site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հունիս 8, 2014  |  By Արամ Շերոյան In

Ինչպես ստեղծել թեմա վորդպրեսի համար: Մաս2: header.php և footer.php-ի կարգավորում

wp

Դե ինչ, եթե հասել եք այստեղ, նշանակում է արդեն կատարել եք նախորդ գրառման քայլերը և արդեն  ունեք թեմա, որը հնարավոր է ակտիվացնել վորդպրեսի թեմաների բաժնում:
Այս գրառման մեջ կանդրադառնանք այն հիմնական ինֆորմացիային, որն անհրաժեշտ է ցանկացած էջի համար, ինչպիսին են

  • լեզվային ատրիբուտները (բառի հայերենը չգիտեմ)
  • էջերի վերնագրերը
  • էջերի կոդավորումը
  • հիմնական կլասները
  • ու մի քանի այլ հիմնական ֆունկցիաներ

 

Լեզվային ատրիբուտները

Լեզվային ատրիբուտները ավելացվում են html թեգին՝ որպես պարամետր: Դրա համար header.php-ում գտնվող հտմլ  թեգին ավելացնում են վորդպրեսի ֆունկցիաներից մեկը ՝ language_attributes(), որը տպում է ընտրված լեզվային ատրիբուտը:Մեր հտմլ թեգը պետք է ունենա այս տեսքը.

<!DOCTYPE html <?php language_attributes(); ?> >

 

Էջերի վերնագրերը

Ցանկացած էջի համար շատ կարևոր է նրա վերնագիրը, որը գեներացվում է որոնողական համակարգերի կողմից, դրա համար ջնջում ենք title թեգի միջինը

<title>CoolBlue</title>

ու ավելացնում յուրաքանչյուր էջի վերնագիրը տպող php կոդը.

   <title><?php
   /*
    * Print the <title> tag based on what is being viewed.
    */
   global $page, $paged;
 
   wp_title( '|', true, 'right' );
 
   // Add the blog name.
   bloginfo( 'name' );
 
   // Add the blog description for the home/front page.
   $site_description = get_bloginfo( 'description', 'display' );
   if ( $site_description && ( is_home() || is_front_page() ) )
      echo " | $site_description";
 
   // Add a page number if necessary:
   if ( $paged >= 2 || $page >= 2 )
      echo ' | ' . sprintf( __( 'Page %s', 'striped' ), max( $paged, $page ) );
 
   ?></title>

wp_title() ֆունկցիայի միջոցով տպվում է էջի վերնագիրը, այնուհետև bloginfo(‘name’) ֆունկցիայի միջոցով ավելացվում է կայքի անվանումը, հետո դուրս է բերվում էջի նկարագրությունը (եթե գոյություն ունի) և եթե գլխավոր էջը չէ, տպվում է նաև էջի համարը:

 

Թեմայի կոդավորումը

Կոդավորումը կարգավորլու համար ուղակի ջնջեք այս բոլոր մետա թեգերը

<meta http-equiv="X-UA-Compatible" content="IE=edge,chrome=1"/>
<meta charset="utf-8"/>
<meta name="description" content="">
<meta name="author" content="">

ու դրեք միայն այս մեկը

<meta charset="<?php bloginfo( 'charset' ); ?>" />

 

Էլի մի քանի ֆունկցիաներ

Նախ ավելացնում ենք ստանդարտ կլասներ body  թեգի համար: Այն պետք է ունենա հտևյալ տեսքը.

<body id="top" <?php body_class( $class ); ?>>

Փակվող </head> թեգից առաջ ավելացնում ենք wp_head ֆունկցիան, որը բեռնում է ստանդարտ սկրիպտները, ոճերը, ինչ որ մետա ինֆորմացիաներ ու տեն լիքը բաներ…

<?php wp_head(); ?>

Ու վերջում footer.php-ում փակվող body թեգից առաջ ավելացնում ենք wp_footer ֆունկցիան: Այն բեռնում է սկրիպտները, որոնք օգտագործում են պլագինները, բացի այդ բեռնում է ադմինիստրատորի համար վերևի մենյուն:

<?php wp_footer(); ?>

Շարունակելի…

 

Ինչպես ստեղծել թեմա վորդպրեսի համար: Մաս2: header.php և footer.php-ի կարգավորում, 10.0 out of 10 based on 7 ratings
CMS - կառավարման համակարգեր footer header HTML և CSS PHP Թեյնիկներին Ծրագրավորում կարգավորում մաս2 Վորդպրես վորդպրեսի թեմա
Previous StoryԾանոթագրություններով և բազմագլուխ գրքի պատրաստման հնարքներ տեքստային խմբագրիչում
Next StoryԳրառում հանգիստ էքսթրաքթելու մասին

Comments: 1 reply added

  1. gago Հոկտեմբեր 21, 2014 Մեկնաբանել

    Ապրեք, Շատ հետաքրքիր էր, իսկ շարունակությունը լինելու է ?

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved