Սկիզբ » Միջոցառումներ » Անցած Միջոցառումներ » ասք կրթական ցուցահանդէսի մասին

ասք կրթական ցուցահանդէսի մասին

| Ապրիլ 20, 2014 | Մեկնաբանված չէ |

Շատ կարճ ժամանակով կարողացայ երեկ մտնել կրթական ցուցահանդէս։ Մերգելեանում մինչ այդ չեմ եղել։ Քոչարի արձանը վերջապէս տեսայ։ Անկապ տեղ էր խցկուած։ Ցուցահանդէսի շենքում էսկալատոր կար, բայց միայն մէկ, բարձրացողների համար։ Իջնելը աստիճանով է։

Տաղաւարներն շատ էին, որպէս կանոն տաղտկալի ու ձանձրալի։ Անմիջապէս մտնելիս աչքի էր ընկնում մի ամբոխ Ինսթիգեյթի եւ Արմթաբի տաղաւարի մօտ։ Արմթաբը գրեթէ տեղ չէր զբաղեցնում, մի քանի սարք էր այնտեղ, գրեթէ ամբողջը ինսթիգեյթինն էր։

Երեխաներ էին ներկայացնում, շատ ոգեւորուած երեխաներ էին։ Իրենց նախագծերից էին պատմում։ ն900֊ի ՖԿամերան աշխատացրի, անցա գործի․

ֆրեզեր, լինուքս սիէնսի՝
Ինսթիգեյթ, linux cnc

Բզեզ Ա եռաչափ տպիչ, ինչպէս հասկանում եմ, ռեփռափի ֆորք է՝

ռեփռափ, եռաչափ տպիչ, Բզեզ Ա

արաքս ու բզեզ ա

Ես աղուէս աներեսն եմ։ Պոչս փնջի՛կն եմ, սարի շրջիկն եմ։

աղուէս, կրիայ

Աւաղ, նոկիայիս մարտկոցը նստեց, ու ես վերցրի ընկերոջ ժամանակակից գալաքսի֊ն։ Ինչպէս տեսնում ենք, նկարների որակն էլ այլեւս այն չէ։

աղուէս, կրիայ

աղուէս, կրիայ

«Բերձոր Ա» եւ «Այգեստան 1» կարգիչները՝

«Բերձոր Ա» եւ «Այգեստան 1» կարգիչները

Ի սկզբանէ նախագծուել են ՀՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր, եւ Ասկերանի շրջանի՝ Այգեստան աւանների երեխաների համար։

Բերձոր Ա տեխնիկական տուեալներ

պատրաստուած է Հայաստանում

այգեստան

Գուգարք՝

Գուգարք Ա

Երեխաները Գուգարքների մասին ասում էին, որ ուզում են առաջարկել Իւքոմին, ինչ֊որ այլ սարքերի փոխարեն։ Շատ ոգեւորուած էին, ասում էին, հաջորդ նախագիծը մի քիչ այլ ձեւ ենք անելու։ ։Ճ

Գուգարք Գ

Ինչպէս տեսնում ենք, գալաքսի էս երեքի սպիտակի բալանսը խառնուել է։ Սա ջպէգ է, նորմալ մշակել չեմ կարող, ներող եղէք։

Այս ցուցարկիչով տեսանիւթ էր պտտւում, հենց մեզ մօտ, Ինսթիգեյթի արտադրուած կոպտերներով նկարուած կադրեր կային՝

կոպտեր

ահա եւ կոպտերը՝
կոպտեր

Ափսոս, Արթին Վարուժանի տաղաւարը չկար։ Շատ ափսոս։ Իրենց տպասալերը լինէին։

Երբ նկարում էի արմթաբի նախատիպը, միացրին, որ էկրանը երեւայ։ Ոստանն էր։

Արմթաբ, Ոստան

Այ կրակ, այ փետ, այ կնիկ, այ աստուած, այ հեռախօս, ո՞վ է ստեղծել՝

արմթաբ

Մնացածից արագ֊արագ ասեմ, որ ֆիզմաթը հաւէս գծին հետեւող ռոբոտիկ ուներ, երեխաներն էին պատրաստել։ Այսինքն իրօք երեխաներն էին։ Խօսում էին, ասենք pwm ծրագրաւորման մասին՝

Ի տարբերութիւն, ասենք Այբի երեխաների, որ երբեք չեմ տեսել կարողանան գոնէ տպաւորութիւն թողնել, որ իրենք են իրենց ներկայացուած գործն արել։ Բայց մեծամտութիւնն իրենց մօտ տեղն հանում է, զաշկալ է։ Այո, անցանք Այբին։ Իրենց տաղաւարն ամենալաւն էր՝ իր դիզայնով։ Չնայած այդ դպրոցն ինձ բնաւ չի հիացնում, բայց տաղաւարի նախագիծը պատուիրել են Ստորակետից, ու դա լաւ որոշում էր, լրիւ առանձնացնում էր իրենց։

այբի տաղաւարը, ստորակետի դիզայնը

Այստեղ էլ էր մի ամբոխ հաւաքուած, երբ քիմիայի փորձ էին ցույց տալիս։ Լաւ է, մարդիկ տեսնում են, որ ՏՏ֊ով կեանքն չի աւարտւում։ Չնայած իրենց ՏՏ֊ի օրինակներն էլ կային, մի երկու բռի ռոբոտ, որ եթէ արթանան, աշխարհն են զաւթելու, ու որոնց հետ երեխաներն, ենթադրում եմ, կրկին այնքան էլ կապ չունեն։

20140418_143722

Այս մէկն, ասենք, մասնակցել է արմրոբոտիքս մրցոյթին, ես այն յիշում եմ, ու բնաւ ոչ Այբ֊ի կողմից։ Այ֊այ֊այ։

20140418_143743

Սիրուն չի, Տարոն։

Քուանթ դպրոցի տաղաւարում էլ ռոբոտներ կային, բայց նկարելս էլ չեկաւ, լեգո մայնդսթորմ։ Լեգոն՝ ռոբոտիքս չեմ կարող ընկալել, կամ ռոբոտիքս է, եթէ անտեսել շատ ու զանազան հանգամանքներ։ Իրականութեան հետ կապ չունի։ Շատ խաղալիք է։ Մէկ էլ սենց բան կար՝

20140418_141115_

20140418_141021_

Մնացած տաղաւարների մասին՝ լիքը ռուսական բուհերի գովազդ։ Մէկ ֆրանսիական, երկու՝ գերմանական։ Առհասարակ, շէնքի մօտ դիմաւորում էին աղջիկներ, բաժանում թղթեր, ասելով՝ «ռուսական կրթութիւն», իբր թէ մի երանելի բան է։ Ձեռքերիս մէջ խցկած թղթերը վերադարձրի։ Չնայած պէտք է թափէի, մի քանի հոգի դրանցից քիչ կստանար։

Ահա, Ռոսսսոտրուդնիչեստվոյի վուլգար ծիտը։ Երբ սկսեցի լուսանկարել, շտապ թաքցրեց սեղանի վրայ դրուած ծաղիկները։ Երեւի «յար»֊ից էր ստացել, չէր ուզում շեֆութիւնը տեսնայ։

20140418_144954

բռռռ
20140418_145004

Ոստիկանութիւն։ Երբ տեսան նկարում եմ, ամաչեց ոստիկանը, փուչիկը թողեց։ Այն հոլովակն էին ցուցադրում, որ երեւի բոլորդ տեսել էք։

ոստիկանութիւն

գեղարուեստի ակադեմիան դատարկ էր։ երեւի կոնցեպտուալ արուեստի գործ էր՝
գեղարուեստի ակադեմիա

իսկ կողքի «գեղեցիկ արուեստի ակադեմիա»֊ում բնաւ ոչ գեղարուեստական ճաշակով աղջիկներ էին, ու բնաւ ոչ գեղարուստական «սումըչկաներով»։ Ահա։

Էս էլ Արմանը։ ։Ճ

20140418_144026

Ամերիկեանի տղաները փորձեցին ինձ այցեքարտ տալ, ուր գրուած էր՝ հաւանէք մեզ դիմագրքում։ Ընդ որում դիմագիրք բառը աւելի մեծ էր, քան համալսարանի անուանումը։ Սկզբից թուած դիմագրքում է աշխատում։ Յետոյ հարցրի, բա եթէ ասենք դիմագրքում չկամ, ապա ի՞նչ։ Երեւի մտածեց, ապա անգրագէտ ես, չգիտեմ։

Երբ դուրս էինք գալիս, Մերգելեանի մուտքի մօտ մի պապիկ էր բերել իր թոռնիկին, ու ասում էր՝

— Կտեսնես, բալիկս, այնտեղ աշակերտները իրենց դպրոցներում ինչ նախագծեր են անում…

20140418_144258

photo2014.04.18_13.55.53.77

բնօրինակ

ասք կրթական ցուցահանդէսի մասին, 10.0 out of 10 based on 2 ratings

Բաժին: Անցած Միջոցառումներ, Ժեշտ, Հայականացում, Հայերեն ՏՏ Տերմինաբանություն, Միջոցառումներ, ՏՏ-ն և դպրոցը

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

264