Սկիզբ » Ուսումնական նյութեր » Օպերացիոն համակարգեր » *Nix-եր » Լինուքս/Յունիքս հրամաններ » Գրառում տերմինալով զարթուցիչ միացնելու մասին

Գրառում տերմինալով զարթուցիչ միացնելու մասին

| Մայիս 30, 2014 | Մեկնաբանված չէ |

Եթէ դուք ալ ինձ նման շատ էք սիրում ամէն ինչ տերմինալով անել եւ Ձեր համակարգիչը միշտ միացրած էք թողնում (տուեալ դէպքում՝ գիշերը), ապա այս գրառումը Ձեր համար է ։Ճ

Իրականում շատ ձեւերով կարող ենք սա անել, ես հիմայ ցոյց կը տամ երկու ձեւ, որը շատ եմ օգտագործում առաւօտները արթնանալու համար։

Ձեւ առաջին

Նախ բացում ենք մէկ հատ տերմինալ ու սկսում ենք գրել.

$ echo 'mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg' | at 09:30

բացատրութիւն
Երբ լինի ժամը 9։30, աշխատացրու mplayer Desktop/Tigran-Hamasyan–Love-Song.ogg հրամանը

Այսինքն

mplayer–ով միացրու երգ–երաժշտութիւնը , դէ եթէ չունէք mplayer, կամ ներբեռնէք, կամ էլ այլ ծրագրով միացրէք, ասենք՝ cvlc–ով՝ Console VLC (նոյն ինքը՝ VLC ծրագրի console տարբերակն է), այսինքն մեր հրամանը կը լինի՝

$ echo 'cvlc Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg' | at 09:30

Որից պատասխան ենք ստանում.

warning: commands will be executed using /bin/sh
job 6 at Sat May 31 09:30:00 2014

ու քնում ենք ։Ճ Սեւերը արթնանում են, մաֆիան անցնում ա…

Ձեւ երկրորդ

Այստեղ, ոչ թէ ժամն ենք որոշում արթնանալու, այլ թէ քանի ժամ ենք քնելու, օրինակ՝

$ sleep 8h && mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg

Դէ եթէ ուզում էք մի ամբողջ օր քնել, ուրեմն՝

$ sleep 1d && mplayer Desktop/Tigran-Hamasyan-Love-Song.ogg

Եւ այսքանը

Ի դէպ

Աս ալ այն երգը, որով արթնանում եմ՝ Tigran Hamasyan – Love Song

Ու ասանկ բաներ։

Աղբիւր՝ Գրառում տերմինալով զարթուցիչ միացնելու մասին

Գրառում տերմինալով զարթուցիչ միացնելու մասին, 10.0 out of 10 based on 3 ratings

Բաժին: Լինուքս/Յունիքս հրամաններ, Հումոր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

205