Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Խելախոսներ » Դիմավորեք անդրոիդի նոր, թարմացված հայերեն հնչյունային ստեղնաշարը (ոչ ցինիկ գրառում)

Դիմավորեք անդրոիդի նոր, թարմացված հայերեն հնչյունային ստեղնաշարը (ոչ ցինիկ գրառում)

| Հուլիս 31, 2012 | 3 Մեկնաբանություններ |
Հայերեն ստեղնաշար MultiLing

Հայերեն ստեղնաշար MultiLing

Նախորդ գրառմանս մեջ (տե՛ս նախապատմությունը) գրել էի MultiLing Keyboard-ի մասին, ու էն մասին, որ դրա հայերեն ստեղնաշարը եղածներից, թերևս, լավագույնն էր: Նաև նշել էի, որ դիմել եմ ստեղնաշարի հեղինակին՝ Հան Հոնսոին, առկա ստեղնաշարում հայերեն տառերի շարվածք վերադասավորելու ու ստեղների լայնությունն ավելացնելու առաջարկով, էնպես, որ լիովին համընկնի լայնորեն տարածված հայերեն հնչյունային (ֆոնետիկ) ստեղնաշարի շարվածքին: Սա, իմ փորձից դատելով եմ ասում, անասելի արագացնում է հայերեն տեքստի հավաքումը մոբայլ սարքերի վրա, քանի որ մատներն իրենք իրենց գտնում են անհրաժեշտ տառի տեղադրությունը:

Ներքևի նկարում կտեսնեք Հոնսոյին ուղարկվածս շարվածքները, որոնցից ինքս նախընտրում էի երրորդը: Նշեմ, որ նամակն ուղարկել էի երեկ երեկոյան:

Շարվածքի տարբերակներ

Շարվածքի տարբերակներ

Քիչ առաջ MultiLing Keyboard ծրագիրը թարմացում պահանջեց, որից հետո հայերեն նոր շարվածքը, առաջարկներիս վրա մի քանի լավ փոփոխություններ էլ ավելացված, հայտնվեց հեռախոսումս: Վուալա՛:

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard 2

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard 2

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard 3

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard 3

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard 4

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard 4

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard 5

Ստեղնաշարային շարվածք հայերեն MultiLing Keyboard 5

Սա տեսածս ստեղնաշարերից, թերևս, լավագույնն է, քանի որ․

ա) մատների համար բավական տեղ կա ստեղներն իրար չխառնելու համար բ) շարվածքը բոլորիս ծանոթ է գ) եղած ստեղներում չտեղավորված տառերը, որոնք տեղադրվել են ստեղնաշարի վերին ռեգիստրում (ու ակտիվանում են տվյալ ստեղնը շատ կարճ սեղմած պահելով), տեսանելի ձևով ներկայացված են ստեղների վերջի մասում, ինչն, օրինակ, բացակայում է AnySoft Keyboard-ում, որի պատճառով շատերը չգիտեն, որ այդ ստեղնաշարում կա, օրինակ, «Թ» տառը: դ) հայերեն կետադրական բոլոր նշաններն առկա են ե) առկա են նաև շատ կիրառվող մի շարք այլ նշաններ:

ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ

https://market.android.com/details?id=com.klye.ime.latin&feature=search_result հղումից պետք է քաշել ու տեղադրել հեռախոսի մեջ, որից հետո անհրաժեշտ է գնալ SETTINGS\Language & keyboard ու MultiLing keyboard-ն ակտիվացնել (ծիտիկ դնելով), հետո ցանկացած տեքստ հավաքելու վանդակում սեղմել ու պահել, մինճև կհայտնվի Input Method մենյուն, որից էլ պետք է ընտրել multiLing keyboard-ը:

Ներքևում գրել եմ մի շարք առաջարկվող կարգավորումներ, որոնք գտնվում են SETTINGS\Language & keyboard\MultiLing keyboard settings

  • Input langauges – այստեղ պետք է ընտրել հայերենը, անգլերենը, ռուսերենը և այլ էն լեզուները, որոնք անհրաժեշտ են, իսկ լեզուների երկար ցուցակից մնացած չօգտագործվողները՝ հանել: Ցուցակի վերևում կա Download Dictionaries հնարավորությունը, որի միջոցով կարելի է ներբեռնել բառարաններ quick correct-ի և word suggest-ի համար: Ցավոք, հայերենը դեռ ցուցակում չկա:
  • Input options\vibrate on keypress – կարելի է կարգավորել վիբրացիայի ուժգնությունը կամ անջատել այն
  • …\sound on keypress – միացնել/անջատել ստեղնի սեղղման ձայնային ազդանշանը
  • …\popup on keypress – այս հնարավորությունը լռելյայն անջատված է, սակայն խորհուրդ եմ տալիս միացնել, քանի որ այդ դեպքում սեղմված ստեղնի պատկերը մեծ նկարով երևում է ստեղնի վերևում:
  • …\Period Shortcut – բացարկի (spacebar) կրկնակի սեղմումը կետ ու բացարկ է դնում (սա անգլերենի ու ռեւսերենի դեպքում է հարմար)
  • …\Auto-capitalisation – ըստ ճաշակի:
  • …\Auto switch back – սա ընտրելու դեպքում հիմնական ստեղնաշարից թվայինին կամ սիմվոլայինին անցում կատարած ժամանակ մի քանի սիմվոլ հավաքելուց և enter սեղմելուց հետո ավտոմատ ակտիվանում է հիմնական տառայինը:
  • …\Process hard keys – սա թույլ է տալիս անտեսել ֆիզիկական ստեղների սեղմումը համապատասխան հեռախոսներում:
  • Gestures and long-press\volume Buttons – սա ընտրելու դեպքում կարելի է տեքստով առաջ-հետ գնալ ձայնի ավելացման-նվազեցման ստեղների սեղմումով (լավ հնարավորություն է)
  • …\Long-press enter key – թույլ է տալիս ընտրել, թե enter ստեղնի երկար սեղմումը ինչ նշան կավելացնի: Տարբերակները շատ չեն՝ tab ստեղնը, զմայլիկ (smiley), կամ ոչինչ
  • …\Alternative Caps lock – սրա դեպքում shift ստեղնի երկար սեղմումն ակտիվացնում է CAPS LOCK-ը՝ բոլորը մեծատառ
  • …\Number priority – սրա ընտրման դեպքում թվերը այլընտրանքային սիմվոլների շարքում առաջինն են ներկայացվում (ակտիվացվում է, երբ սեղմված է պահվում այլընտրանքային արժեք ունեցող ստեղնը, հայերենի դեպքում ակտուալ չէ)
  • …\Gestures – հնարավորություն է տալիս ստեղնաշարի վրա մատներով աջ, ձախ, վերև և ներքև շարժումներին կոնկրետ գործողություններ կցել: Մասնավորապես հնարավորություն կա փոքրացնել-մեծացնել ստեղները (շատ հարմար է), ինչպես նաև թաքցնել ստեղնաշարը: Գոնե այս երկուսն արժի ակտիվացրած պահել:
  • Themes, sizes and layouts\Keyboard theme – հնարավորություն է տալիս ընտրել ստեղնաշարի տարբեր ձևավորումներ: Ես նախընտրեցի DARK-ը, որն էլ վերևի նկարներում օգտագործված է:
  • …\highlight color – սա վերին ռեգիստրի նախընտրելի գույնն է, իմ մոտ օգտագործել եմ ծիրանագույնը:
  • …\Show settings key – սա կարգավորումների ստեղնը մշտապես տեղադորում է ստեղնաշարում, թաքցնում է այն, կամ ընտրությունը թողնում է հեռախոսին:
  • …\Voice input – ձայնի ճանաչման ստեղնը ակտիվացնում է և տեղադրում հիմնական կամ երկրորդային ստեղնաշարում: Հայերենի համար կիրառելի չէ:
  • …\Split mode – կիրառելի է մեծ էկրան ունեցող սարքերում, որոնց դեպքում ստեղնաշարը բաժանվում է երկու մասին՝ ամեն ձեռքի (ավելի ճիշտ ամեն ձեռքի բութ մատի համար) առանձին առանձին:
  • …\Shift-Del – նշված երկու ստեղների տեղերը փոխում է:
  • …\Latin Layouts – հնարավորություն է տալիս ընտրություն կատարել լատինական տարբեր ստեղնաշարերի միջև (QWERTY, AZERTY և այլն)
  • …\Apostrophe/accent key – լատինական ստեղնաշարույմ ցուցադրում/թաքցնում է ապաթարցը
  • …\Key size (Portrait) – Portrait շարվածքում հնարավորություն է տալիս կարգավորել ստեղների մեծությունը (կարևոր է):
  • …\Key size (Landscape) – Landscape շարվածքում հնարավորություն է տալիս կարգավորել ստեղների մեծությունը (կարևոր է):
  • …\Key font size – հնարավորություն է տալիս կարգավորել ստեղնաշարի վրա արտացոլվող տառատեսակի չափը:
  • …\Wider keys – հնարավորություն է տալիս լայնացնել ստեղները (խիստ օգտակար է):
  • Word suggestion settings – բոլոր ենթակարգավորումները վերաբերվում են բառերի առաջարկներին, ավտոլրացմանը է ավտոուղղմանը, և, քանի որ, հայերենը սա դեռ չունի, առաջարկում եմ բոլորն անջատել, որ անտեղի ժամանակ և տարածք չծախսի:
  • Non-Latin settings – Կրկին չեմ անդրադառնում, քանի որ արաբերեն, եբրայերեն, չիներեն լեզուներին է վերաբերվում:
  • Misc.\Smileys nose job – թույլ է տալիս ընտրել, թե զմայլիկներում քիթն ինչպես դնի :ՃՃՃ տարբերակներն են՝ 🙂 🙂 :^)

Վերը նշած ցուցակում կարևոր կարգավորումները կարմրացել եմ: Ես ինքս էլ կարմրեցի ա) էսքան տեքստ հավաքելուց, բ) էս ամբողջ տեքստում ոչ մի ցինիկ ու ուշունցային արտահայտություն չկիրառելուց:

Երկնքից ընկավ երեք խնձոր: Մեկն ինձ, որ էս գործը գլուխ բերեցի, մյուսը մեր մալազիացի Հոնսո ախպորը, որ ականջալուր եղավ հորդորներիս ու իրականում էս գործը գլուխ բերեց (ու շատ արագ և որակյալ, ի դեպ), երրորդը Հրազդանի ՋԷԿ-ին, որը էս ամեն ինչի համար հոսանք ա արտադրում:

Հ.Գ. Եթե կօգտվեք էս ապրանքից ու եթե դուրներդ կգա, առաջարկում եմ էս հղումով գնալ ու էս ծրագրի հեղինակ Հան Հոնսոյին մի քիչ գարեջրի փող փոխանցել իր օպերատիվության ու հայասիրության համար :Ճ: Ես արել եմ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Հայ – մալազիական բարեկամության հովանու ներքո, կամրադ xelgen-ի արդարացի հորդորով և ձեր խոնարհ ծառայի (էդ ես եմ) միջնորդությամբ մեր Հոնսո ախպերը ստեղնաշարում փոփոխություններ արեց՝ տեղադրելով հայկական վերջակետը և միջակետը (միջակետը գտնվում է «մ» տառի հարևանությամբ բայց ամեն տառատեսակով չի երևում, հետևաբար հնարավոր է շատերի մոտ դա քառակուսու տեսք ունենա): Ափսոս, որ չեմմանումինչ պատճառով գծիկը՝ ենթամնան դուրս մնաց փոփոխություններից: Էնպես որ ունենք միանգամայն հայեցի ստեղնաշար:

ՍկզբնԱղբյուր

Դիմավորեք անդրոիդի նոր, թարմացված հայերեն հնչյունային ստեղնաշարը (ոչ ցինիկ գրառում), 7.5 out of 10 based on 4 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , , , , , ,

Բաժին: Խելախոսներ, Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 7.5/10 (4 votes cast)

Մեկնաբանություններ (3)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Ռուբեն says:

    Ավելի հարմար չի՞ sype beta-ն՝ beta.swype.com, էլի հայերեն ունի ու շատ հարմար ա, ահագին ժամանակ ա մուլտիլինգին սրա հետ եմ դավաճանում

  2. Կարեն says:

    Հայերենի համար դարեր առաջ մշակվել է Typewriter համակարգը, որում առավել հաճախ օգտագործվող տառերը կենտրոնացված են կենտրոնում, ինչից, – սկզբունքայնորեն,- օգտվում եմ ես և ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ՓՈՐՁԵԼ։ Այնպես որ լավ կլինի հրաժարվեք անգլիկանացված ֆոնետիկից

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

285