-ին արդեն միացված է լուսադիոդ, բայց կարող եք մեկ ուրիշը միացնել:

Շնորհակալություն եթե ունեք առաջարկներ կամ հարցեր խնդրում եմ գրեք մեկնաբանություն:

 

 

Arduino Programming - Մաս 2, 10.0 out of 10 based on 4 ratings

Նշագրեր:

Բաժին: Թեյնիկներին, Ժեշտ, Ինֆորմացիոն Անվտանգություն, Ծրագրավորում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (4 votes cast)

Մեկնաբանություններ (6)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Գրիշա says:

    Բարև ձեզ։ Ինչպես կարող եմ ծրագրավորումից հետո հետագայում նորից կարդալ ծրագիրը։

  2. Artyom says:

    Վիդեո չի լինելու ?

  3. Shah V. says:

    Շարունակություն լինելու՞ ա։ Հաճելի կլիներ սխեման տեսնել..

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

400