Սկիզբ » Ուսումնական նյութեր » Օպերացիոն համակարգեր » *Nix-եր » Գրառում հանգիստ էքսթրաքթելու մասին

Գրառում հանգիստ էքսթրաքթելու մասին

| Հունիս 15, 2014 | Մեկնաբանված չէ |

Յաճախ մեզ պէտք է լինում ինչ-որ արխիւ extract անել, բայց երբեմն մոռանում ենք, թէ .tar.bz2-ը կամ .rar-ը որ հրամանով extract անենք։ Այս պարզ սկրիպտով շատ հեշտ է այլեւս (։

Ձեւ առաջին

Բացում ենք ~/.bashrc նիշկը ինչ-որ խմբագրիչով։

$ nano .bashrc

Ապա աւելացնում ենք հետեւեալ տողերը ամենավերջում

extract-file () {
if [ -f $1 ] ; then
case $1 in
*.tar.bz2) tar xjvf $1 ;;
*.tar.gz) tar xzvf $1 ;;
*.bz2) bunzip2 $1 ;;
*.rar) rar x $1 ;;
*.gz) gunzip $1 ;;
*.tar) tar xf $1 ;;
*.tbz2) tar xjvf $1 ;;
*.tgz) tar xzvf $1 ;;
*.zip) unzip $1 ;;
*.Z) uncompress $1 ;;
*.7z) 7z x $1 ;;
*) echo "'$1' cannot be extracted via extract-file" ;;
esac
else
echo "'$1' is not a valid file"
fi
}

Հիմայ պահպանում ենք փոփոխութիւնները եւ փակում-բացում ենք մի հատ terminal, ապա, եթէ ուզում ենք extract անել մի արխիւ, ասենք՝ Armenia.tar.gz, ուրեմն գրում ենք։

$ extract-file Armenia.tar.gz

Ձեւ երկրորդ

Պէտք է, որ /usr/bin թղթապանակի մէջ ստեղծենք extract-file նիշկը, ասենք՝

$ nano /usr/bin/extract-file

Ապա աւելացնում ենք այս տողերը.

if [ -f $1 ] ; then
case $1 in
*.tar.bz2) tar xjvf $1 ;;
*.tar.gz) tar xzvf $1 ;;
*.bz2) bunzip2 $1 ;;
*.rar) rar x $1 ;;
*.gz) gunzip $1 ;;
*.tar) tar xf $1 ;;
*.tbz2) tar xjvf $1 ;;
*.tgz) tar xzvf $1 ;;
*.zip) unzip $1 ;;
*.Z) uncompress $1 ;;
*.7z) 7z x $1 ;;
*) echo "'$1' cannot be extracted via extract-file" ;;
esac
else
echo "'$1' is not a valid file"
fi

Հիմայ այս նիշկը executable ենք անելու՝

$ sudo chmod +x /usr/bin/extract-file

Կրկին անգամ եթէ ուզում ենք extract անել մի արխիւ, ասենք՝ Kessab.7z, ուրեմն գրում ենք։

$ extract-file Kessab.7z

Եւ վերջ (։ Շնորհաւոր։

Ասանկ Բաներ

 

Աղբիւր՝ Գրառում հանգիստ էքսթրաքթելու մասին

Գրառում հանգիստ էքսթրաքթելու մասին, 10.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , , , , , , ,

Բաժին: *Nix-եր, Լինուքս/Յունիքս հրամաններ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

217