Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Խելախոսներ » Անդրոիդի հայկական ստեղնաշարերի, հունգարական քծիպության և մոբիլ ճշմարտությունների մասին

Անդրոիդի հայկական ստեղնաշարերի, հունգարական քծիպության և մոբիլ ճշմարտությունների մասին

| Հուլիս 31, 2012 | Մեկնաբանված չէ |

Անդրոիդի անցնա: Դարակազմիկ էդ իրադարձության մեղավորը HTC Desire S-ն էր, որը դեռ Բելգիայում աչքովս ընկավ ու իրենով արեց: Ախր ասել եմ է՝ լավ տեխնիկան լավ սիրածից լավ բան ա (հենց թեկուզ նրա համար, որ լավ տեխնիկան ա) չի հղիանում, անկախ նրանից թե իր հետ ինչեր ես անում, բ) չի նեղանում, իսկ եթե նեղանա էլ, մի հատ թեթև հարդ ռեսեթ ես անում, ու, սիրվու, ինչպես ասում են՝ պլե, օգտագործիր նորի պես. սա ձեզ համար կուսաթաղանթ կարել չի, գ) չի մուննաթվում ևդ) նվերներից առավելագույնը մի նորմալ «չեխոլ» պահանջի): Մի խոսքով, արցունքն աչքերիս հրաժեշտ տվեցի ծերուկ HTC HD2-իս (արդարությունը պահանջում է, որ ասեմ, որ էդ կարգի հեռախոս աշխարհը երևի դեռ չի ստեղծել, պապա ապպարատ էր, ուղղակի հոգնեցրել էր արդեն) ու էս նանարին դրի գրպանս:

htc desire s

htc desire s

Նանար դու նանար, բայց մի օրվա մեջ յուր լկտի պահվածքի համար (ֆեյսբուքը էս յուզերնեյմովս լոգին անելուց հետո կոնտակտների մեջ մի երեք հարյուր Արմեն ու մի էդքան էլ Աննա ավելացնելը ու սույնով ինձ պետք եղած Արմեններին, Աննաներին ու այլ ծանոթների նույնականացումն անհնարին դարձնելը)երեք (3!) հարդ ռեսեթի արժանացավ, բայց դե ձեր լավ Օվանիտաս ախպոր ֆրենդի մոտ էդ սավսալակությունները, գիտեք, չեն անցնում, ու հետևաբար էդ նանարի պորտն նշված անգամ տեղը դնելուց հետո անցա դրա ներքնաշխարհի ուսումնասիրությանը: Էդ ուսումնասիրության ընթացքում ճշմարտություններ պարզվեցին, որոնց մասին ուզում եմ անդրոիդատեր կամրադներիս հետ կիսվել, բայց են մնացածներն էլ որ կարդան, իսկի չեմ էլ նեղվի:

Ճշմարտություն թիվ մեկ․ Մաշտոցյան

Դե, ձեր Օվանիտաս ախպոր կամրադի համար, լսած կլինեք, թվային աշխարհի հայաֆիկացումը նույնն է, ինչ օղորմածիկ Նիկիտա Սերգեյի Խրյուշշյովի համար կուկուռուզը եգիպտացորենը, կամ Երևանի գլխավոր ճարտարապետի համար՝ կառավարության շենքի դհոլը: Հետևաբար սրա մասին մի քիչ երկար խոսեմ:

Ուրեմն, անդրոիդում հայերեն կարդալ-գրելու պատմությունը գալիս է էն սովետի վախտերքից, երբ էդ անտերոիդում հայերենը առնվազն տեսնելու համար նախ անհրաժեշտ էր էդ անտերոիդը, ժողովրդի լեզվով ասած, պրոֆիլակտիկայի համար մի հատ թեթև լոմել (էս անտերի դեմ, իրոք, «պրիյոմ» չկա, էլի): Լոմելուց հետո պետք էր խաբել, ու իր հիմնական տառատեսակի փոխարեն դնել անվանափոխած ուրիշը, որ հայերեն կպարունակեր:

Թվում է թե հեշտ է, բայց էնքան էլ էդպես չի, որովհետև էդ լոմելը ձեր համար հայկական հիվանդանոցում վիրահատություն անել չի է, դա ահագին բարդ ու պատասանատու գործ է, որի հաջող ընթացքը միշտ չի որ երաշխաորված է (էդ ոնց որ գիշերով սողոսկես Ֆրանսիայի դեսպանատուն, վիզայիդ թղթերը սեյֆից հանես, վրան Սարկոզիի ստորագրությունը դնես՝ թե չեմ առարկում, հլա դեռ մի քիչ էլ խրախուսում եմ, որ էսինչը մեր յաները գա, սեյֆը փակես ու հաջորդ օրը տաք-տաք վիզայով անձնագիրդ կապույտ ֆոնով ու դեղին աստղերով եզրաշերտերով սկուտեղի վրա ստանաս):

Հետո ոնց եղավ, ձյաձ Սորոսը որդիան որդի տան դիվանի տակ ընկած, փոշեկուլի պարկից հանած, մեքենայի նստարանի ու արագության փոխման տուփի («սկոռուստի», հը՞, սենց լավ ա՞) արանքն ընկած մանր փողը հավաքեց՝ մի խինգ խազար ամերիկական թալլեր, ղրկեց Հայաստանում յուր ներկայացուչյանը, ու հանձնարարեց էդ ահռելի փողը ծախսել ի շահ անդրոիդի, սիմբիան օսի ու կյուճի փանջարի հայաֆիկացման և, ձեռքի հետ էլ Հայաստանում ժողովրդավարական արժեքների տարածմանն ու հանդուրժողականության մեծացման, համա նենց, որ լոմել-մոմել չլինի, որ քաղմասի հարց չբացվի: Էն էլ քամուն հակառակ չիշիկ անել չի կարելի, չէ՞: Էդ անտեր անդրոիդը առանց լոմելուհայերեն չի հասկանա, ախր, զի յուր տառատեսակի փոփոխության օրինական իրավունքը էդ«Ջուջուլ» ԲԲԸ-ի տերերը վերապահել են միմյայն իրենց (հորթեր, էլի): Հիմի դրանք էլ տենց մարդ են, ի՞նչ անես: Հալբաթ Զանգվի ջուր չեն խմել մարդիկ:

Բայց արի ու տես, որ մի ծաղկով գարուն կգա, մի ձեռքը ծափ կտա, մի հիգիենիկ կովով գյուղատնտեսություն կվերականգնվի, մի Փաշինյանով էլ հեղափոխություն, հալբաթ, կլինի (թութութու): Ասելս էն է, որ մի պայծառ առավոտ անդրոիդի մածամեծերը քնեցին, վեր կացան, որոշեցին իրենց տառատեսակում, «վսյո տակի», հայերենի «սըփփորթն» ավելացնեն (դե հիմի արի դրանց բոլորին հավաքի, տար Գառնի-Գեղարդ, ֆռռացրու հաց տուր… առաջ ավելի լավ էր էլի, հանգիստ մուննաթ էինք գալիս):

Էն էի ասում, էս հրաշք բանը որ եղավ, ես հեռախոսս վեր կալամ, մի հատ թեթև թարմացում քաշեցի, մեկ էլ ըհը՝ հայերեն գիրը յուր ոտքով ներթափանցեց խելախոսիս ՌՈՄ: «Ակկազըվայեցցա» android 2.3.3 ում դա արդեն «ավտամածիչըսկի» կա (եթե գուշակեցիք, էսպես էլիտարոտ եմ գրում, որ մշակույթի նախարարությունից թե, բան ա, կարդացող լինի, տեղ-տեղ հասկանա):

Լավ, հայերեն կարդալը եղավ, բա որ կամրադներիցս մեկի, օրինակ՝ Ումուդի ծնունդը լինի, ես հո տրանսլիտով չե՞մ շնորհավորելու: Այսիքն գնում ենք հաջորդ տրամաբանակն քայլին՝ հայկական ստեղնաշարի հայթաթմանը: Էստեղ դառնանք ու փառաբանենք բոլոր էն մարդկանց (բոլորի անունները, ցավոք, չգիտեմ, բայց կարող եմ նշել Վահե Գուլյանին, որ սթանդըլոն հայերեն ստեղնաշար էր պատրաստել և Հովհաննեսին, որ AnySoftKeyboard ծրագրի համար հայերեն շարվածքն էր պատրաստել) որոնք անգնահատելի առաջին անհրաժեշտ քայլերն են արել անդրոիդում հայերն գրելը հնարավոր դարձնելու գործում: Ահավասիք, սա էլ Anysoft-ի հայերեն ստեղնաշարի տեսքը:

anysoft

anysoft

anysoft հայերեն ստենղնաշար

anysoft հայերեն ստենղնաշար

 

Բայց… Էդ AnySoftKeyboard-ը ոնց կյուճի փանջարում SPB keyboard-ը՝ մի քիչ պրիմիտիվ է, ու ստեղների դասավորվածությունը, համենայն դեպս ինձ համար՝ անհարմար (էստեղ դրա մասին գրել եմ): Ու հենց էդ պատճառով ՀԱՄՈ-ի եզերքները որոշ ժամանակ (չնայած Ումուդն ինձ վերջերս Բարբերի «Ժամանակի վերջը» վերնագրով մի գիրք էր տվել, որտեղ էդ մարդն իր հորով-մորով ու յուր ցեղի բոլոր անցավորներով երդվում էր, որ տիեզերքում ժամանակ չկա, այլ դա ընդամենը մեր սուբյեկտիվ ընկալումն է) պրպտելուց հետո պարզեցի, որ «ակկազըվաեցաա» (տիկի՜ն Պողոսյա՜ն, աու՜) մեկ ուրիշ ստեղնաշար կա, որ ոչ միայն էդ AnySoft-ից լավն է, այլ նաև պարունակում է հայերեն տառաշար ու, դրան գումարած, ահագին էլ հավելյալ ֆունկցիաներ, որոնք իսկի անդրոիդի սեփականի մեջ չկան: Իսկ և իսկ ոնց Resco Keyboard Pro-ն փանջարի համար, որին էստեղ ևս անդրադարձել եմ:

Հիմի մի քանի խոսք սրա մասին: Անումը MultiLing Keyboard: Տեսքը՝ հրես, «սքիննըբլ»:

 MultiLing Keyboard

MultiLing Keyboard

 MultiLing Keyboard

MultiLing Keyboard

 MultiLing Keyboard

MultiLing Keyboard

 MultiLing Keyboard

MultiLing Keyboard

Մանրամասներն էստեղ: Հայերենն էլ հրես:

MultiLing հայերեն ստեղնաշար

MultiLing հայերեն ստեղնաշար

MultiLing հայերեն ստեղնաշար 2

MultiLing հայերեն ստեղնաշար 2

MultiLing հայերեն ստեղնաշար 3

MultiLing հայերեն ստեղնաշար 3

MultiLing հայերեն ստեղնաշար 4

MultiLing հայերեն ստեղնաշար 4

 

Մի թերություն ունի. հայերենի ստեղների շարվածքը լավը չի:

Դե որ լավը չի, հո ձեռքներս ծալած չենք նստելու: Վեր կալամ մի նամակ գրիմ դրա ստեղծագործողին (մի մալազիացի կարգին տղա, անումը Հան Հոնսո), ասի. «սենց ու սենց, ողորմի քո մեռելներին, մեր մասին շատ բան դժվար լսած լինես ու պետքդ էլ երևի չի, բայց իմացած լինես, որ էնպիսի ծիրան, կոնյակ, Գառնի ունենք, որ էլ չասած: Հլա էլ չեմ ասում Շեր  ու Քարդաշյան, «Քելե-քելե», Ազնավուր, Ադմիրալ Իսակով ի «տակ դալեե պա սպիսկու»: Ասի. «այ մալազիացի ախպեր, բեր դու էդ քո ապրանքին ավելի ապրանքային տեսք տուր, մենք էլ մեզնից հասանելիքը կանենք՝ կհուշենք էլի, ինչը ոնց անես, որ տառը որտեղ դնես, որ ճիշտ դառնա, հարմար լինի, ստեղնաշարի ստեղների տեղը մի քիչ լայնանա, որ գրելու հարմարությունն ավելանա: Քեզ էլ ինչ պետք ա դոնեյթ կանենք: «Զատո» էնպիսի բլոգեր կամրադներ ունեմ, որ ռեկլամդ կհասցնեն Արարատի գագաթ, փառքդ՝ էլ ավելի վեր, ու դեռ մյուս Տաշիրում կարող ա մեր մեծամեծերը Հյուսիսային պողոտայում մի սոտովի վերանորոգելու բուդկա նվեր տան, գաս հայաֆիկատոր աշխատե»:

Հիմի էդ տղեն թե ականջ դրավ խնդրանքներիս ու տրամաբանական հետևություններ արավ, լավ, թե չէ, զատո էս եղածն արդեն կա ու կա, կարելի է ձրի օգտագործել, դոնեյթն էլ մալազիացի ազգի բողազումը մնա էդ դեպքում: ԹԱՐՄԱՑՈՒՄ․ էս տղեն ղայդին տղա դուրս եկավ, առավոտ նամակ ղրկեց, թե ինչի չէ՞ որ, մեր հայ ախպեր, եկ համագործակցենք, ձեր ազգին օժանդակենք, թող հայերեն գրեն ոչ թե տրանսլիտ, միռ, դռուժբա, ֆեստիվալ, դու էլ քո ասած փոփոխություններն առաջարկի դնենք մեջը, հանենք աշխարհին ի տես:

Ասում եմ, թե հարմար գտաք օգտագործելու համար, կարելի է էս մեր ախպորը քիչ մը փող ղարկել: Որ չստացվի, թե ուտող ուրացող ենք: Հղումը:

***

Էս վերը գրվածն առաջին ճշմարտությունն էր լոկ, ու քանի որ դրանից էլի մի քանիսը դեռ կան, բայց և միաժամանակ էս տողերս գրելու ժամը (որ, հիշում եք չէ՞, պատրանք է) գիշերվա հազզարն է, ու իր պատրանք լինելով հանդերձ աչքերս զոռով փակել է տալիս, առայժմ էսքանով եմ սահմանափակում ու առաջարկում կամրադներիս ու կողքից անցնողներին «նա վսյակի» (Պողոսյա՜ն…) լայքել ու ֆրենդել զիս, զի նորանոր ճշմարտություններ այսուհետ կհայտնաբերվեն խելախոսների անդրոիդ համակարգի մասին, քանի որ ես իմ ապուշ խասիաթը գիտեմ՝ մինչև դրա ողնուծուծը չքրքրեմ, չեմ հանգստանա: Սենց էլ աբրըմ ենք…

ԹԱՐՄԱՑՈՒՄ. հետագա դրական զարգացումներն էստեղ

 

ՍկզբնԱղբյուր

Անդրոիդի հայկական ստեղնաշարերի, հունգարական քծիպության և մոբիլ ճշմարտությունների մասին, 6.3 out of 10 based on 4 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , , , , , ,

Բաժին: Խելախոսներ, Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 6.3/10 (4 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

283