Հավանաբար վորդպրեսից օգտվողները գոնե մի անգամ մտադրություն ունեցած կլինեն ինչ-որ փոփոխություններ անել իրենց թեմայի մեջ, բայց շատ դեպքերում նայելով կոդերին, հնարավոր չէ ինչ որ բան հասկանալ, քանի որ օգտագործվում են արդեն իսկ պատրաստի ֆունկցիաներ, որոնց ուսումնասիրումը բերում է մեկ այլ ֆունկցիայի, որը նույնպես անհայտ է ու այսպես շրջանային պրոցեսով ամեն ինչ շարունակվում է:
Դրա համար էլ այս ու հաջորդ հոդվածներում կներկայացնեմ , թե ինչպես ստեղծել թեմա վորդպրեսի համար, որը նաև կպարզաբանի օգտագործվող ֆունկցիաների նշանակությունը և օգտագործումը:
Թեման ստեղծելու համար կօգտագործենք HTML շաբլոն (ամեն դեպքում սա HTML-ի դասընթաց չէ): Ես կօգտագործեմ հետևյալ շաբլոնը: Այն կարող եք ներբեռնել այստեղից, կամ էլ կարող եք օգտագործել ցանկացած այլ շաբլոն, քանի որ այն ինչ կանենք, նույնն է բոլորի համար:
Բացի այդ ձեզ անհրաժեշտ կլինի HTML, CSS և PHP-ի տարրական իմացություն: Ինչպես նաև տեքստային խմբագրիչ (կարող եք օգտագործել Notepad++) և լոկաալ սերվեր՝ php ֆայլերը աշխատեցնելու համար: Ես օգտագործում եմ Denwer:
Ծրագրերի տեղադրման պրոցեսի մասին չեմ խոսի, քանի որ դրանք շատ պարզ են, պարզապես պետք է ուշադիր կարդալ, թե ինչ է գրված ու ոչ մի խնդիր չի լինի:
Comments: no replies