Գրառում IP-ն արագ իմանալու մասին

| Ապրիլ 18, 2014 | Մեկնաբանված չէ |

Յաճախ մեզ պէտք է լինում իմանալ մեր անձնական համացանցային IP-ն, ու ընդհանրապէս գնում ենք ինչ–որ որոնման կայք, ու գրում ենք What the hell is my ip։

Այսուհետ այն կարող էք անել ՊԱՐԶԱՊԷՍ Տեմինալով, յալլա փորձենք միասին։

Նախ եւ առաջ բացում ենք մի հատ terminal, ու գրում ենք

$ nano .bashrc

Հիմայ իջնում ենք ամէնաներքեւը, ու fi-ից յետոյ աւելացնում ենք

alias myip='curl http://ipecho.net/plain ; echo'

Ու Save ենք անում՝ Ctrl+X, ապա Y, ապա enter։

Հիմայ, նոյն terminal-ի մէջ գրում ենք

$ sudo apt-get install curl

Իսկ էլ եթէ Debian-based չէք, ուրեմն Ձեր package manager-ով ներբեռնէք Curl-ը։

Հիմայ դուրս ենք գալիս մեր terminal-ից, ու նորն ենք բացում, ու գրում ենք

$ myip

Ու ասանկ բաներ։

Աղբիւր՝ այստեղէն

Գրառում IP-ն արագ իմանալու մասին, 10.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , ,

Բաժին: Լինուքս/Յունիքս հրամաններ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

245